Նազիմ Հաջիբեկով
Նազիմ Հաջիբեկով ադրբ.՝ Nazim Hacıbəyov | |
---|---|
Ի ծնե | Նազիմ Մամեդ օկլի Հաջիբեկով |
Ծնվել է | փետրվարի 8, 1928 |
Ծննդավայր | Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 23, 2020 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջան |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Գործունեության տարիներ | 1951- |
Ուշագրավ աշխատանքներ | Gulustan Palace? |
Պարգևներ |
Նազիմ Մամեդ օղլի Հաջիբեկով (ադրբ.՝ Nazim Məmməd oğlu Hacıbəyov, փետրվարի 8, 1928, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2020, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1979), Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982)[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նազիմ Մամեդ օղլի Հաջիբեկովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին Բաքվում։ 1951 թվականին ավարտել է Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պոլիտեխնիկական ինստիտուտը (Տաշքենդի պոլիտեխնիկական ինստիտուտ)։ 1950-1960 թվականներին աշխատել է Ուզբեկ․ ԽՍՀ-ում։ Այս տարիներին Նազիմ Հաջիբեկովի նախագծով կառուցվել են «Ժագաթայ» հանգստյան տունը Տաշքենդում, «Ֆարգանա» հյուրանոցը Ֆերգանայում, «Ուզբեկստան» առողջարանները Կիսլովոդսկում և մի շարք այլ շենքեր։
Նազիմ Հաջիբեկովը 1960-ականների վերջից աշխատել է Բաքվում։ Եղել է 1970-1983 թվականներին «Բաքպետականճարտարապետանախագծ»-ի տնօրենը, 1983 թվականից ՛Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահի առաջին տեղակալ։ Բաքվում գտնվող «Գյուլիստան» համալիրը նրա հիմնական նախագծերից մեկն է[2]։
- 1979 - Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
- 1982 - Ադրբեջանի պետական մրցանակ
- 2000 - «Փառքի» շքանշան
Նազիմ Հաջիբեկովը 1956 թվականից հանդիսանում է Ադրբեջանի ճարտարապետների միության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nazim Məmməd oğlu Hacıbəyov //Azərbaycan Sovet Ensiklopediyası:10 cilddə.-Bakı, 1987.-C.X.S.147.
- ↑ Նազիմ Մամեդ օկլի Հաջիբեկով