Նաջահ ալ-Ատտար
Նաջահ ալ-Ատտար | |||
| |||
---|---|---|---|
մարտի 23 2006 | |||
Նախորդող | Զուհայր Մաշարկա | ||
| |||
օգոստոսի 8 1976 - մարտի 12 2000 | |||
Հաջորդող | Մահա Քանուտ | ||
Կուսակցություն՝ | Բաաս կուսակցություն (Սիրիա) | ||
Կրթություն՝ | Էդինբուրգի համալսարան և Դամասկոսի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | թարգմանչուհի, քաղաքական գործիչ և գրող | ||
Դավանանք | սուննի իսլամ | ||
Ծննդյան օր | հունվարի 10, 1933 (91 տարեկան) | ||
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ | ||
Քաղաքացիություն | Սիրիա | ||
Հայր | Muhammad Ridha al-Attar? | ||
Պարգևներ |
Նաջահ ալ-Ատտահ (արաբ․՝ نجاح العطار, հունվարի 10, 1933, Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ), սիրիացի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա։ Սիրիայի առաջին կին քաղաքական գործիչը, ով դարձել է նախարար (Սիրիայի մշակույթի նախարար 1976-2000 թվականներին), արաբական աշխարհում առաջին կինը, ով զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաջահ ալ-Ատտահը ծնվել և մեծացել է Դամասկոսում՝ ազգայնական շարժման ակտիվ կողմնակից, Սիրիայի 1925-1927 թվականների ապստամբության մասնակից արիստոկրատ ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Դամասկոսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հաջորդ երկու տարիներին ուսանել է մանկավարժություն և իսլամագիտություն[1]։ Հետագայում ուսումը շարունակել է Էդինբուրգի համալսարանում և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան արաբական գրականության բնագավառում։ Վերադառնալով Դամասկոս՝ 1960 թվականից դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ Նրա եղբայրը՝ Իսսամ ալ-Ատտահը, երկար տարիներ (մոտ 30 տարի) գլխավորում է Մուսուլման եղբայրներ կազմակերպության Սիրիայի մասնաճյուղը։ Այժմ նա գտնվում է աքսորում, ապրում է Գերմանիայում[2][3]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Նաջահ ալ-Ատտահը նշանակվել է Սիրիայի մշակույթի նախարարության գրական թարգմանությունների բաժնի պետ, չորս տարի անց՝ նախագահ Հաֆեզ Ասադի կողմից նշանակել է Սիրիայի մշակույթի նախարար։ Մշակույթի նախարարի պաշտոնում աշխատել է Սիրիայի չորս վարչապետների հետ 24 տարի և թոշակի է անցել 2000 թվականին նոր վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի օրոք[4]։
2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո նոր նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից նշանակվել է Քաղաքակրթությունների երկխոսություն կենտրոնի տնօրեն, ակադեմիական կազմակերպություն, որի հիմնական գործառույթն է հետազոտություններ, քննարկումներ անցկացնել, հրապարակել հոդվածներ գլոբալ քաղաքականության վերաբերյալ 2011 թվականի սեպտեմբերի 11-ից հետո։ 2003-2010 թվականներին Նաջահ ալ-Ատտահը եղել է Կալամուն համալսարանի (Սիրիայի հնագույն մասնավոր բուհերից մեկն է) խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է նաև Սիրիայում վիրտուալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[4]։
2006 թվականին Նաջահ ալ-Ատտահը նշանակվել է մշակութային հարցերով Սիրիայի երկրորդ փոխնախագահ[5]՝ արաբական աշխարհում դառնալով առաջին կինը, ով զբաղեցնում է այս պաշտոնը[2]։
Նաջահ ալ-Ատտահը Արաբական գրողների միության նախագահության անդամ է, ինչպես նաև գրականագետների միության անդամ։ Մի շարք գրքերի հեղինակ է[6]։
Մատենագիտություն[1][4]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատերազմական գրականություն (ادب الحرب - Ադաբ-ուլ-հարբ)- Հաննա Մինայի հետ համատեղ, 1967։
- Ո՞վ է հիշում այդ օրերը (من يذكر تلك الايام؟ - Մեն յազկուր տիլկա-լ-այամ?) - Հաննա Մինայի հետ համատեղ, 1974։
- Լինենք, թե չլինենք (نكون أو لا نكون - Նակուն աու լյա նակուն?), 1981:
- Կյանքի հարցեր (أسئلة الحياة - Աս’ալյատու-լ-հայա), 1984։
- Բազմագույն բառեր (كلمات ملونة - Կյալիմատ մուլյավվանա)։
- Հեմինգուեյը, Իսպանիան ու ցուլերը (همينغوي, إسباني والثيران - Հեմինգուեյ, Իսպանիա վա-տ-տիրան)։
- Հեղափոխական միտքը մարտից հոկտեմբեր (الفكر الثوري بين اذار وأكتوبر - Ալ-ֆիկր ատ-տաուրի բեյն Ազար յա Ուկտուբեր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Նաջահ ալ-Ատտահի կենսագրությունը marefa.org կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Статья о Наджах аль-Аттар на сайте Института религии и политики». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Sami Moubayed, Steel and Silk: Men and Women Who Shaped Syria (1900—2000), Seattle, 2006, pp. 97-98.
- ↑ 4,0 4,1 4,2 Ibid.
- ↑ «Syria's First Female Vice President Hailed as Progress for Women». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Sami Moubayed, Steel and Silk, pp. 97-98.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наджах аль-Аттар на сайте syrianhistory.com
- Биография Наджах аль-Аттар Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
|
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Դամասկոսի համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 10 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դամասկոս քաղաքում ծնվածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Սիրիայի քաղաքական գործիչներ
- Սիրիացի գրողներ
- Սիրիացի պետական գործիչներ