Նինի Մարշալ
Նինի Մարշալ իսպ.՝ Niní Marshall | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1903 |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | մարտի 18, 1996 (92 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | լրագրող, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և սցենարիստ |
Մարինա Էսթեր Թրավեսո (անգլ.՝ Marina Esther Traveso, հունիսի 1, 1903, Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 18, 1996, Բուենոս Այրես, Արգենտինա, նաև հայտնի է իր բեմական Նինի Մարշալ անունով), արգենտինացի հումորիստ, կատակերգու դերասանուհի։ Ունի «շրջազգեստով Չապլին» և «հումորի տիկին» մականունները[1][2]։
Կյանք և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բուենոս Այրեսում, Ռոսարիոյում լավ ճանաչված Պեդրո և Մարիա Անգելա Թրավեսոների ընտանիքում, 1903 թվականին։ Կորցնելով հորը երկու ամսական հասակում` դաստիարակվել է մոր կողմից, ով նրան «Նինի» էր կոչում։ Նրանք տեղափոխվել են Բուենոս Այրեսի Կաբալիտո թաղամաս, երբ Նինին դեռահաս էր։ Այստեղ նա սկսում է իր կարիերան գովազդում։ Նա հանդիպում է միջնակարգ դպրոցի ավագ դասարանի ուսանող, ինժեներ Ֆելիպե Էդելմանին, և նրան ամուսնանում են 1922 թվականին, իրենց միակ դստեր` Անջելեսի ծնունդից մի քանի ամիս անց։ Երջանիկ իրադարձությունից հետո անժամանակ մահանում է նրա մայրը։ Ամուսինը տարվում է խաղամոլությամբ, և ֆինանսական խնդիրների բախվելով` զույգը բաժանվում է։ Նինին նորից է ամուսնանում[3]։ 1933 թվականից աշխատանքի է անցել La Novela Semanal կանացի հայտնի ամսագրում։ Աշխատակցել է նաև Sintonía ռադիոհաղորդմանը որպես ժամանցային իրադարձությունների քննադատ և հրապարակախոս մինչև 1934 թվականը և մասնակցել է մի շարք այլ ռադիոհաղորդումների։ Լինելով բազմալեզու և բեղմնավոր գրող` նա սկսում է իր հոդվածներն ստորագրել որպես «Միթցի»։ 1936 թվականին հանդիպում է իր երկրորդ ամուսնուն` Մարսելո Սալսեդոյին։ Շուտով նա սկսել է հայտնվել Բուենոս Այրեսի թատրոնում, որտեղ մարմնավորում էր երկու սատիրկ կերպարների` Կանդիդային (Cándida) և Կատիտային (Catita): Այդ ժամանակ նա վերցում է մեկ այլ, Նինի Մարշալ, կեղծանունը[4]։
Այս դերերի շնորհիվ 1937 թվականին ստանում է Sensación Radiofónica մրցանակը Sintonía-ում իր աշխատանքի համար, ինպչես նաև` 1938 թվականին ֆիլմում նկարահանվելու աշխատանքի հրավեր է ստանում Էնրիկե Սուսինիի Լումիտոն ստուդիայում[5]։ «Աշխատող կանայք» (իսպ.՝ Mujeres que trabajan) կատակերգությունում հաջող մարմնավորած Կատիտայի դերից հետո նա հաջորդ տարի առաջարկություն է ստանում խաղալու Cándida ֆիլմում, որի համար նա նաև սցենար է գրում[6]։ Նրա շեշտված կերպարներն ու ազգային հումորի օգտագործումն իհարկե առանց չարախոսությունների չէին անցնում։ Արգենտինայում այդ ժամանակ իշխող պահպանողական կառավարությունը հրամայում է արգելել նրա ելույթները ռադիոյում 1940 թվականին, իսկ 1943 թվականին արգելք է դրվում նաև նրա կինոգործունեության վրա, ինչի արդյուքնում դերասանուհին հեռանում է Մեքսիկա[7]։ Նախագահ Խուան Պերոնի 1955 թվականի հեռացումից հետո Մարշալը վերադառնում է Արգենտինա և երկրից հեռանալուց հետո ստանում է իր առաջին դերը Խուլիո Սարասենիի «Կատիտան տիկին է» (իսպ.՝ Catita es una dama) կատակերգությունում (1956)։ Շարունակելով իր գործունեությունը ռադիոյում և թատրոնում, նա կերտում է մի շարք կատակերգական կերպարներ, որոնց շարքում են Կոսմեն, Դոնա Կատերինան, Դոնա Պոլան, Մինգոն, ազնվական Մոնիկա դե Պարդո Ունզուե Կրոստոն, Նինա Յովիտան, Պեդանտինան, Սաբելոտոդոն և Ուրսիլինան (բոլորը սատիրիկ կարծրատիպային կերպարներ են, որոշները` արական սեռի)[3]:Խաղացած վերջին դերը եղել է «Իմ ընտանիքը գեղեցիկ է» (իսպ.՝ ¡Qué linda es mi familia!) ֆիլմում։ 1981 թվականին ստացել է Կոնեքս մրցանակ[5] և թողել է շոու բիզնեսը հաջորդ տարի։ Իր հիշողությունները հրատարակել է գրքով 1985 թվականին։ Իր ընկերոջ` դրամատուրգ Անտոնիո Գասալայի համար հիշողությունները պիեսի տեսքով վերահրատարակել է 1988-ին։ 1989 թվականին ճանաչվել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացի։ Պարգևը նա ստացել է ոչ թե քաղաքապետից, այլ նոր ընտրված նախագահ Կարլոս Մենեմից, ով ներողություն է խնդրել այն ճնշումների համար, որոնց դերասանուհին ենթարկվել է 40 տարի առաջ։ Արգենտինական հումորի երեք սերունդների «մեծ տիկին» Նինա Մարշալը մահացել է Բուենոս Այրեսում, 1996 թվականին, 92 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1938 | Աշխատող կանայք, 1938 | Կատալինա | |
1939 | Կանդիդա | Կանդիդա | |
1939 | Բաժանություն Մոնտեվիդեոյում | Կատալինա | |
1940 | Ամուսնություն Բուենոս Այրեսում | ||
1940 | Մեղրամիս Ռիոյում | ||
1940 | Դաստիարակելով Նինիին | Խաղում է ինքն իրեն | |
1940 | Los celos de Cándida | Կանդիդա | |
1941 | Ես ուզում եմ լինել երգչախմբի աղջիկ | ||
1941 | ԿԱնդիդա | Կանդիդա | |
1941 | Երգչախմբի աղջիկները | ||
1942 | La mentirosa | Նինի Մարտինես | |
1943 | Կարմեն | ||
1943 | Կանդիդա, տարվա կինը | Կանդիդա | |
1945 | Madam Sans Gene | ||
1945 | Սուրբ Կանդիդա | Կանդիդա | |
1946 | Mosquita muerta | Dionisia de Flavigni | |
1947 | Երգում է Բուենոս Այրեսը | ||
1947 | Անուղեղ կանայք | Նինի | |
1947 | Սուրբ Ծննդյան տոներն աղքատների հետ | Կատալինա | |
1948 | Porteña de corazón | Կատալինա | |
1949 | Mujeres que bailan | Կատալինա | |
1949 | Una gallega en México | Կանդիդա | Մեքսիկական ֆիլմ |
1949 | Ես Մատա Հարին չեմ | Նինի | Իսպանական ֆիլմ |
1950 | A Galician Dances the Mambo | Կանդիդա | Մեքսիկական ֆիլմ |
1950 | La alegre casada | Կատալինա | Մեքսիկական ֆիլմ |
1951 | Los enredos de una Gallega | Կանդիդա | Մեքսիկական ֆիլմ |
1952 | Mi campeón | Կատալինա | Մեքսիկական ֆիլմ |
1953 | Amor de locura | Կատալինա | Մեքսիկական ֆիլմ |
1953 | Dios los cría | Մեքսիկական ֆիլմ | |
1955 | Una gallega en La Habana | Կանդիդա | Մեքսիկական ֆիլմ |
1956 | Catita es una dama | Կատալինա | |
1964 | Կլեոպատրան Կանդիդան էր | Կանդիդա | |
1967 | Ya tiene comisario el pueblo | Doña Sofocación | |
1967 | Սկանդալ ընտանիքում | Լոլի | |
1968 | Աղքատ երիտասարդ մարդու պատմությունը | Կարոլինա | |
1971 | Vamos a soñar por el amor | Կարոլինա | |
1980 | Իմ ընտանիքը գեղեցիկ է |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Werchowsky, Florencia (2008). «Fascículo Ídolos del Espectáculo Argentino: Niní». Clarín (Argentine newspaper) (Spanish).
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Alejandra Zoppi (2010 թ․ հոկտեմբերի 15). «Niní Marshall: la Chaplín con pollera» (Spanish). La Nación. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 [«MediaLab Rosario: Niní Marshall (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.(Իսպաներեն)&rft_id=http://www.dialogica.com.ar/unr/postitulo/medialab/2005/05/biografia-de-nini-marshall.php+%22Por+que+se+llamo+Nini+Marshall%22%26cd%3D4%26hl%3Den%26ct%3Dclnk%26gl%3Dus&rfr_id=info:sid/hy.wikipedia.org:Նինի Մարշալ" class="Z3988"> MediaLab Rosario: Niní Marshall (Իսպաներեն)]
- ↑ Marrazzi, Eduardo (Revista Flash, 1996). Se nos fue redepente
- ↑ 5,0 5,1 [«Fundación Konex (Իսպաներեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.(Իսպաներեն)&rft_id=http://www.fundacionkonex.com.ar/premios/curriculum.asp?ID=834&ano=1981&rfr_id=info:sid/hy.wikipedia.org:Նինի Մարշալ" class="Z3988"> Fundación Konex (Իսպաներեն)]
- ↑ «Cine Nacional». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Clarín». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինի Մարշալ» հոդվածին։ |
|