Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ
Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ | |
Կրթություն՝ | Արքայազների դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 28, 1933[1] կամ 1934[2] |
Ծննդավայր | Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա |
Վախճանի օր | հունիսի 16, 2012[3][4][5] |
Վախճանի վայր | Ժնև, Շվեյցարիա[1] |
Թաղված | Al Adl cemetery |
Դինաստիա | սաուդցիներ |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Հայր | Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ |
Մայր | Հասա բինթ Ահմեդ աս-Սուդայրի |
Զավակներ | Սաուդ իբն Նաիֆ Ալ Սաու և Մուհամեդ բեն Նաիֆ Ալ Սաուդ[6] |
Պարգևներ | |
Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ (արաբ․՝ نايف بن عبد العزيز آل سعود, հունվարի 28, 1933[1] կամ 1934[2], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա - հունիսի 16, 2012[3][4][5], Ժնև, Շվեյցարիա[1]), Սաուդյան Արաբիայի Թագավորության գահաժառանգը 2011 թվականի հոկտեմբերի 27-ից, ալ Սաուդի դինաստիայի ներսում աս Սուդայրիի կլանի ներկայացուցիչը, Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի 23-րդ որդին իր 8-րդ կնոջ՝ Հասսի Բինթ Ահմադ աս Սուդայրիից, Ֆահդ թագավորի և գահաժառանգ Սուլթան իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հարազատ եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1933 թվականին կամ 1934 թվականին Աբդուլ Ազիզ թագավորի և նրա կնոջ՝ Հասայի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է արքայազների դպրոցում։
Նա ուներ 6 հարազատ եղբայր և 4 քույր։ Նրա եղբայրներն էին՝ թագավոր Ֆահդ (1921-2005), իշխան Սուլթան (1930-2011), իշխան Աբդուրրահման (1931-2017), իշխան Թուրկի (1934-2016), թագավոր Սալման (ծնվ. 1935) և արքայազն Ահմադ (ծնված՝ 1942), իսկ քույրերը՝ արքայադուստր Լուլուվահ (մահացել է՝ 2008), արքայադուստր Լատիֆա, արքայադուստր Ալ-Ջավհարա (մահացել է՝ 2019) և արքայադուստր Ջավահիր (մահացել է՝ 2015).
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին թագավոր Աբդ ալ Ազիզը նրան նշանակել ալ-Ռիադի էմիրի (նահանգապետի) տեղակալ։ 1953 թվականին, Բին Սաուդի թագավորի մահից հետո, արքայազն Նաիֆը ալ-Ռիադի էմիրի (նահանգապետի) պաշտոն էր ստացել։ Ֆեյսալի թագավորի օրոք (1964-1975 թվականներին) արքայազն Նաիֆը դարձել է ներքին գործերի նախարարի տեղակալ, ապա՝ Ներքին գործերի պետական նախարար, իսկ 1975 թվականին ստացել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է 34 տարի շարունակ։
1990-ականներին և 2000-ականներին նա ակտիվորեն և անհաջող պայքարում էր Սաուդյան Արաբիայի տարածքում Ալ-Կաիդայի (մոլորված աղանդի) ահաբեկչական ընդհատակիցների դեմ, ինչի համար հանրության աչքում վաստակել էր ահաբեկչության հաղթողի իմիջը։ Որպես ներքին գործերի նախարար Նաիֆը գլխավորում էր Սաուդյան Արաբիայի ինթիֆադա Ալ-Ակսայի աջակցության կոմիտեն և վերահսկում էր ամբողջ աշխարհում գրեթե բոլոր Սաուդյան բարեգործական միջոցները։ Նրա ընդհանուր ներդրումը բարեգործության գործում գնահատվում է 33 մլն ԱՄՆ դոլար։ Արքայազն Նաիֆը նաև գլխավորել է տեղեկատվության հարցերով բարձրագույն խորհուրդը, որն իրականացնում է Սաուդյան բոլոր լրատվամիջոցների հրապարակումների գրաքննությունը, ինչպես նաև համացանցի հասանելիության վերահսկողությունը։ Բացի այդ, Նաիֆ բին Աբդ ալ Ազիզը գլխավորել է Հաջի գործերի բարձրագույն կոմիտեն, որը վերահսկում է ողջ աշխարհի մուսուլմանների ուխտագնացությունը Մեքքա և Մադինա։ 2009 թվականի մարտի 27-ին թագավորական հրամանագրով արքայազն Նաիֆը նշանակվել է Սաուդյան Արաբիայի նախարարների խորհրդի նախագահի երկրորդ տեղակալի պաշտոնում, որին ավանդաբար նշանակվում է գահաժառանգը։
2011 թվականի հոկտեմբերի 27-ին արքայազն Նաիֆ բին Աբդ ալ Ազիզը հայտարարվել է Սաուդյան Արաբիայի թագավորական գահաժառանգ։ Վերջին տարիներին արքայազն Նաիֆը նախարարների խորհրդի կանոնավոր նիստեր է անցկացրել թագավոր Աբդալլահի և գահաժառանգ արքայազն Սուլթանի ծանր հիվանդության հետ կապված։
Քաղաքական նշանակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գահաժառանգ արքայազն Նաիֆը համարվում էր թունդ պահպանողական և հակասեմական։ Նրան մեղադրում էին սոցիալ-քաղաքական բարեփոխումներին խոչընդոտելու մեջ, որոնք փորձում է իրականացնել թագավոր Աբդալլահը Մասնավորապես, արքայազն Նաիֆը դեմ է հանդես եկել կանանց ավտոմեքենա վարելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի տրամադրմանը, Թագավորության խորհրդատվական խորհրդի անդամների ընտրության սկզբունքի ներդրմանը, Սաուդյան մամուլի ազատության դեմ։ Իսկ նրան մեղադրում են Սաուդյան կրոնական ոստիկանության գործողությունների անսահման լինելու մեջ։ Արքայազն Նաիֆն ԱՄՆ-ի հետ ռազմավարական միության (և, որպես հետևանք, ամերիկյան ընկերությունների շահերի լոբբիստ), Իրանի և Թագավորությունում շիա շարժման հակառակորդն էր։ Արևմտյան փորձագետներն ու իրավապաշտպանները հենց նրա վրա են դնում 2011 թվականի գարնանը Թագավորության արևելյան նահանգում շիաների ելույթների դաժան ցրման պատասխանատվությունը։ Հենց Նաիֆն է որոշում կայացրել Սաուդյան զորքեր ուղարկել Բահրեյնում շիական ելույթները ճնշելու համար։
Երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ որդին արքայազն Սաուդն է (ծնվ. 1956) գործարար, Իսպանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան (2003-2011), արևելյան նահանգի նահանգապետ 2013 թվականից։
2015 թվականին Նաիֆի որդին՝ թագավորության ներքին գործերի նախարար, արքայազն Մուհամեդը։ 1959), նշանակվել է գահաժառանգի տեղակալ։ Այդ նշանակումը նրան երկրորդն է դարձրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հորեղբոր՝ Մուքրին Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդից հետո[7]։
Եվս մեկ որդի՝ Իշխան Նավվաֆը (ծնվ. 1988), գործարար։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2012 թվականի հունիսի 16-ին[8] Ժնևում։ Մահվան պատճառը պաշտոնապես չի նշվում, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ արքայազնը տառապում էր լեյկեմիայով, շաքարային դիաբետով և օստեոպորոզով[9]։ Թաղված է Մեքքայում՝ Ալ Ադլ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1026634199 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 https://mairi.me/-/1073610
- ↑ 3,0 3,1 3,2 Nayef bin Abdul Aziz, Saudi Crown Prince Who Led Crackdown on Al Qaeda, Dies at 78 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2012. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ «New Saudi Deputy Crown Prince marks generational shift». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Скончался наследный принц Саудовской Аравии | В мире | Лента новостей «РИА Новости», ria.ru
- ↑ Saudi Arabia: The royal house is rattled too | The Economist
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Саудовской Аравии выбрали нового наследника престола
- Щегловин Ю. Б. Размышления о наследном принце Саудовской Аравии
- Косач Г. Г. Саудовская Аравия: принц Наеф — заместитель председателя Совета министров
- Саудовский Совет присяги выбрал наследного принца /www.islamrf.ru
- Скончался наследный принц Саудовской Аравии | В мире | Лента новостей «РИА Новости»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայիֆ իբն Աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ» հոդվածին։ |
|