1921-1939 թվականներին եղել է Լիտվայի լիազոր ներկայացուցիչը ԽՍՀՄ-ում։ 1939 թվականից ապրել է Փարիզում։ Գրել է ռուսերեն և լիտվերեն։ Ռուս, հրատարակվել են «Երկ- րային աստիճաններ» (1911) և «Լեռնային արահետ» (1912), լիտվերեն՝ «Արցունքե պսակ» (1942), ետմահու՝ «Շուշան և մահ» (1948) բանաստեղծությունների ժողովածուները։ Եղել է հայ գրականության պրոպագանդիստ։ Լիտվական նախկին «Հանրագիտարան»-ի համար գրել է ընդարձակ ակնարկ հայ գրականության մասին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Մոտ է եղել Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Փարիզում հրատարակել է «Ալեքսանդր Ծատուրյանի հիշատակին» բանաստեղծությունը։ Թարգմանել է Ա․ Ծատուրյանի, Վահան Թեքեյանի բանաստեղծություններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 232)։