Jump to content

Նեստոր Ալմենդրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեստոր Ալմենդրոս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1930(1930-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Մահացել էմարտի 4, 1992(1992-03-04)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունUnileste?
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր և դերասան
Ծնողներհայր՝ Herminio Almendros?, մայր՝ Maria Cuyàs Ponsa?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿինոօպերատորների ամերիկյան միություն
 Néstor Almendros Վիքիպահեստում

Նեստոր Ալմենդրոս Կույաս (իսպ.՝ Néstor Almendros Cuyás, հոկտեմբերի 30, 1930(1930-10-30)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4] - մարտի 4, 1992(1992-03-04)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), իսպանացի կինոօպերատոր և փաստավավերագրական ֆիլմերի ու «Կինոխցիկով մարդը» գրքի հեղինակ, ում անվանում են «լույսի ճարտարապետ»[5] և համարում պատմության մեջ եղած մեծագույն կինոօպրատորներից մեկը[6][7]։ Աշխատել է Կուբայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։ Ընդգրկվել է Կաննի 38-րդ և Վենետիկի 46-րդ միջազգային կինոփառատոների ժյուրիների կազմում։

Կյանքն ու գործը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեստոր Ալմենդրոսը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 30-ին, իսպանական Կատալոնիա երկրամասի Բարսելոն քաղաքում։ Ծնողները դպրոցում դասավանդող մանկավարժներ էին, ովքեր Իսպանիայում 1930-ական թվականների վերջին բռնկված քաղաքացիական պատերազմում հանրապետականների կրած պարտությունից հետո՝ 1939 թվականին արտագաղթել են Կուբա։ Նեստորը 1955 թվականին ավարտել է Կուբայի մայրաքաղաք Հավանայի համալսարանի փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետը և մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ կինոգործ ուսումնասիրելու, այնուհետև ուսումը շարունակել է Հռոմում, որտեղ ծանոթացել ու շփվել է արգենտինացի գրող, համբավավոր կինոսցենարիստ Մանուել Պուիգի հետ։ Կուբայում Ֆիդել Կաստրոյի գլխավորած հեղափոխության հաղթանակից հետո՝ 1959 թվականին Նեստոր Ալմենդրոսը վերադարձել է Հավանա և այստեղ Գ. Կաբրերա Ինֆանտեի հետ հիմնել սինեմատեկա, նկարահանել փաստավավերագրական կինոնկարներ։ Սակայն Կաստրոյի վարչակարգի հետ բախումներ ունենալու պատճառով, բախումներ, որոնց հիմքում ընկած էր նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, 1962 թվականին հեռացել է Կուբայից, մեկնել Ֆրանսիա՝ Փարիզ։ Այստեղ նա միացել է ֆրանսիական նոր ալիքի ռեժիսորներին, մշտապես համագործակցել անվանի կինոռեժիսորների՝ Ֆ. Տրյուֆոյի, Է. Ռոմերի, Ժ. Էստաշի, Բարբե Շրյոդերի, Մորիս Պիալի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Թ. Մալիկի, Ա. Պակուլայի, Ռ. Բենտոնի, Մ. Սկորսեզեի և նշանավոր այլ կինոգործիչների հետ։

Ալմենդրոսի գեղարվեստական մեծագույն հաղթանակը համարվում է 1978 թվականին Մալիկի «Հնձի օրեր» ֆիլմի նկարահանումը, որ տաղանդավոր օպերատորն իրականացրել է այսպես կոչված՝ «ոսկե լույսի»՝ չափազանց կարճ՝ ընդամենը քսան րոպե տևողություն ունեցող ժամանակահատվածում (խոսքը մայրամուտին՝ վերջալույսին ամնիջականորեն նախորդող կարճատև ժամանակամիջոցի՝ magic hour-ի մասին է)։ Նեստոր Ալմենդրոսը միաժամանակ ակտիվ, եռանդուն իրավապաշտպան էր։ Նա մերկացնող, սուր քննադատական ֆիլմեր է նկարահանել Ֆիդել Կաստրոյի վարչակարգի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին («Վատ վարվելակերպ», «Ոչ ոք չի լսել» ֆիլմերը, որոնք երկուսն էլ նկարահանվել են 1984 թվականին

Տաղանդավոր կինոօպերատորը 1970-ական թվականների վերջերին սկսել է կորցնել տեսողությունը. իր վերջին կինոնկարի վրա նա աշխատել է գրեթե կուրացած վիճակում։ Մահացել է 1992 թվականի մարտի 4-ին, Նյու Յորքում, ՁԻԱՀ-ից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1964 թ. - Նադյան Փարիզում / Nadja à Paris (Էրիկ Ռոմեր)
  • 1964 թ. *Փարիզը ...-ի աչքերով / Paris vu par… (կոլեկտիվ նախագիծ)
  • 1966 թ. - Ժամանակակից ուսանողուհին / Une étudiante d’aujourd’hui (Էրիկ Ռոմեր)
  • 1967 թ. - Հավաքածու ժողովող կինը / La Collectionneuse (Էրիկ Ռոմեր)
  • 1967 թ. *The Wild Racers (Дэниел Хэллер и Ռոջեր Քորման)
  • 1969 թ. - Ավելի՛ն / More (Բերբետ Շրյոդեր)
  • 1969 թ. *Գիշերը Մոդի մոտ]] / Ma nuit chez Maud (Էրիկ Ռոմեր)
  • 1969 թ. *Վայրենի երեխան]] / L’Enfant sauvage (Ֆրանսու Տրյուֆո)
  • 1969 թ. *Կլերի ծունկը / Le Genou de Claire (Էրիկ Ռոմեր)
  • 1970 թ. - Ընտանեկան օջախ / Domicile conjugal (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1971 թ. Հովիտը / La Vallée (Բարբետ Շրյոդեր)
  • 1971 թ. *Երկու անգլուհիներն ու «Կոնտինենտ»-ը]] / Les Deux Anglaises et le Continent (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1972 թ, Սերը՝ կեսօրից հետո]] / L’Amour l’après-midi (Էրիկ Ռոմեր)
  • 1973 թ. Շիկահերը / Poil de carotte (Henri Graziani)
  • 1973 թ. *Հազվագյուտ թռչուն / L’Oiseau rare (Ժան-Կլոդ Բրիալի)
  • 1973 թ. *Femmes au soleil
  • 1973 թ. *Charlot, le gentleman vagabond
  • 1974 թ. 'La Gueule ouverte (Մորիս Պիալա)
  • 1974 թ. *Général Idi Amin Dada: Autoportrait (Բերբետ Շրյոդեր)
  • 1974 թ. *Կռվի աքլոր / Cockfighter (Մոնտե Հելման)
  • 1974 թ. *Իմ առաջին հրապուրանքները / Mes petites amoureuses (Ժան Էստաշ)
  • 1975 թ. L’Histoire d’Adèle H. (Ֆրանսու Տրյուֆո)
  • 1975 թ. *Սիրուհին / Maîtresse (Բարբետ Շրյոդեր)
  • 1976 թ. Մարկիզուհի ֆոն Օ / La Marquise d’O… (Էրիկ Ռոմեր)
  • 1976 թ. *Օրեր շարունակ՝ ծառերի տակ / Des journées entières dans les arbres (Մարգերիտ Դյուրաս)
  • 1976 թ. *Cambio de sexo
  • 1976 թ. Հնձի օրեր / Days of Heaven (Տերենս Մալիկ)
  • 1977 թ. Կանանց սիրող տղամարդը / L’Homme qui aimait les femmes (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1977 թ. *Ամբողջ կյանքն առջևում / La Vie devant soi (Moshé Mizrahi)
  • 1977 թ. *Ուղևորվելով հարավ / Goin' south (Ջեք Նիքլսոն)
  • 1977 թ. *Le Centre Georges-Pompidou
  • 1977 թ. *Կանաչ սենյակը / La Chambre verte (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1978 թ. Koko, le gorille qui parle (Բարբետ Շրյոդեր)
  • 1978 թ. *Պերսևալ Գաղիացի / Perceval le Gallois (Էրիկ Ռոմեր)
  • 1978 թ. *Սերը՝ փախստական / L’Amour en fuite (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1978 թ. *Կրամերն ընդդեմ Կրամերի]] / Kramer vs. Kramer (Ռեբերտ Բենտոն)
  • 1980 թ. Կապույտ ծովախորշը / The Blue Lagoon (Ռենդալ Կլայզեր)
  • 1980 թ. *Վերջին մետրոն / Le Dernier Métro (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1982 թ. Սոֆիի ընտրությունը / Sophie’s Choice (Ալան Պակուլա)
  • 1982 թ. *Գիշերային անդորր / Still of the Night (Ռոբերտ Բենտոն)
  • 1983 թ. Պոլինան լողափին / Pauline à la plage (Էրիկ Ռոմեր)
  • 1983 թ. *Շուտ գար կիրակին, շո՛ւտ / Vivement dimanche! (Ֆրանսուա Տրյուֆո)
  • 1984 թ. Տեղ՝ սրտի մեջ]/Places in the Heart (Ռոբերտ Բենտոն)
  • 1986 թ. Խանդ]] / Heartburn (Մայք Նիքոլս)
  • 1987 թ. Նադին / Nadine (Ռոբերտ Բենտոն)
  • 1991 թ. Բիլլի Բատգեյթ / Billy Bathgate (Ռոբերտ Բենտոն)

Ռեժիսորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950 - Una Confusión cotidiana
  • 1960 - Գյուղական դպրոցներ - Escuelas rurales
  • 1960 - La tumba francesa
  • 1960 - Gente en la playa
  • 1960 - Ritmo de Cuba
  • 1984 - Ոչ ոք չի լսել/ Nadie escuchaba
  • 1984 - Վատ վարվելակերպ/ Mauvaise conduite
  • Արժանացել է «Օսկար»-ի՝ Թ. Մալիկի «Երկնային օրեր» (1979 թ) կինոնկարի օպերատորական աշխատանքի համար, մի ֆիլմի, որտեղ կինոքննադատների կարծիքով՝ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամնաչքնաղ պատկերն է տեղ գտել[8][9].
  • Ալմենդրոսը «Օսկար» մրցանակով պարգևատրնան է ներկայացվել ևս երեք անգամ՝ «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Սոֆիի ընտրությունը» և «Կապույտ ծովախորշը» ֆիլմերի օպերատորական աշխատանքի համար։
  • Արժանացել է «Սեզար» մրցանակի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Վերջին մետրոն» (1980 թ.) ֆիլմի օպերատորական աշխատանքի համար:.Տրյուֆոն Ալմենդրոսին համարում էր կինոյի պատմության մեջ եղած ամենամեծ օպերատորներից մեկը[10]:.
  • ԱՄՆ-ում սահմանվել է Ալմենդրոսի մրցանակ, որը շնորհվում է մարդու իրավունքների համար պայքարին նվիրված լավագույն ֆիլմի հեղինակներին։
  • Իտալիայում ևս կա նրա անունը կրող մրցանակ, որը շնորհվում է տաղանդավոր երիտասարդ կինոօպերատորներին։

Ինքնակենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Un homme à la caméra. Renens: 5 Continents; Paris: Hatier, 1980 (англ.: A Man with a Camera. New York: Farrar, Straus, Giroux, 1984)
  • Альмендрос Н. Несколько общих наблюдений. Глава из книги «Человек с кинокамерой»// Киноведческие записки, 2003, № 64, с. 114—123.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roald Koller: Gespräche mit Eric Rohmer und Nestor Almdendros. Filmkritik 1/1976. (zur Zusammenarbeit mit Rohmer)
  • Néstor Almendros: A man with a camera. Faber and Faber 1984. ISBN 0571135897
  • Thomas Brandlmeier: Natürliches Licht. Der Kameramann Nestor Almendros. In: film-dienst. 58. Jahrgang Nr. 3/2005, S. 54–57, ISSN 0720-0781

Nestor Almendros: direttore della fotografia. Aquila: Ministero del Turismo e dello Spettacolo, 1988 Néstor Almendros en Sevilla. Sevilla: Consejería de Cultura ; Filmoteca de Andalucía, 1999. Бутовский Я. Нестор Альмендрос, человек с кинокамерой// Киноведческие записки, 2003, № 64, с. 109—112. Трюффо Ф. Свет Нестора Альмендроса// Там же, с. 113

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #128686839 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Техника кино и телевидения. Искусство, 1983. Стр. 76.
  6. https://books.google.am/books?id=wXeHfIXsEtQC&pg=PA208
  7. Is Days of Heaven the most beautiful film ever made? | David Thomson | Film | The Guardian
  8. Is Days of Heaven the most beautiful film ever made? | David Thomson | Film | The Guardian
  9. «Days of Heaven Review. Movie Reviews - Film - Time Out London». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  10. «GREAT MOMENTS | San Francisco Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nestor Almendros Award auf der Webseite des Istituto Cinematografica dell'Aquila, abgerufen am 27. März 2012 (englisch)
  • Hochspringen ↑ AFK Uni Karlsruhe (Memento vom 7. Mai 2010 im Internet Archive)
  • (EN) Néstor Almendros, su Internet Movie Database, IMDb.com. Modifica su Wikidata
  • (EN) Néstor Almendros, su AllMovie, All Media Network. Modifica su Wikidata
  • (EN) Néstor Almendros, su Enciclopedia Britannica, Encyclopædia Britannica, Inc.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեստոր Ալմենդրոս» հոդվածին։