Jump to content

Նիկոլայ Կոնոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոնոնով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1980(1980-08-24) (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունգրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Կայքhopesandfears.com
 Nikolay Kononov Վիքիպահեստում

Նիկոլայ Վիկտորի Կոնոնով (ռուս.՝ Николай Викторович Кононов, օգոստոսի 24, 1980(1980-08-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող և գրող։ «Ֆիրմայի գաղտնիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն է։ Երեք գրքի հեղինակ է՝ «Աստված առանց մեքենայի. 20 խենթի պատմություն, ովքեր Ռուսաստանում զրոյից բիզնես սկսեցին», «Դուրովի կոդ» և «Հեղինակ, մկրատ, թուղթ։ Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր։ 14 դաս»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ավարտել է ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գրական արվեստի քննադատության և հրապարակախոսության ամբիոնը։ 2003-2004 թվականներին լրահաղորդ է աշխատել «Տեղեկագիր» և «Մետրոպոլիայի երեկոյան թերթը» թերթերում։ 2004-2005 թվականներին եղել է «Էքսպերտ» ամսագրի հատուկ թղթակիցը։ 2005-ից 2010 թվականներին աշխատել է «Ֆորբս» ամսագրի հրատարակությունում՝ որպես տեսաբան և խմբագիր։ 2010-2011 թվականներին Slon.ru կայքի չորս ավագ խմբագիրներից մեկն է եղել։ 2011 թվականին վերադարձավ «Ֆորբս» և մասնակցեց Forbes.ru[1] կայքի գործարկմանը։

2011 թվականին հրատարակեց «Աստված առանց մեքենայի. 20 խենթերի պատմություններ, ովքեր Ռուսաստանում զրոյից բիզնես կայացրին» գիրքը։ (2012 թվականին գիրքը մտավ «НОС»[2] գրական մրցանակաբաշխության կարճ ցուցակի մեջ)։ 2012 թվականին լույս տեսավ 2-րդ գիրքը՝ «Դուրովի կոդ»-ը («Դուրովի կոդ։ «ՎԿոնտակտե»-ի և նրա հիմնադրի իրական պատմությունը»)։ Դրա էկրանավորման իրավունքը գնեց պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու AR Films ընկերությունը, սակայն ֆիլմի՝ 2014 թվականին նախատեսված ցուցադրումը հետաձգվեց անորոշ ժամանակով[3]։ 2014 թվականի մարտին Նյու Յորք Թայմսում տպագրվեց Նիկոլայ Կոնոնովի սյունակը, որտեղ նա հանրագումարի էր բերում Դուրովի և սոցիալական ցանցի[4] հետագա պատմությունը։

2012-ից 2015 թվականներին եղել է նոր սերնդի ձեռներեցների «Hopes & Fears» ամենօրյա ինտերնետ-հրատարակության գլխավոր խմբագիրը։ Վերջինս «The Village»-ին միացնելուց հետո դարձել է «Look At Media»-ի[5] խմբագրական տնօրենը։

2015 թվականի հունվարին Կոնոնովը տեղափոխվեց «Ֆիրմայի գաղտնիքը»՝ որպես գլխավոր խմբագիր։ Նրան հետևեցին խմբագրության[6] չորս հիմնական աշխատակիցներ, իսկ հետո Hopes&Fears-ի գրեթե ողջ թիմը։ Կոնոնովի խոսքերով՝ «Look At Media»-ից դուրս գալուն դրդեց հոլդինգի ղեկավարության որոշումների շարքը. նախ՝ H&F-ն ու «The Village»-ը միացնել և դրանով իսկ փակել բիզնես-հրատարակությունը, ապա՝ մեկուկես տարվա ընթացքում հավաքված ամենամսյա 800 հազարանոց լսարանը, դե իսկ հետո՝ «հաջողակ» անուն՝ անգլալեզու նոր կենսաոճային հրատարակության համար[6][7][8]։

«2015 թվականի GQ մարդ» մրցանակաբաշխությանն[9] առաջադրվել է «Տարվա լրագրող» անվանակարգում։

2017 թվականի գարնանը լույս տեսավ Նիկոլայ Կոնոնովի երրորդ գիրքը՝ «Հեղինակ, մկրատ, թուղթ։ Ինչպես արագ գրել տպավորիչ տեքստեր։ 14 դաս»՝ գործնականում նվիրված լրագրողների[10]՝ նամակ գրելու վարժաձևին։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Аналитическая программа «Рунетология»: Николай Кононов, главный редактор делового издания «Секрет фирмы»». Рунетология. 2015 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  2. НОС
  3. Елизавета Макарова (2015 թ․ հունիսի 1). ««Код Дурова» не поддался продюсерам». Коммерсантъ. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. Nikolay Kononov (2014 թ․ մարտի 11). «The Kremlin's Social Media Takeover» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. Николай Кононов (2014 թ․ հուլիսի 8). «FAQ: Как и почему объединяются Hopes & Fears и The Village» (ռուսերեն). The Village. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  6. 6,0 6,1 Екатерина Брызгалова, Елена Морозова (2015 թ․ հունվարի 15). ««Секрет фирмы» пополнит список изданий, отказавшихся от бумажной версии». Ведомости. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  7. Никита Лихачёв (2015 թ․ փետրվարի 20). «Гость TJ: Николай Кононов». TJournal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  8. ««Секрет фирмы» перезапустился. Николай Кононов рассказал о новом курсе СФ — остаёмся рисковать». Roem.ru. 2015 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  9. «Все победители премии «GQ Человек года 2015»». GQ. 2015 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  10. Екатерина Брызгалова, Елена Морозова (2017 թ․ ապրիլի 13). «Книга Николая Кононова «Автор, ножницы, бумага» – полезный учебник для начинающих журналистов». Ведомости. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]