Նիկոլաոս Միխալոլիակոս
Նիկոլաոս Միխալոլիակոս | |
Կուսակցություն՝ | Ոսկե արշալույս, 4th of August Party? և National Political Union? |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան |
Մասնագիտություն՝ | հանցագործ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 11, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ամուսին | Eleni Zaroulia? |
Նիկոլաոս Միխալոլիակոս (հուն․՝ Νικόλαος Γ. Μιχαλολιάκος; դեկտեմբերի 11, 1957, Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցության առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաոսը ծնվել է Աթենքում 1957 թվականին։ Կրթություն է ստացել Աթենքի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետում[1]։
Արդեն 16 տարեկան հասակում նա անդամագրվել է ազգայնական օգոստոսի 4 կուսակցությանը՝ Կոնստանտինոս Պլևիսի գլխավորությամբ։ Նա նաև EOKA-B կազմակերպության Աթենքի քաղաքային կառույցի անդամ էր։ Առաջին անգամ ձերբակալվել է 1974 թվականի հուլիսին Աթենքում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև Կիպրոս թուրքական ներխուժման դեմ Միացյալ Թագավորության դիրքորոշման բողոքի ցույցի ժամանակ։
Երկրորդ անգամ ձերբակալվել է 1976 թվականի դեկտեմբերին այն լրագրողների վրա հարձակման համար, որոնք լուսաբանում էին հունական ոստիկանության անվտանգության վարչության հետախուզության նախկին պետ Ավետելոս Մալիոսի հուղարկավորությունը, որին կապում են «գնդապետների ռեժիմի» ժամանակ բանտարկյալների կտտանքների հետ։ Նրան սպանել են հեղափոխական կազմակերպության անդամները նոյեմբերի 17-ին, սակայն ազատ են արձակվել[1][2][3][4][5]։ Հանդիպման ավարտին Նիկոլաոսը ծանոթացել է 1967-1974 թվականների հունական ռազմական խունտայի առաջնորդների հետ[6]։ Դրանից հետո նա մտել է բանակ և դարձել հատուկ ստորաբաժանման հրամանատար։
Երրորդ անգամ Նիկոլաոսը ձերբակալվել էր 1978 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ դարձել էր ծայրահեղ աջ ծայրահեղական խմբավորման անդամ։ 1979 թվականի հունվարին նրան դատապարտել են մեկ տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք և պայթուցիկ նյութեր կրելու համար։ Նա նաև զրկվել է զինվորական կոչումից[2][7]։
Նիկոլաոսի ազատագրումից հետո հիմնադրել է «Խրիսի Ավգի» ամսագիրը (հունարենից թարգմանաբար նշանակում է «Ոսկե արշալույս»)։ Ամսագրի թեմատիկան, համենայնդեպս սկզբնական փուլում, սերտորեն կապված էր ազգայնական համոզմունքների հետ։ Սակայն 1984 թվականի ապրիլին հանդեսի հրատարակությունը դադարել է Գեորգիոս Պապադոպուլոսի անձնական կարգադրությունից հետո, երբ Միխալոլիակոսը մտել է Ազգային քաղաքական միություն և ստանձնել երիտասարդական բաժանմունքի ղեկավարումը։ 1985 թվականի հունվարին նա դուրս է եկել ազգային քաղաքական միության կազմից և հիմնադրել «Ժողովրդական ազգային շարժումը՝ Խրիսի Ավգին»։
Նիկոլաոս Միխալոլիակոսը մնում էր Խրիսի Ավգիի առաջնորդը, քանի դեռ ինքը չէր հայտարարել 2005 թվականի նոյեմբերին շարժման լուծարման մասին[8]։ Նիկոլասը այս քայլին է գնացել հակաֆաշիստների հետ բախման պատճառով։ 2005-2007 թվականներին նա (ինչպես «Խրիսի Ավգի» անդամների մեծամասնությունը) շարունակել է իր քաղաքական գործունեությունը «Հայրենասիրական դաշինք» -ի միջոցով․ բարեփոխված և անձնավորված Միխալոլիակոսի կողմից ղեկավարվող քաղաքական կուսակցություն[9]։
2000-ականների կեսերին Խրիսի Ավգին վերակառուցվել է Միխալոլիակոսի ղեկավարությամբ։ Այնուամենայնիվ, նրա գործունեությունը հանդիպել է ինչպես պետության, այնպես էլ ձախ ակտիվիստների դիմադրությանը[2][3][10]։ Չնայած դրան, 2012 թվականի մայիսի 6-ի և 2012 թվականի հունիսի 17-ի կրկնակի ընտրությունների ժամանակ կուսակցությունը հաղթահարել է 3 տոկոսի շեմը և ներկայացվել Է Հունաստանի խորհրդարանում։
2020 թվականի հոկտեմբերի 7-ին Աթենքի Վերաքննիչ դատարանը (Εφετείο Αθηνών) Միխալոլիակոսին մեղավոր է ճանաչել հանցավոր խմբավորման ղեկավարման մեջ։ Հոկտեմբերի 14-ին Վերաքննիչ դատարանը Միխալոլիակոսին դատապարտել էր 13 տարվա ազատազրկման[11]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Последний верный (Οι Τελευταίοι Πιστοί)[12]
- Враги государства (Εχθροί του Καθεστώτος)[12]
- За Великую Грецию в Свободной Европе (Για μια Μεγάλη Ελλάδα σε μια Ελεύθερη Ευρώπη)[12]
- Против всех (Εναντίων Όλων)[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Article about Michaloliakos published on Chrysi Avgi’s website Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 2,2 11/9/2005 article published in To Vima.
- ↑ 3,0 3,1 2/07/1998 article published in Eleftherotypia newspaper
- ↑ Article published on BBC News Online website
- ↑ Greek Embassy (Consulate General, Los Angeles, USA) website Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- ↑ 11/9/2005 article from newspaper To Vima [https://web.archive.org/web/20070314230040/http://tovima.dolnet.gr/print_article.php?e=B&f=14562&m=A44&aa=1 Արխիվացված 2007-03-14 Wayback Machine
- ↑ 2/07/1998 article published in Eleftherotypia
- ↑ 01/12/05 article Արխիվացված 2008-04-09 Wayback Machine published by www.in.gr
- ↑ article Արխիվացված 2012-05-09 Wayback Machine in www.athensnews.gr Արխիվացված 2006-04-22 Wayback Machine
- ↑ Греческие националисты ненадолго захватили телеканал
- ↑ Позняков, Андрей (2020 թ․ հոկտեմբերի 14). «Греция: лидеры «Золотой зари» приговорены к длительным тюремным срокам». Euronews. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «βιβλία». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
|