Նագանո (ճապոներեն՝ 長野市), քաղաք Ճապոնիայում, Հոնսյու կղզու կենտրոնական մասում։ Նագանոյի պատմությունը սկսվում է 7-րդ դարից, երբ այն մի փոքր ավան էր, կառուցված տաճարի շուրջ։ Այժմ Նագանոն կարևոր կրթական և արդյունաբերական կենտրոն է, ունի երկու համալսարան։