Նիկոս Կունդուրոս
Նիկոս Կունդուրոս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1926[1] |
Ծննդավայր | Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)[2] |
Մահացել է | փետրվարի 22, 2017[1][3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կրթություն | Աթենքի գեղարվեստի դպրոց[2] |
Երկեր | Վիշապը և Մատաղահաս Աֆրոդիտեներ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող |
Ծնողներ | հայր՝ Իոսիֆ Կունդուրոս |
Պարգևներ և մրցանակներ |
Նիկոս Կունդուրոս (հունարեն՝ Νίκος Κούνδουρος, դեկտեմբերի 15, 1926[1], Այոս Նիկոլաոս (Լեսիթիոն)[2] - փետրվարի 22, 2017[1][3], Աթենք, Հունաստան), հույն կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, նկարիչ և մոնտաժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոս Կունդուրոսը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 15-ին Կրետեում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Աթենքի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է կերպարվեստ և քանդակագործություն։ Հունաստանի ազատագրական պատերազմի տարիներին անդամակցել է ազգային ազատագրական բանակի «ԷԼԱՍ» զինվորական կազմակերպությանը։ Իր ձախակողմյան դիրքորոշման պատճառով Նիկոսը նորընտիր դիկտատուրային կառավարության կողմից աքսորվում է Մակրոնիսոս կղզի։
Աքսորից վերադառնալուց որոշ ժամանակ անց՝ 28 տարեկան հասակում, Նիկոսն իր առաջին քայլերն է անուն կինոմատոգրաֆիայի ասպարեզում։ Այս ոլորտում նա իր նորամուտը նշում է «Մաղիկի պոլիս» ֆիլմով[4], որտեղ նա միավորում է նեոնեալիզմ ազդեցությունն իր գեղարվեստական տեսակետի հետ։
Նիկոս Կունդուրոսն առավել հայտնի է որպես «Օ դրակոս» բարդ, նորարարական ֆիլմի հեղինակ։ Այդ ֆիլմը մեծ հեղինակություն է բերել հեղինակին Հունաստանում և Եվրոպայում՝ արժանանալով հունական և միջազգային բազմաթիվ կինոփառատոնների կարևոր մրցանակների։ Նրա 1963 թվականին լույս տեսած «Երիտասարդ Ափրոդիտեները» ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է արծաթե մրցանակի՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար[5]։ Նիկոս Կունդուրոսը եղել է Մոսկվայի 14-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Νίκος Κούνδουρος: Ο τελευταίος μεγάλος Έλληνας σκηνοθέτης ξετυλίγει σαν ταινία την ιστορία της 86χρονης ζωής του — Phileleftheros, 2013.
- ↑ 3,0 3,1 3,2 Le cinéaste grec Nikos Koundouros est mort
- ↑ Նոր շրջանի հունական արտադրության ֆիլմերը greekreporter.com, 3 May 2011.
- ↑ «Բեռլին 1963։ Հաղթող անվանակարգեր». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ֆիլմերի միջազգային 14-րդ փառատոն, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.