Նասրին Սոտուդե
Նասրին Սոտուդե պարս.՝ نسرین ستوده | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրանի նահանգ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | իսլամ[1] և տասներկուականներ[1] |
Կրթություն | Շահիդ Բեհեշտիի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան |
Ամուսին | Reza Khandan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Nasrin Sotoudeh Վիքիպահեստում |
Նասրին Սոտուդե (պարս.՝ نسرین ستوده, մայիսի 30, 1964, Թեհրանի նահանգ, Իրան), փաստաբան, մարդու իրավունքների պաշտպան Իրանում։ Նա ներկայացրել է 2009 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ կալանավորված ակտիվիստների և քաղաքական գործիչների, ինչպես նաև մահվան դատապարտված անչափահասների շահերը[8]։ Նրա փաստաբանական ծառայություններից են օգտվել լրագրող Իսա Սահարկիզը, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին և Իրանի ազգային ժողովրդական ճակատի առաջնորդ Հեշմատ Տաբարզադին[9]։ Նա նաև ներկայացրել է այն կանանց շահերը, որոնք ձերբակալվել են առանց հիջաբի հանրության առջև հայտնվելու համար, ինչը պատժելի արարք է Իրանում[10]։
Սոտուդեն ձերբակալվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ պետության անվտանգության դեմ դավադրության և հակապետական քարոզչության մեղադրանքով[8] և բանտարկվել է Էվին բանտում[11]։ 2011 թվականի հունվարին Իրանի իշխանությունները Սոտուդեին դատապարտել են 11 տարվա ազատազրկման, ինչպես նաև արգելել են 20 տարվա ընթացքում զբաղվել իրավաբանական գործունեությամբ և երկրից դուրս գալ։
2018 թվականի հունիսին նա կրկին կալանավորվել է, իսկ 2019 թվականի մարտի 12-ին դատարանը նրան դատապարտել է ազատազրկման Թեհրանում՝ ազգային անվտանգության հետ կապված մի քանի հանցագործությունների համար մեղադրանքներ առաջադրելուց հետո։ Մինչ Թեհրանի դատարանը Իսլամական հանրապետության նորությունների գործակալությանը հայտնում էր, որ Սոտուդեն ազատազրկվել է 7 տարով, այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առավելագույն պատիժը նախատեսված է 10 տարի ազատազրկում և մտրակի 148 հարված, իսկ վեց այլ վճիռներով ընդհանուր պատիժը հասնում է 38 տարվա ազատազրկման[12][13][14][15]։
Ընտանիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նասրին Սոտուդեն ծնվել է 1963 թվականին իրանական «միջին խավի կրոնական» ընտանիքում[16]։ Նա իրավագիտություն է սովորել Թեհրանում Շահիդ Բեհեշտիի անվան համալսարանում[17]։ «Միջազգային իրավունքի» մասնագետի որակավորմամբ համալսարանն ավարտելուց հետո Սոտուդեն 1995 թվականին հաջողությամբ հանձնել է փաստաբանի քննությունը, սակայն իրավաբանական պրակտիկայի թույլտվություն ստանալու համար ստիպված է եղել սպասել ութ տարի[16]։
Սոտուդեի ամուսինը Ռեզա Խանդանն է։ Նրանք ունեն երկու երեխա[18]։ Իր խոսքում Սոտուդեն հայտնել է, որ Ռեզան «ժամանակակից մարդ է», որը կանգնած է իր և իր աշխատանքի կողքին[17]։
2012 թվականի հոկտեմբերին նա (ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ) արժանացել է Սախարովի անվան մրցանակի[19]։ Նասրին Սոտուդեի բացակայության պատճառով նրա մրցանակը շնորհվել է Շիրին Էբադիին։
Աշխատանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոտուդեն իր կարիերան սկսել Է Իրանի բնակարանաշինության նախարարության իրավաբանական վարչությունում և երկու տարի անց միացել է պետական «Թեջարաթ բանկի» իրավաբանական բաժնին։ Բանկում աշխատելու ընթացքում նա ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ դեպքերով Հաագայում Իրանի շահերի համար դատական գործերի և իրավաբանական փաստարկների նախապատրաստմանը[17]։
«Կանանց իրավունքների ոլորտում» Սոտուդեի առաջին գործը եղել է «Daricheh» ամսագրի համար նրա բազմազան հարցազրույցների և հոդվածների ժողովածուն։ Ամսագրի գլխավոր խմբագիրը մերժել է ժողովածուն, ինչը Սոտուդեին ավելի վճռական է դարձրել կանանց իրավունքների համար իր աշխատանքներում[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://ipa.united4iran.org/fa/prisoner/4445/
- ↑ Right Livelihood Awards go to rights activists from Belarus, Nicaragua, the US and Iran — Deutsche Welle, 2020.
- ↑ https://www.rightlivelihoodaward.org/media/premio-2020-defensores-ddhh/
- ↑ BBC 100 Women 2020: Who is on the list this year? // BBC News Online — 2020.
- ↑ Time / N. Gibbs — NYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ https://www.data.gouv.fr/fr/datasets/r/366f084d-bb81-4f13-a748-b98484060f98
- ↑ 8,0 8,1 «Iran opposition lawyer Nasrin Sotoudeh detained». BBC News. 9 сентября 2010 года. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Iran: Lawyers' defence work repaid with loss of freedom». Human Rights Watch. 2010 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Nasrin Sotoudeh: Iranian human rights lawyer jailed for 38 years, say family». BBC News. 2019 թ․ մարտի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Jailed Iran Lawyer 'Gets Family Visit, Ends Hunger Strike'». Radio Farda. 26 октября 2010.
- ↑ «Iranian human rights lawyer sentenced to 38 years in prison, her family says».
- ↑ https://www.amnesty.org/en/latest/news/2019/03/iran-shocking-33-year-prison-term-and-148-lashes-for-womens-rights-defender-nasrin-sotoudeh/
- ↑ «33 года тюрьмы и 148 ударов плетью: за что приговорили иранского адвоката Насрин Сотуде». 14 марта 2019.
- ↑ «Human rights lawyer Nasrin Sotoudeh jailed 'for 38 years' in Iran».
- ↑ 16,0 16,1 16,2 Azadeh Davachi (2010 թ․ սեպտեմբերի 15). «IMPRISONED -- Nasrin Sotoudeh: A Mother, A Lawyer, An Activist». Payvand. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Syma Sayyah (2007 թ․ մայիսի 29). «Nasrin Sotoudeh: The Ardent, Passionate and Dedicated Attorney at Law». Payvand. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Iran: Demand Release of human rights lawyer, Nasrin Sotoudeh». Amnesty International. 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Иранские оппозиционеры стали лауреатами премии Сахарова за 2012 год». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասրին Սոտուդե» հոդվածին։ |
|