Նիկոլայ Կոստանդյան
Նիկոլայ Կոստանդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1983 (41 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Աշխատավայր | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Նիկոլայ Ալեքսանդրի Կոստանդյան (հունվարի 23, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ալտահար, արվեստագիտության թեկնածու (2017)[1]։ Մարտուն Կոստանդյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Կոստանդյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 23-ին Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ֆակուլտետը (Ա. Կոսեմյանի դասարան), ապա Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավաբանության ֆակուլտետը (2007 թվականին՝ բակալավր, 2008 թվականին՝ մագիստրոս)։ 2013 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան (հանրային կառավարում)։
2015 թվականին դարձել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն։
Հեղինակել է ազգային և միջազգային մշակութային նախագծեր, գիտական հոդվածներ։ Ուսումնասիրությունները վերաբերում են նոր և նորագույն շրջանների հայ երաժշտությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |