Թարթիչավոր գիշերաչղջիկ կամ Նատտերերի գիշերաչղջիկ[1] (լատին․՝ Myotis nattereri), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում հանդիպում է հարավային մարզերում (որտեղ կան արհեստ, ջրամբարներ), Արաքս գետի հովտում։
Մարմնի երկարությունը 42-52 մմ է, պոչինը՝ մոտ 39-44 մմ, նախաբազկինը' 36-48 մմ, կենդանի զանգվածը՝ 7 գ մորթին մեջքի մասում դեղնամոխրավուն է, դեպի փորը վերածվում է սպիտակադեղնավունի։ Բնակվում է ծառերի փչակներում, բնակելի տների ձեղնահարկերում, տանիքներում, պատերի ու ժայռերի ճեղքերում։ Որսի է դուրս գալիս մթնշաղին, թռչում է ցածր, պոչը՝ իջեցրած։ Ոչնչացնում է մեծ քանակությամբ մոծակներ և մլակներ (1 գիշերվա ընթացքում՝ 700-850)։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։