Jump to content

Նեզու Կաիչիրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեզու Կաիչիրո
ճապ.՝ 根津 嘉一郎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1860(1860-08-01)
ԾննդավայրYamanashi district
Մահացել էհունվարի 4, 1940(1940-01-04) (79 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
ԳերեզմանՏամա գերեզմանոց
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և member of the House of Peers?
ԿուսակցությունKenseikai?
Պարգևներ և
մրցանակներ
The Order of the Rising Sun, Gold Rays with Neck Ribbon
ԵրեխաներKaichirō Nezu?
 Nezu Kaichirō Վիքիպահեստում

Նեզու Կաիչիրո (ճապ.՝ 根津 嘉一郎, օգոստոսի 1, 1860(1860-08-01), Yamanashi district - հունվարի 4, 1940(1940-01-04), Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի բիզնեսմեն, ազգային քաղաքական գործիչ և բարեգործ[1]։

Վաղ կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ճապոնիայի Յամանաշի քաղաքում, հարուստ ընտանիքում, 1897 թվականին տեղափոխվել է Տոկիո և ինքնուրույն կարողացել ստեղծել իր եկամուտը։

Նեզուն 1904 թվականին ընտրվել է, Ճապոնիայի պառլամենտի անդամ։ Նա 1926 թվականին ընտրվել է, որպես խորհրդարանական պալատի անդամ։

1905 թվականին Նեզուն դարձավ Կանտո շրջանի Տոբու երկագծի նախագահ և կարողացավ զարգացնել ընկերությունը և մեծ եկամուտ ունենալ։ Նրա մյուս բիզնեսների մեջ են մտնում «Տոկիա Բաշա Տեցուդո» (երկաթգիծ), «Տոկիո Դենտո» (էլեկտրական լույսի ընկերություն) և «Տոկիա Գազ» ընկերությունները[2]։

Բարեգործական գործուներություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին մեկնեց ԱՄՆ Շիբուսավա Էիիչիի հետ առևտրական համագործակցություններ իրականացնելու համար։ Նա ոգեշնչվեց ամերիկյան արդյունաբերական խանդավառությունից և բարեգործական ակցիաներից և Ճապոնիա վերադառնալով նա այնտեղ կազմակերպեց կրթությանը և մշակույթին նպաստող բարեգործական ակցիաներ[3][4]։

Նեզուի հիշատակին նվիրված թանգարան, Յամանաշի

Նեզուն շատ հետաքրքրված էր ճապոնական թեյի արարողություններով և նա դրա մշակույթը կարողացավ ավելի տարածել արևելաասիական երկրներում։ Նրա հովանավորությամբ կառուցվել է թանգարան Տոկիոյի Մինատո շրջանում։ Թանգարանը վերակառուցվել է 2006 թվականին, ճապոնական ժամանակակից արվեստի ներկայացուցիչ Կենգո Կումայի կողմից, բայց թանգարանի այգիները, որտեղ հավաքված են թեյի արարողության պարագաները, ամբողջությամբ նույնն է մնացել։

1933 թվականին կառուցված նրա տունը ներկայումս ծառայում է որպես նրա տուն-թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cybriwsky, Roman (2011). Historical Dictionary of Tokyo (Second ed.). Lanham: The ScarecrowPress. էջ 161. ISBN 978-0-8108-3234-3.
  2. «Portraits of Modern Japanese Historical Figures». National Diet Library, Japan. National Diet Library, Japan.
  3. Yamamoto, Tadashi (1998). The Nonprofit Sector in Japan. Manchester: Manchester University Press. էջ 31. ISBN 0-7190-5385-4.
  4. «1909 Business Mission». Shibusawa Eiichi Memorial Foundation. Shibusawa Eiichi Memorial Foundation. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեզու Կաիչիրո» հոդվածին։