Jump to content

Նիմ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիմ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԳար
ՎարչկենտրոնՆիմ
Բնակչություն564 024 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք3133 կմ²

Նիմի շրջան (ֆր․՝ Arrondissement de Nîmes), վարչական շրջան Ֆրանսիայի Օքսիտանիա երկրամասում՝ Լանգեդոկ-Ռուսիյոն տարածաշրջանի Գար դեպարտամենտում։ Ունի 180 համայնք։ Զբաղեցնում է 3158,1 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 554․624[2]։ Սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Նիմ քաղաքն է։

Նիմի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին նրան են փոխանցվել Ալեսի շրջանից երկու և Լը Վիգայի շրջանից՝ մեկ համայնք[4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Նիմի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]

  1. Էգ-Մորտ
  2. Արամոն
  3. Բանյոլ սյուր Սեզ
  4. Բյոկեր
  5. Լուսան
  6. Մարգերիտ
  7. Նիմ-1
  8. Նիմ-2
  9. Նիմ-3
  10. Նիմ-4
  11. Նիմ-5
  12. Նիմ-6
  13. Պոն Սենտ Էսպրի
  14. Ռեմուլեն
  15. Ռոնի-Վիդուր
  16. Ռոքմոր
  17. Սեն Շապ
  18. Սեն Ժիլ
  19. Սեն Մամեր դյու Գար
  20. Սոմիեր
  21. Յուզե
  22. Վովեր
  23. Վիլնյով լե Ավինյոն
  24. Լա Վիստրենկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Historique du Gard
  4. «Arrêté préfectoral, 29 December 2016» (PDF). էջեր 36–40. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Populations légales 2012: 30 Gard» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]