Նաիրի վ Կալինինգրադե
«Նաիրի վ Կալինինգրադե», ռուս.՝ «Наири в Калининграде» | |
---|---|
Տեսակ | ազգային, մշակութային, տեղեկատվական ամսաթերթ |
Լեզու | հայերեն, ռուսերեն |
Հիմնադրվել է | 2003[1] |
Հիմնադիր | «Հայկական գիտատեղեկատվական, մշակութային կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Հրատարակման վայր | Կալինինգրադ |
Հաճախականություն | ամսական մեկ անգամ[1] |
Տպաքանակ | 1000[1] |
էլեկտրոնային փոստ | [email protected] |
«Նաիրի վ Կալինինգրադե» (ռուս.՝ «Наири в Калининграде»՝ «Նաիրին Կալինինգրադում»), Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում հայերեն և ռուսերեն լույս տեսնող ազգային, մշակութային, տեղեկատվական ամսաթերթ։ «Հայկական գիտատեղեկատվական, մշակութային կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության պաշտոնաթերթն է։ Լույս է տեսնում 2003 թվականից։ Հիմնադիր-խմբագիր՝ Ֆելիքս Գևորգյան[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթը լուսաբանում է Կալինինգրադի մարզի հայ համայնքի առօրյան, խնդիրները, ներկայացնում է Ազգամշակութային տարածաշրջանային ինքնավարություն կազմակերպության և մշակույթի կենտրոնի գործունեությունը, տեղի Սուրբ Ստեփանոս հայ առաքելական եկեղեցու միջոցառումները, այլ հարցեր[2]։
Թերթն ընթերցողներին ծանոթանցում է հայկական ժողովրդական, եկեղեցական տոներին, ծեսերին, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, տպագրում է հայ իրականությանն ուղղակիորեն առնչվող հասարակական-քաղաքական վերլուծական հոդվածներ, ակնարկներ, մեկնաբանություններ, հաճախակի անդրադառնում է հայոց պատմության ուշագրավ էջերին, Հայ դատին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հայկական մշակույթին և գիտությանը, գրականությանը[2]։
Թերթը պարբերաբար ներկայացնում է հայ բարերարների և ժամանակակից հաջողակ գործարարների, տպագրում է նաև բանահյուսական նյութեր, անդրադառնում ազգային խոհանոցին և կենցաղին[2]։
Խմբագրատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթի խմբագրատունը գտնվում է քաղաքի հայկական մշակութային կենտրոնի երկհարկանի շենքում։ Ազգային ճարտարապետության ոճով կառուցված այս շենքում են տեղակայված նաև Հայաստանի պատվո հյուպատոսությունը, կիրակնօրյա դպրոցը, համերգային և ցուցահանդեսային դահլիճները, գրադարանը։ Մշակութային կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերին, որին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[3]։
Խմբագրության հասցեն՝ 236029, ք. Կալինինգրադ, Գերցենի փողոց, տուն 1դ[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին «Նաիրի վ Կալինինգրադե» ամսաթերթն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Наири в Калининграде». ru.hayazg.info. Армянская энциклопедия фонда «Хайазг».
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 786. ISBN 978-5-89700-042-5.
- ↑ «Серж Саргсян откроет армянский культурный центр в Калининграде». newsarmenia.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.