Նաջաթ Վալլո-Բելկասեմ
Նաջաթ Վալլո-Բելկասեմ | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Picardie Jules Verne? և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (2000)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | մուսուլման |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1977[2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Bni Chiker, Nador Province, Oriental, Մարոկկո |
Քաղաքացիություն | Մարոկկո և Ֆրանսիա |
Ամուսին | Boris Vallaud? |
Կայք՝ | najat-vallaud-belkacem.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նաջաթ Վալլո-Բելկասեմը (ֆր.՝ Najat Vallaud-Belkacem, հոկտեմբերի 4, 1977[2][3], Bni Chiker, Nador Province, Oriental, Մարոկկո), ֆրանսիացի քաղաքական գործիչ, ունի մարոկկոնյան ծագում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Մարոկկոյի Նադոր քաղաքի մոտ գտնվող Beni Chiker վայրում։ Ընտանիքի յոթ երեխաներից երկրորդն է եղել։ Ունի իսպանական և ալժիրական արմատներ։
1982 թվականին երեխաները մայրերի հետ տեղափոխվում են Ֆրանսիա, որի Ամեն քաղաքում հայրը աշխատում էր որպես բանվոր։ Այստեղ մեծացել և ավարտել է դպրոցը։ 2002 թվականին ավարտում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Ինստիտում ծանոթանում է Բորիս Վալլոյի (ֆր.՝ Boris Vallaud) հետ և 2005 թվականի օգոստոսի 25-ին ամուսնանում վերջինիս հետ։
2002 թվականի սկսած Ֆրանսիայի Սոցիալիստական կուսացության անդամ է, հանդես է եկել Լեոնի քաղաքապետ Ժերար Կոպլնի կազմում։
2007 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է Սեգոլեն Ռույալի քարտուղարը։ 2008 թվականից նա եղել է Լեոնի քաղաքապետի խորհրդատուն մեծամասշտաբ երիտասարադական և հասարակական միջոցառումների գծով։
2012 թվականի մայիսի 16-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը եղել է կանանց իրավունքների նախարար, միաժամանակ զբաղվելով այլ քաղաքական գործունեություններով։ 2014 թվականի օգոստոսի 25-ին դառնում է Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին կրթության նախարարը (2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպի կառավարություն կազմելուց հետո զրվում է նախարարական պաշտոնից)[5]։
Իրեն բնութագրում է որպես «ոչ գործնական մուսուլման»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 l'Association des Sciences-Po - Fiche profil
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://frenchamerican.org/young-leaders/earlier-classes/2006/
- ↑ «France's new education minister prompts rightwing protests». The Guardian. 2014 թ․ օգոստոսի 27. (անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vallaud-Belkacem attaquée sur sa double nationalité Արխիվացված 2017-07-26 Wayback Machine (Ֆրանսերեն )
- Объявлен новый состав правительства Франции
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջաթ Վալլո-Բելկասեմ» հոդվածին։ |
|