Նիկլաս Զենստրոմ
Նիկլաս Զենստրոմ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1966[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Järfälla Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Միչիգանի համալսարան և Ուփսալայի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և համակարգչային գիտնական |
Պարգևներ և մրցանակներ | |
Niklas Zennström Վիքիպահեստում |
Նիկլաս Զենստրոմ (փետրվարի 16, 1966[1][2], Järfälla Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ միլիարդատեր ձեռնարկատեր, ով հայտնի է մի շարք բարձրակարգ օնլայն ձեռնարկությունների հիմնադրմամբ։ Նա Ջանուս Ֆրիսի հետ հիմնադրել է «Սկայպ» և «Kazaa» ծրագրերը։ Ավելի ուշ նա հիմնել է «Ատոմիկո» միջազգային ներդրումային ընկերությունը, որը նշակալի դեր է ունեցել գործարարների համար, տեխնոլոգիական բնագավառում։ Զենստրոմը նաև «Zennström Philanthropies» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենստրոմը կրթություն է ստացել Ուփսալա համալսարանում, «բիզնես կառավարում» բակալվրի աստիճանով և «ինժեներական ֆիզիկա» Շվեդիայի թագավորական համալսարանում։ Նա իր ավարտական տարին ավարտել է Միչիգանի համալսարանում, ԱՄՆ-ի Անն Աբոր քաղաքում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենստրոմը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 1991 թվականին Tele2 եվրոպական հեռահաղորդակցության օպերատորի ընկերությունում։ Նա շարունակեց բիզնեսի զարգացմանը իր դերակատարումը ունենալ, ներառյալ նա եվրոպական ինտերնետ ծառայություն մատուցող բիզնես՝ get2net-ի և everyday.com կայքի գործադիր տնօրենն էր։
2000 թվականին Զենստրոմը և Ջանուս Ֆրիսը հիմնադրեցին «Կազաա» ֆայլերի փոխանակման հավելվածը։ Նիկլասը եղել է ծրագրի գլխավոր գործադիր տնօրենը, իսկ ծրագիրը դարձել է 2003 թվականի աշխարհի ամենաշատ ներբեռնված ծրագրակազմը։ ԱՄՆ-ում երաժշտության և կինոարվեստի ոլորտի ներկայացուցիչների դատական հայցերից հետո «Կազաա» ծրագիրը վաճառվեց Sharman Networks-ին։
Այնուհետև Զենստրոմը հիմնել է և աշխատել է, որպես գլխավոր գործադիր տնօրեն «Ջոլտիդ»-ում։ Այն ծրագրային ապահովման ընկերություն էր, որը զարգացնում և շուկա էր հանում ֆայլերի փոխանակման և տրաֆիկի օպտիմալացման տեխնոլոգիաներ։ Զենստրոմը նաև հիմնադրել է «Ալտնետ»-ը, աշխարհի առաջին ամենաապահով ֆայլերի փոխանակման ցանցը, որը խթանում էր կոմերցիոն բովանդակությունը օգտագործողների համար։
Զենստրոմի կյանքում թերևս ամենահաջողված ծրագիրն է Սկայպը՝ հեռահաղորդակցության հավելված, որը հիմնված էր բոլորի համար հավասարազոր հնարավորություններով։ Այն հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է։ 2005 թվականի հոկտեմբերին Սկայպը «Իբէյի» կողմից ստացավ 2.1 միլիարդ եվրո (2.6 միլիարդ դոլար) դրան ավելացված նաև վաստակած 1.2 միլարդ եվրո գումարը։ Զենստրոմը Սկայպի նախագահն է եղել մինչև 2007 թվականի սեպտեմբերը։ Նրա գլխավորած տարիներին Սկայպը հեռահաղորդակցության կապի գլոբալ առաջատարն էր, 5 տարում ավելի քան 309 միլիոն գրանցված օգտատեր։ Սկայպի վաճառքից հետո Զենստրոմը մեկնարկեց Joost-ը, որը օնլայն տեսանյութերի տարածման ծառայություն էր։ Զենստրոմը այդտեղ համանախագահ էր։
2011 թվականին մայիսին Սկայպը գնվել է Մայքրոսոֆթի կողմից 8.5 մլրդ. դոլարով։ Ասվում էր, որ վաճառքից Զենստրոմը և Ֆրիսը ստացել են մոտավորապես 1 մլրդ. դոլար[3]։
2014 թվականի նոյեմբերին Զենստրոմը ներգրավվել է SUP46-ի՝ շվեդական Ստարտափ փառքի սրահում[4]։
Զենստրոմը եվրոպական տեխնոլոգիական դաշինքի (EUTA) նախագահն է, արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունների մի խումբ, որոնք ստեղծվել են Եվրոպայում։ EUTA-ն իր մեջ է հավաքում Եվրոպայի ուժը` որպես տեխնոլոգիական հանգույց և իր ներդրումը եվրոպական տնտեսության մեջ` ինչպես ներդրում կատարելու, այնպես էլ բարձր որակավորում ունեցող աշխատատեղեր ստեղծելու առումով։ Խումբը օգտագործում է իրենց կոլեկտիվ փորձը, որպեսզի խթանեն Եվրոպական թվային տնտեսությունը։
Ատոմիկո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատոմիկոն միջազգային ներդրումային ընկերություն է, որը կենտրոնացած է տեխնոլոգիական ոլորտի վրա։ Ընկերությունը ներդրում կատարելու արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություններից է։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, գրասենյակներ կան նաև՝ Պեկինում, Սան Պաուլոյում, Տոկիոյում և Ստամբուլում, մինչ հիմա չորս մայրցամաքներում ավելի քան 50 ընկերություններ ներդրվել են։
Բարեգործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատրինի հետ միասին նա հիմնադրեց «Zennström Philanthropies»-ը։ Իրենք բարեգործական նվիրատվությունը ուղղում էին կլիմայի փոփոխության, մարդու իրավունքների և սոցիալական ձեռներեցության ոլորտներում։ Նիկլասը հատուկ կերպով զբաղվում է կլիմայի փոփոխության դեմ և Բալթիկ ծովի մակարդակի բարձրացման դեմ[3]։
Green Mentorship Award-ը մրցանակ է, որը ստեղծվել է Zennström Philanthropies- ի կողմից` շեշտը դնելով Շվեդիայում ձեռնարկատերերի կատարած աշխատանքի վրա` կլիմայի փոփոխության հաղթահարման և ցածր ածխածնի ապագա ստեղծելու համար։ Հաղթողը մեկ տարվա ընթացքում ստանում է Նիկլաս Զեննստրոմի անձնական խորհրդատվություններ[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենստրոմը Time Magazine-ի կողմից ճանաչվել է 2006 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ նորարարության և ձեռնարկատիրության ոլորտներում։
2006 թվականին նա ընտրվել է «Տարվա Ձեռնարկատեր» Եվրոպական բիզնես առաջնորդների մրցանակաբաշխությունում (EBLA)[5]:
2009 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտը (Շվեյցարիա) պարգևատրեց Զենստրոմին KTH մեծ մրցանակին «Իր խոշոր ձեռնարկատիրական և տեխնոլոգիական հմտությունների համար»[6]։
2011 թվականի սեպտեմբերին Զենստրոմը Օքսֆորդ համալսարանի՝ Օքսֆորդի ինտերնետ ինստիտուտի կողմից ստացել է «կյանքի նվաճում» անվանակարգ մրցանակին[7]։
2013 թվականի փետրվարին Զենստրոմը պարգևատրվեց Հ.Մ.-ի 12-րդ համարի «Թագավորի մեդալով»` շվեդական արդյունաբերության և հասարակության համար նշանակալից ներդրումների համար[8]։
2013 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի տեխնիկական գիտությունների ակադեմիայի կողմից արժանացավ ոսկե մեդալի`«հաջողակ ձեռնարկատիրական ձեռքբերումների, ստեղծագործական նորարարության, բարձր տեխնիկական գիտելիքների և բացառիկ առաջնորդության համար»[9]։
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Sunday Times (2005 թվականի նոյեմբերի 27)[10]
- Business Week (2005 թվականի սեպտեմբերի 19)[11]
- The Guardian (2005 թվականի հուլիսի 14)[12]
- PCTechTalk (2005 թվականի հուլիսի 10)[13]
- BusinessWeek Online (2005 թվականի մայիսի 30)[14]
- IDG News Service (2005 թվականի մարտի 16)[15]
- PC Pro (2005 թվականի մարտի 11)[16]
- TMCnet (2005 թվականի մարտի 2)[17]
- Engadget (2004 թվականի նոյեմբերի 8)[18]
- Pocket PC Thoughts (2004 թվականի սեպտեմբերի 3)[19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hosch W. L. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Zennström Philanthropies».
- ↑ «Niklas Zennström inducted into SUP46's Swedish Startup Hall of Fame as the startup hub celebrated its first year - Swedish Startup Space». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ Europe, CNBC (2007 թ․ ապրիլի 10). «CNBC Europe Names the Top European Business Leaders for 2006».
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Internet Entrepreneur Niklas Zennström Receives Lifetime Achievement Award from the Oxford Internet Institute — Oxford Internet Institute». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Kungen delade ut medaljer - se film här - Sveriges Kungahus». Kungahuset.se. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Sidan kunde inte hittas». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ [1] Արխիվացված 7 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Interview by Hamish Mackintosh (2005 թ․ հուլիսի 14). «Talk time: Niklas Zennström | Technology | The Guardian». Technology.guardian.co.uk. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Rich Tehrani (2005 թ․ մարտի 2). «Skype Interview». Voip-blog.tmcnet.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «The Engadget Interview: Niklas Zennström». Engadget.com. 2004 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Windows Phone Thoughts: Talking Free, Wirelessly: Interview with Niklas Zennström, CEO of Skype Ltd». Pocketpcthoughts.com. 2004 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաս Զենստրոմ» հոդվածին։ |
|