Jump to content

Նատալի Փորտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Փորտման
եբրայերեն՝ נטלי פורטמן
անգլ.՝ Natalie Portman
Փորտմանը 2015 թվականի Կաննի կինոփառատոնին
Հասակը160 սմ
Ծնվել էհունիսի 9, 1981 (43 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ  Իսրայել
ԿրթությունՀարվարդի համալսարան (2003), Charles E. Smith Jewish Day School?, Սիոսեթ ավագ դպրոց (1999) և Երուսաղեմի հրեական համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսրայել
ՀպատակությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ
Ակտիվ շրջան1984–այժմ
ԺանրերՖենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ընտրանի"Լեոն",
"Աստղային պատերազմներ. Էպիզոդ I. Թաքնված սպառնալիք",
"Սև կարապ"
Ամուսին(ներ)Բենջամին Միլպյե
(1 երեխա)
Երեխա(ներ)1 երեխա
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունOneVoice Movement?

Նատալի Փորտման (անգլ.՝ Natalie Portman, հունիսի 9, 1981(1981-06-09)[2][3][4][…], Երուսաղեմ, Իսրայել[5]), ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի ամենահայտնի և բարձր վարձատրվող աստղերից մեկը։ Առաջին անգամ նկարահանվել է 1994 թվականին՝ «Լեոն» (Léon) ֆիլմում, որով և սկսվեց նրա կարիերան։

1999 թվականին Նատալին ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն և ավարտել 2003 թվականին։

2005 թվականին Նատալին առաջադրվեց Օսկարի՝ «լավագույն դերասանուհի» անվանակարգում, բայց հաջողություն չունեցավ։ Նույն տարում նա որպես լավագույն դերասանուհի առաջադրվեց Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը, որտեղ հաղթող ճանաչվեց Motion Picture ֆիլմում խաղալու համար։

2008 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ամենաերիտասարդ ժյուրին։ Նույն տարում Նատալին մի փոքրիկ դերակատարում ստացավ «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմում։

2011 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում՝ «Սև կարապ» ֆիլմում դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Փորթմանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին Երուսաղեմում[6][7], Ավներ Հերշլագի ու Շելլի Սթիվենսի ընտանիքում։ Նատալիի հայրը անպտղության բուժման ու վերարտադրողական էնդոկրինոլոգիայի մասնագետ էր, Հոֆստրայի բժշկական դպրոցի (Hofstra North Shore — Long Island Jewish School of Medicine at Hofstra University) մանկաբարձության ու գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ Նա Երուսաղեմի Հադասայի հրեական համալսարանի բժշկական դպրոցի շրջանավարտ էր[8][9]։ Նատալի Փորթմանի մայրը եղել է տնային տնտեսուհի, իսկ ներկայումս դստեր գործակալն է։ Դերասանուհու՝ մոր նախնիները հրեաներ էին Ռուսաստանից ու Ավստրո-Հունգարիայից. նրանք գաղթել են ԱՄՆ ու իրենց Էդելշտեյն ազգանունը փոխարինել Սթիվենս ազգանունով։ Հոր նախնիները գալիս են Ռումինիայից ու Լեհաստանից[10]։ Նատալիի հորական պապը, ում ծնողները մահացել էին Օսվենցիմում, տնտեսագիտության պրոֆեսոր էր Իսրայելում, իսկ նրա նախատատը, որն ուներ ռումինական ծագում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է բրիտանական հետախուզության լրտես[11][12]։ «Փորթման» բեմական կեղծանունը դերասանուհու մորական տատի՝ Բերնիս Սթիվենսի (Bernice Stevens, ծնվ. 1925, ունի հրեա-ռուսական ծագում) օրիորդական ազգանունն էր[13][14][15]։

Փորթմանի ծնողները հանդիպել են Օհայո նահանգի համալսարանի հրեական ուսանողական կենտրոնում, որտեղ նրա մայրը տոմսեր էր վաճառում։ Ավներ Հերշլագը վերադարձել է Իսրայել, այդ ընթացքում նրանք նամակագրական կապ են պահպանել, իսկ մի քանի տարի անց Շելի Սթիվենսը մեկնել է նրա մոտ, և նրանք ամուսնացել են։ Երբ Նատալին երեք տարեկան էր, ընտանիքն Իսրայելից տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ աղջկա հայրը կարող էր բարձրացնել իր որոկավորումը[16]։ Սկզբում նրանք ապրում էին Վաշինգտոնում, որտեղ Նատալին հաճախում էր Չարլզ Ի. Սմիթի հրեական ցերեկային դպրոց և սովորում էր խոսել եբրայերեն, սակայն 1988 թվականին նրանք տեղափոխվում են Կոնեկտիկուտ և 1990 թվականին վերջնականապես հաստատվում են Նյու Յորք նահանգում՝ Լոնգ Այլենդում[17]։ Նատալի Փորթմանն ունի երկքաղաքացիություն՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի[18]։ Այդ առիթով նա ասել է․

Ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները, բայց իմ սիրտը Իսրայելում է. այնտեղ ես ինձ զգում եմ տանը։

Նատալին չորս տարեկանից զբաղվել է պարով և հանդես եկել տեղի թատերախմբերի հետ։ Դերասանուհին հաճախել է Սողոմոն Շեխտերի հրեական ցերեկային տարրական դպրոց, որ գտնվում էր Նյու Յորք նահանգի Գլեն Կոուվ քաղաքում։ Նա ավարտել է Սիոսետի միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին՝ 1998 թվականին, դերասանուհին դարձել է «Ջրածնի ֆերմենտային արտադրություն» հետազոտական աշխատանքի համահեղինակ (գիտնականներ Յան Հյորլիի ու Ջոնաթան Վուդվարդի հետ միասին). այդ աշխատանքը նրան թույլ տվեց մասնակցել Intel գիտական մրցույթին, որտեղ նա հասավ մինչև կիսաեզրափակիչ։ Փորթմանը նույնիսկ բաց է թողել «Աստղային պատերազմներ. Էպիզոդ I» ֆիլմի պրեմիերան, որպեսզի նախապատրաստվի ավարտական քննություններին։ 2003 թվականի հունիսին Նատալին ավարտեց Հարվարդի համալսարանը` ստանալով հոգեբանության բակալավրի գիտական աստիճան։ «Ես չեմ անհանգստանում, թե ինստիտուտը կխանգարի իմ կարիերային։ Ավելի լավ է` ես լինեմ կրթված, քան թե կինոաստղ», — ասել է նա New York Post-ին տված հարցազրույցում։ Երկու մայրենի լեզուներից (անգլերեն, եբրայերեն) բացի Նատալին ուսումնասիրել է ֆրանսերեն, գերմաներեն, ճապոներեն ու արաբերեն։

Առաջին դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արձակուրդները Նատալին անցկացնում էր Stagedoor Manor Performing Arts Camp թատերական ճամբարում։ 10 տարեկանում Նատալին մասնակցել է «Ruthless!» ներկայացման քասթինգին մի աղջկա դերի համար, որ դպրոցական ներկայացման մեջ գլխավոր դեր ստանա։ Նատալին ընտրվեց որպես Լորա Բել Բանդիի փոխարինող։ Երբ Նատալին 11 տարեկան էր, Revlon ընկերության գործակալը նրան առաջարկեց դառնալ մոդել, բայց նա հրաժարվեց, որովհետև ցանկանում էր կենտրոնանալ դերասանության վրա[17][19]։ Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Փորտմանն ասել է․

Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Ես գիտեի, թե ինչ էր ինձ դուր գալիս ու ինչ էի ուզում և տքնաջանորեն աշխատում էի։ Ես շատ լուրջ երեխա էի։

1994 թվականին Նատալին անցավ Լյուկ Բեսոնի «Լեոն» (ֆր.՝ Léon) ֆիլմի քասթինգը։ Այդ ֆիլմում նա խաղաց իր առաջին գլխավոր դերը՝ մարմնավորելով Մաթիլդա անունով աղջկա, ով ընկերություն էր անում վարձու մարդասպան Լեոնի (Ժան Ռենո) հետ։ Դերն ստանալուց կարճ ժամանակ անց գաղտնիության նպատակով Նատալին վերցրեց «Փորտման» կեղծանունը, սակայն ֆիլմի ռեժիսորական տարբերակի DVD սկավառակի վրա նա նշված է Նատալի Հերշլագ անունով[17][21]։ Ֆիլմը վարձույթն սկսվեց 1994 թվականի նոյեմբերի 18-ին և ընդհանուր առմամբ արժանացավ դրական արձագանքների[22]։ Այսպիսով, Նատալիի դեբյուտը գեղարվեստական կինոյում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա դեռ 13 տարեկան էր։

Նույն թվականին Նատալին նկարահանվեց «Զարգացում» հեռուստատեսային կարճամետրաժ ֆիլմում՝ մարմնավորելով Նինային՝ թոքերի քաղցկեղ ունեցող կնոջ՝ Բրիի (Լոուրեն Կոն) դստերը[23]։

Կարիերայի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալի Պորտմանի տիկնիկը Նյու Յորքի Շարժական պատկերների թանգարանում

1995 թվականին Փորթմանը նկարահանվում է «Հակամարտություն» ֆիլմում Ալ Պաչինոյի ու Ռոբերտ Դե Նիրոյի. Նա խաղում է Լորեն Գուստաֆսոնի՝ գլխավոր հերոսի որդեգրված աղջկա դերը։ Ֆիլմը ոչ մի մրցանակ չստացավ, սակայն դրական գնահատական ստացավ քննադատներից և կոմերցիոն հաջողություն ունեցավ։

1996 թվականին Նատալիի մասնակցությամբ 3 ֆիլմ թողարկվեց։ Առաջինը «Գեղեցիկ աղջիկներ» մելոդրաման է, որում նա կատարում է Մարտայի դերը։ Ֆիլմը նախկին համադասարանցիների կյանքի ու փոխհարաբերությունների մասին է։ Այնուհետև նա կատարեց Լորա Դենդրիջի դերը Վուդի Ալենի «Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ» մյուզիքլում։ Երրորդը Թիմ Բյորտոնի «Մարսը գրոհում է» ֆանտաստիկ կատակերգությունն է, որ պատմում է մարսեցիների՝ Երկիրը գրավելու փորձի մասին։ Այստեղ Նատալին կատարել է Թեֆի Դեյլի՝ ԱՄՆ-ի նախագահի դստեր դերը. Ենթադրվում էր, որ Նատալին կստանա «Ռոմեո Ջուլիետա» ֆիլմի գլխավոր դերը, բայց ռեժիսոր Բազ Լուրմանը որոշեց, որ նա շատ փոքր է և դերը տվեց Քլեր Դեյնսին[19]։

Նատալին գլխավոր դերը ստացավ «Աննա Ֆրանկի օրագիրը» (1997) բրոդվեյյան բեմադրության մեջ, որը հիմնված է իրականում գոյություն ունեցած հրեա աղջկա օրագրի վրա, որ նա վարել է Նիդերլանդների` գերմանական շրջափակման տարիներին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1989 – ... Սիմփսոնները The Simpsons Դարսի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
սերիալ
Մարի Կերկլենդ
և այլք
1994 Լեոն Léon Մաթիլդա Քրեական,
Դրամա,
Թրիլեր
Լյուկ Բեսոն Ժան Ռենո,
Գարի Օլդմեն
1994 Զարգացում Developing Նինա Կարճամետրաժ,
Դրամա
Մարիա Կոն
1995 Տապ Heat Լոուրեն Գյուստաֆսոն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Մայքլ Ման Ռոբերտ Դե Նիրո,
Ալ Պաչինո,
Վել Կիլմեր
1996 Գեղեցիկ աղջիկները Beautiful Girls Մարտի Մելոդրամա,
Կատակերգություն
Թեդ Դեմե Ումա Թուրման
1996 Բոլորն ասում են, որ ես սիրում եմ քեզ Everyone Says I Love You Լորա Դենդրիջ Մելոդրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Վուդի Ալեն,
Դրյու Բերիմոր,
Գոլդի Հոուն,
Էդվարդ Նորթոն,
Ջուլիա Ռոբերտս
1996 Մարսը գրոհում է Mars Attacks! Թաֆի Դեյլ Ֆանտաստիկ,
Մարտական,
Կատակերգություն
Թիմ Բերթոն Ջեք Նիկոլսոն,
Փիրս Բրոսնան,
Դենի Դե Վիտո,
Սառա Ջեսիկա Փարկեր
1999 Աստղային պատերազմներ. Էպիզոդ I. Թաքնված սպառնալիք Star Wars։ Episode I - The Phantom Menace Պադմե Ամիդալա Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Էվան Մաքգրեգոր,
Լիամ Նիսոն,
Սեմյուել Ջեքսոն
1999 Որտեղ որ հարմար է, միայն ոչ այստեղ Anywhere But Here Էն Օգըսթ Դրամա,
Կատակերգություն
Ուեյն Վան Սյուզան Սարանդոն
2000 Այնտեղ՝ ուր սիրտն է Where the Heart Is Նովալի Նեյշոն Մելոդրամա,
Կատակերգություն
Մեթ Ուիլյամս Էշլի Ջադ
2002 Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը Star Wars։ Episode II - Attack of the Clones սենատոր Պադմե Ամիդալա Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Էվան Մաքգրեգոր,
Սեմյուել Ջեքսոն,
Հեյդեն Քրիստենսեն
2003 Ցուրտ լեռը Cold Mountain Սառա Դրամա,
Մելոդրամա
Էնթոնի Մինգելա Նիկոլ Կիդման,
Ջուդ Լոու,
Ռենե Զելվեգեր
2003 Այգիների երկիրը Garden State Սեմ Մելոդրամա,
Կատակերգություն
Զաք Բրաֆ
2004 Ճշմարտություն True Ֆրանսին Կարճամետրաժ,
Մելոդրամա
Թոմ Տիկվեր
2004 Մտերմություն Closer Էլիս Դրամա,
Մելոդրամա
Մայք Նիքոլս Ջուլիա Ռոբերտս,
Ջուդ Լոու
2005 Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը Star Wars։ Episode III - Revenge of the Sith Պադմե Ամիդալա Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ Լուկաս Էվան Մաքգրեգոր,
Սեմյուել Ջեքսոն,
Հեյդեն Քրիստենսեն
2005 Ազատ գոտի Free Zone Ռեբեկա Դրամա,
Կատակերգություն
Ամոս Գիտայ
2005 Դոմինո Domino One Դոմինիկ Բելամի Դետեկտիվ Նիկ Լոուվել
2006 «V» նշանակում է վենդետա V for Vendetta Էվեյ Մարտական,
Դրամա
Ջեյմ Մակտիգ
2006 Հայոց ցեղասպանություն Armenian Genocide Ավրորա Մարդիգանյան, (հնչյունավորում) Փաստագրական Էնդրյու Դոլդբերգ
2006 Փարիզ, ես սիրում եմ քեզ Paris, je t'aime Ֆրանսին (էպիզոդիկ) Մելոդրամա,
Կատակերգություն
Օլիվյե Ասայաս,
Ժերար Դեպարդիե,
և այլք
Ժերար Դեպարդիե,
Օլգա Կուրլյենկո,
Էլայջա Վուդ,
Սթիվ Բուշեմի,
Ժուլիետ Բինոշ,
Ուիլյամ Դեֆո,
Նիկ Նոլթի,
Ֆանի Արդան
2006 Գոյայի ուրվականները Goya's Ghosts Ինես / Ալիսիա Դրամա,
Ռազմական,
Կենսագրական
Միլոշ Ֆորման
2007 Իմ հապալասե գիշերներ My Blueberry Nights Լեսլի Դրամա,
Մելոդրամա
Վոնգ Կար-Վայ Ջուդ Լոու,
Ռեյչել Ուայզ
2007 «Շևալյե» հոթելը Hotel Chevalier Ջեքի ընկերուհին Կարճամետրաժ,
Դրամա
Ուես Անդերսոն
2007 Գնացք դեպի Դարջիլինգ. Հուսահատ ճանապարհորդները The Darjeeling Limited Ջեքի նախկին ընկերուհին Դրամա,
Կատակերգություն
Ուես Անդերսոն Էդրիան Բրոուդի,
Օուեն Ուիլսոն
2007 Հրաշքների կրպակը Mr. Magorium's Wonder Emporium Մոլի Մահոնի Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Զաք Հելմ Դասթին Հոֆման,
Ջեյսոն Բեյթման
2008 Եվս մեկը Բոլեյն տոհմից The Other Boleyn Girl Էն Բոլեյն Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Ջասթին Չադվիկ Ֆենտեզի,
Էրիկ Բանա
2008 Նյու Յորք, ես քեզ սիրում եմ New York, I Love You Ռիֆիկա (էպիզոդիկ) Մելոդրամա Նատալի Փորտման,
Ֆատիխ Ակին,
Բրետ Ռետներ
և ուրիշներ
Օրլանդո Բլում,
Բրեդլի Կուպեր,
Էնդի Գարսիա,
Հեյդեն Քրիստենսեն,
Շայա Լաբաֆ,
Մեգի Քյու
2009 Սեր և ուրիշ հանգամանքներ Love and Other Impossible Pursuits Էմիլիա Գրինլիֆ Դրամա,
Մելոդրամա
Դոն Ռուս
2009 Եղբայրներ Brothers Գրեյս Քահիլ Թրիլեր,
Մելոդրամա
Ջիմ Շերիդան Տոբի Մագուայր,
Ջեյք Ջիլլենհոլ
2009 Ագահություն՝ նոր բույր Ֆրանչեսկո Վեզոլիից GREED, a New Fragrance by Francesco Vezzoli Կարճամետրաժ Ռոման Պոլանսկի
2010 Հեշեր Hesher Նիկոլ Դրամա Սպենսեր Սասեր
2010 Սև կարապ Black Swan Նինա Սայերս / Կարապների թագուհի Դրամա Դարեն Արոնովսկի Վենսան Կասել,
Վայնոնա Ռայդեր
2010 Ավելին, քան սեքս No Strings Attached Էմմա Քուրտզման Մելոդրամա,
Կատակերգություն
Այվեն Ռայթման Էշթոն Քաթչեր
2010 Թեդ Դեմիին որոնելիս In Search of Ted Demme Փաստագրական Ջերի Բրուկհայմեր,
Սթիվ Բուշեմի,
Ջերարդ Բաթլեր
2011 Ձերդ պայծառափայլություն Your Highness Իզաբել Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Դևիդ Գորդոն Գրին
2011 Տոր Thor Ջեյն Ֆոսթեր Ֆենտեզի,
Արկածային
Քենեթ Բրենա,
Ջոս Ուիդոն
Քրիս Հեմսվորդ,
Էնթոնի Հոփքինս
2012 Իմ Վալենտինը My Valentine Կարճամետրաժ Փոլ Մաքքարթնի Ջոնի Դեփ
2013 Օրենքից դուրս Untitled Terrence Malick Project Դրամա,
Երաժշտական
Թերենս Մալիկ
2013 Գավաթների ասպետը Knight of Cups Դրամա Թերենս Մալիկ Քրիստիան Բեյլ,
Քեյթ Բլանշետ
2013 Տոր. Խավարի թագավորություն Thor։ The Dark World Ջեյն Ֆոսթեր Ֆենտեզի,
Արկածային
Ալան Թեյլոր,
Ջոս Ուիդոն
Քրիս Հեմսվորդ,
Էնթոնի Հոփքինս
2014 Գազանների այգում In the Garden of Beasts (ասեկոսեներ) Դրամա Միխայիլ Խազանաչիվուս
2014 Ջեյնն անցել է զենքին Jane Got a Gun Ջեյն Մարտական,
Վեստեռն
Լին Ռեմսի
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2009 Սեր և ուրիշ հանգամանքներ Love and Other Impossible Pursuits
2010 Հեշեր Hesher
2010 Ավելին, քան սեքս No Strings Attached
2012 Մտատանջություն Scruples
2013 Հպարտությունը, նախազգուշացումը և զոմբին Pride and Prejudice and Zombies
2014 Ջեյնն անցել է զենքին Jane Got a Gun

Սցենարիստ և Ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2008 Եվա Eve
2008 Նյու Յորք, ես քեզ սիրում եմ New York, I Love You

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.oscars.org/oscars/ceremonies/2011
  2. Internet Broadway Database — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #123844509 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Michael Kane. «Portman Bold … and Bald … in 'V for Vendetta'» (անգլերեն). FOX News. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
  7. «A 'Garden State' Of Mind» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
  8. «Starwars.com». Natalie Portman (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 8-ին.
  9. «IGN Films». Comic-Con 2005: IGN Interviews Natalie Portman (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 22-ին.
  10. 10,0 10,1 Chris Heath. «The Private Life of Natalie Portman» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  11. Chris Heath. «The Private Life of Natalie Portman». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  12. Ethan White. «Natalie Portman-The Shy Superstar» (անգլերեն). Scholastic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 30 декабря 2010-ին.
  13. Галя Галкина. (24 апреля 2006). «Фамилию я унаследовала от бабушки – она родом из России» (ռուսերեն). Известия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  14. Илона Егиазарова. (27 января 2011). «Натали Портман помогли «русские корни»» (ռուսերեն). vokrug.tv. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  15. «Golden Globe Winner's Granny Has 'Big Night'» (անգլերեն). wlwt.com. 17 января 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  16. James L. Dickerson. Natalie Portman: Queen of Hearts. — ECW Press, 2002. — P. 22. — 201 p. — ISBN 1550224921
  17. 17,0 17,1 17,2 «Natalie Portman». Inside the Actors Studio (անգլերեն). 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն); Unknown parameter |airdate= ignored (օգնություն); Unknown parameter |network= ignored (օգնություն)
  18. Pfefferman, Naomi (14 апреля 2002). «'Star Wars' actress helps defend Israel» (անգլերեն). Jewish News of Greater Phoenix (The Jewish Journal of Los Angeles). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 4 января 2011-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  19. 19,0 19,1 James Ryan. (25 февраля 1996). «UP AND COMING: Natalie Portman; Natalie Portman (Not Her Real Name)» (անգլերեն). Նյու Յորք Թայմս.
  20. Ariel Levy. (Ноябрь 2005). «Natalie Portman Will Change Your Life» (անգլերեն). Blender. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  21. Gill Pringle. (17 марта 2006). «Natalie Portman: How studying psychology helped her in her latest role» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28–ին-ին.
  22. «Léon (The Professional) (1994)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  23. «Developing (1994)» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Փորտման» հոդվածին։