Նիկոլայ Ղորղանյան
Նիկոլայ Ադամի Ղորղանյան | |
---|---|
Նիկոլայ Ադամի Կորգանով | |
1878 - 1921 | |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահվան վայր | Երևան ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ |
Հրամանատարն էր | Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար (1919) |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ Ղարաքիլիսայի ճակատամարտ |
Նիկոլայ Ադամի Ղորղանյան (1878, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ (կացնահար սպանվել է Երևանի բանտում բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղված է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919)։
Ռուսական բանակի հեծելազորային գեներալ մայոր Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Ադամի Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Միխայելովո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, արժանացել է գնդապետի կոչման, եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար։ 1917 թվականին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում։ Մասնակցելով Ղարաքիլիսայի ճակատամարտին` 4 օր պահել է ռազմաճակատի կենտրոնական հատվածը։ 1918 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թվականի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թվականի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ։ 1918-1920 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։
1921 թվականին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից։ Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը` բոլշևիկների հրամանով կացնահար սպանվել է Երևանի բանտում[1]։
- Գյումրիում Ղորղանյանի տան պատին փակցված է հուշատախտակ։
- Գյումրու նախկին Սվերդլովի փողոցն անվանակոչվել է Ղորղանյանի անունով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խաչքար Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածներ՝ Խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի, Հրանտ Տեր-Մարգարյանի, Երանոս Թարվերդյանի և Լևոն Ենգիբարյանի հիշատակին
-
Խաչքար-հուշարձանի ստորին հատվածը
-
Հուշատախտակ Գյումրիում, այն տան պատին, որտեղ ապրել է Նիկոլայ Ղորղանյանը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009, էջ 434։ ISBN 978-9939-53-105-2
- Ներսիսյան Աիդա։ Գնդապետ Նիկոլայ Ղորղանյան։ [Հայ ազնվական տոհմերից մեկի՝ Ղորղանյանների հակիրճ պատմությունը]։ Երևան, 2002։