Jump to content

Յուլիա Սավիչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Սավիչևա
Յուլիա Սավիչևան «Առաջին սեր» ֆիլմին նվիրված պրես-կոնֆերենցիայում, 2009 թվական մարտի 3
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЮлия Савичева
Ի ծնե անունՅուլիա Ստանիսլավի Սավիչևա
Ю́лия Станисла́вовна Са́вичева
Ծնվել էփետրվարի 14, 1987(1987-02-14)[1] (37 տարեկան)
Կուրգան
ԵրկիրՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրերփոփ, փոփ-ռոք
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Գործիքներվոկալ
Լեյբլ«Близнецы»
ԿապվածՄաքսիմ Ֆադեև
Պարգևներ
Կայքsavicheva.ru
Ստորագրություն
Ստորագրություն
 Yulia Savicheva Վիքիպահեստում

Յուլիա Ստանիսլավի Սավիչևա (ռուս.՝ Ю́лия Станисла́вовна Са́вичева, փետրվարի 14, 1987(1987-02-14)[1], Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շրջանավարտ, 2004 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակից, դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-2002 թվականներ. Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Սավիչևան ծնվել է 1987 թվականի փետրվարի 14-ին, երաժիշտի ընտանիքում։ Մայրը՝ Սվետլանա Անատոլիի Սավիչևան, ավարտել է երաժշտական ուսումնարանը դաշնամուրի դասարանում և տասներկու տարի դասավանդել է երաժշտական դպրոցում։ 5 տարեկանից Յուլիան որպես մենակատարուհի ելույթ է ունենում «Սվետլյաչոկ» պարարվեստի համույթում։ Նրա առաջին ելույթը տեղի է ունենում 4 տարեկան հասակում, երբ նա Կուրգանում, բեմի վրա, հանդես է գալիս Մաքսիմ Ֆադևի «Կոնվոյ» ռոք-խմբի հետ միասին, որտեղ, որպես հարվածային գործիքների երաժիշտ, հանդես էր գալիս նրա հայրը՝ Ստանիսլավ Բորիսի Սավիչևը[2]։

Հետագայում խումբը, որում ելույթ էր ունենում նրա հայրը, հրավիրվում է Մոսկվա և Սավիչևների ընտանիքը 1994 թվականի տեղափոխվում է ապրելու մայրաքաղաք։ Մոսկվայում երաժիշտների փորձերի դահլիճ է հանդիսանում «ՄԱԻ» (Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտ) Մշակույթի տանը։ Յուլիայի մայրը աշխատանքի է տեղավորվում նույն մշակույթի տանը, որպես մանկական բաժանմունքի վարիչ։

«ՄԱԻ» Մշակույթի տանը Յուլիան գլխավոր դերն է կատարում Մշակույթի տան ամանորյա ներկայացումներում և մեծահասակ դերասաններին հավասար ստանում է իր առաջին աշխատավարձը։ Յաթամյա երեխան զուգակցում էր փորձերը թատրոնում, ուսումը դպրոցում, պարապմունքները «Ժուրավուշկա» պարարվեստի խմբում։ Պարահանդեսային պարերի դասավանդող Լ. Ազադանովայի հրավերով Յուլիան տեղափոխվում է նրա խումբ։ Պարընկերոջ հետ զույգով նրանք երկու անգամ դառնում են Մոսկվայի չեմպիոն իրենց դասակարգում։

Ռեժիսոր Ռ. Ա. Պոլեյկոն առաջարկություն է անում Յուլիային խաղալու գլխավոր դերը Քրիստոս Փրկիչ տաճարի ամանորյա ներկայացումներին։ Հաջորդ տարի նրան կրկին առաջարկում են մասնակցություն ուենալ Քրիստոս Փրկիչ տաճարի ամանորյա ներկայացումներին, նա խաղում է գլխավոր դերը «Ձյունամրրիկ» ներկայացման մեջ և մասնակցություն է ունենում 40 բեմադրությունների։ Փոքրիկ Յուլիային, ում հայրը հարվածային գործիքներ էր նվագում Մաքսիմ Ֆադեևի «Կոնվոյ» խմբում, հրավիրում են երգչուհի Լինդայի առաջին ալբոմի ձայնագրություններին։ Յուլիան արտասանում է ներածական տեքստը Լինդայի «Այդպես արա» երգում[3]։ Բացի այդ, փոքրիկ դերասանուհին երգչուհու հետ նկարահանվում է նույն երգի տեսահոլովակում։ Նաև Սավիչևային կարելի է նշմարել Լինդայի «Մարիխուանա» երգի տեսահոլովակում։ 8 տարեկան հասակում Յուլիան աշխատում էր Լինդայի հետ մանկական բեկ-վոկալում, նկարահանվում է նրա մի քանի հոլովակներում։

Հանրակթական դպրոցը Յուլիան ավարտում է համարյա գերազանցությամբ, ընդամենը երեք «չորսով»՝ հանրահաշվից, ֆիզիկայից և երկրաչափությունից[4]։

2003 թվական. Աստղերի ֆաբրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Յուլիայի մոտ սկսվում է նոր շրջան ստեղծագործական կյանքում, նա դառնում է «Աստղերի ֆաբրիկա 2» հեռուստատեսային նախագծի մասնակից, Սավիչևայի հայրենակից՝ կուրգանցի, Մաքսիմ Ֆադեևի ղեկավարությամբ։ Սավիչևան անցնում է ընտրական բոլոր փուլերը և ընկնում է եզրափակիչի հինգ մասնակիցների մեջ (Յուլիա Սավիչևա, Մարիա Ռժևսկայա, Պոլինա Գագարինա, Ելենա Տերլեևա, Ելենա Տեմնիկովա)։ Յուլիան չի զբաղեցնում առաջին հորիզոնականը և նույնիսկ չի ընկնում առաջատար եռյակի մեջ։ Հեռուստանախագծից հետո Սավիչևայի կարիերան դասավորվում է բավականին հաջող։ Նրա «Նավեր» («Корабли») և «Բարձր» («Высоко») երգերը՝ երգված նախագծի ընթացքում և հաջորդ «Ներիր սիրո համար» («Прости за любовь») երգը մեծ ժողովրդականություն են վայելում և դա Յուլիային բերում է հանրաճանաչություն և նրա արվեստի առաջին երկրպագուներ։ «Բարձր» երգով նա առաջին անգամ ընկնում է «Տարվա երգ 2003» փառատոնի եզրափակիչի մասնակիցների մեջ։

2004-2005 թվականներ. Կարիերայի սկնզբ և «Բարձր» նորամուտային ալբոմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականը Սավիչևայի համար դառնում է մեկնարկային միջազգային բեմահարթակներում։ Սկյբում Յուլիան մասնակցում է «World Best» մրցույթին, որտաղ նա ներկայացնում էր Ռուսաստանը և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ 2004 թվականի մայիսին նա դառնում է Ռուսաստանի ներկայացուցիչը Թուրքիայում կայացած «Եվրատեսիլ 2004» մրցույթում՝ անգլալեզու «Believe me» («Հավատա ինձ») երգով։ «Եվրատեսիլ»-ում Սավիչևան բարձր արդյունքներ ցույց չի տալիս՝ 11-րդ հորիզոնական, սակայն դա չի խանգարում նրան շարունակելու աշխատանքները նորամուտային ալբոմի վրա։

«Եվրատեսիլ»-ից հատո Յուլիայի մոտ սկսվում է համերգային շրջագայություն Ռուսաստանով՝ «Փոթորիկ Ձեր քաղաքում» («Ураган в вашем городе!») անվանումով։ Սավիչևան շրջագայում է Ռուսաստանի շատ քաղաքներով և նրա մոտ հայտնվում են շատ երկրվագուներ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև գավառում։ Մրցույթը Սավիչևային ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակցելու համաշխարհային նշանակության մրցույթում, այլ նաև դառնում է հզոր խթան նրա տաղանդի զարգացման համար։

2005 թվականի մարտի 29-ին Յուլիան թողարկում է «Բարձր» նորամուտային ալբոմը «Մոնոլիտ» լեյբլի տակ։ Նրա մեջ ընդգրկվում են 11 ստեղծագործություն՝ տարբեր ըստ տրամադրության, ոճի, ռիթմի։ Տրեկների մեծամասնությունը ձայնագրվում է «Total» խմբի (Մաքս Ֆադևեի խնամակալներ) նախկին երաժիշտների հետ։ «Եվրատեսիլ»-ում ձաքողման պատճառով տեղի է ունենում երգչուհու հանրաճանաչության անկում։ Սակայն «Կանգ» («Стоп») երգի տեսահոլովակը վերականգնում է Յուլիայի հեղինակությունը։

Արդեն 2005 թվականի աշնանը Սավիչևան թողարկում է «Եթե սրտում է ապրում է սերը» («Если в сердце живёт любовь») երգը՝ «Մի ծնվիր գեղեցիկ» («Не родись красивой») սերիալի սաունդտրեկը։ Երգի թողարկումից անմիջապես հետո նա ընկնում է «Ռուսկոյե ռադիո»-յի «Զոլոտոյ Գրամոֆոն» հիթ-շքերթը, որտեղ արժանանում է ոսկե մրցանակների և մասնակցություն է ունենում Կրեմլում կայացած մրցանակների հանձնման տասներորդ հոբելյանական արարողությանը։ Շուտով թողարկվում է տվյալ ստեղծագործության տեսահոլովակը, ընդ որում չորս տարբեր մեկնաբանությամբ։

Դրան զոււգահեռ երգչուհին ակտիվորեն շրջագայում է ԱՊՀ երկրներով։ Աշխատանքի արդյունք է հանդիսանում «Եթե սրտում է ապրում է սերը» մաքսի-սինգլը, որի մեջ են ներառվում նույնանուն երգը և «Բարձր» ալբոմի երգերի «կենդանի» տարբերակները։ Իսկ Ամանորին մոտ, նույն սերիալում, կայանում է Սավիչևայի նոր երգի պրեմիերան՝ «Ինչպես են քո գործերը» («Как твои дела?»), որի համար Յուլիան հետագայում արժանանում է «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի։

2006-2007 թվականներ. «Մագնիտ» ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ապրիլին Յուլիան ներկայացնում է նոր երգ՝ «Ողջույն» («Привет»), որից հետո թողարկվում է «Մագնիտ» («Магнит») երկրորդ ալբոմը, թողարկված 2006 թվականի հունիսին։ Սավիչևայի համար երգերի մեծամասնությունը գրել է Անաստասիա Մաքսիմովան։ Ալբոմը դրականորեն է ընդունվում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից և դառնում է 2006 թվականի բեսթսելերներից մեկը։ «Ողջույն» սինգլը դառնում է ռուսական ռադիո հիթ-շքերթների պատմության մեջ ամենամեծ ռադիո-հիթը, որը առաջին հորոզոնականում պահպանում է իր դիրքերը 10 շաբաթվա ընթացքում[5]։ Սավիչևան շարունակում է թողարկել տեսահոլովակներ և շատ շրջագայել։

Դրան զուգահեռ պատրաստվում է նոր ալբոմի ձայնագրությունը։ 2006 թվականի սեպտեմբերի 21-ին Յուլիան հաղթանակ է տանում «MTV Russia Music Awards 2006» մրցանակաբաշխությունում, «Տարվա կատարող» անվանակարգում։ Նույն թվականի դեկտեմբերին Սավիչևան արժանանում է «Նոր երգեր գլխավորի մասին» («Новые песни о главном») հեռուստափառատոնի մրցանակին, նրա «Ողջույն» երգը լավագույնն է համարվում անցնող տարում։

2007 թվականին թողարկվում է «Ոչ մի կերպ» («Никак») սինգլը, որը դառնում է Սավիչևայի կողմից հերթական հիթը, որ մասնակցում է «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ։

2008-2010 թվականներ. «Օրիգամի» երրորդ ալբոմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 14-ին, իր ծննդյան 21-րդ տարեդարձին, Յուլիան ներկայացնում է «Օրիգամի» («Оригами») նոր ալբոմը։ Ալբոմի մեջ ընդգրկվում են 10 նոր երգեր և մեկ ռեմիքս։ Վաճառքի առաջին իսկ օրերից ալբոմը հանրաճանաչություն է ձեռք բերում ունկնդիրների մոտ։ «Ձմեռ» («Зима»), «Սեր-Մոսկվա» («Любовь-Москва») և «Ատոմային պայթյուն» («Ядерный взрыв») երգերը մտնում են բոլոր հնարավոր հիթ-շքերթները և զբաղեցնում են բարձր դիրքեր[6]։

Այդ տարուկմ երգչուհին նորամուտն է նշում որպես հեղինակ, գրելով տեքստ «Օրիգամի» ալբոմի երկու երգի համար՝ «Աստղերից բարձր» («Выше звезд») և «Մյուս օրը» («Послезавтра»)։ Նաև Սավիչևան կատարում է Ա. Ուկուպնիկի երաժշտությամբ «Նետ» («Стрела») երգը, որըа մտնում է «Ինդիգո» (2008 թվական) ֆիլմի սաունդտրեկների մեջ։

Հուլիս 25-ին ավարտվում են «Առաջին սեր. ահա այսպիսի երաժշտուըթյուն» երիտասարդական մյուզիքլի նկարահանումները, որտեղ Յուլիան խաղում է գլխավոր դերը (Տանյա)։ Մյուզիքլի արտադրությամբ զբաղվում էր СТС հեռուստաալիքը, ամերիկյան պրոդյուսեր Բարի Ռոզենբուշի (High School Musical, «Շատ վախենալու կինո 2») հետ համագործակցությամբ։ Ֆիլմի առաջնախաղը նշանակվում է 2009 թվականի մարտի 3-ին։

2008 թվականի եթերաշրջանում Սավիչևան դառնում է «Ռոսիա» հեռուստաալիքի «Աստղային սառույց» նախագծի մասնակից, որտեղ գեղասահքի նրա զուգընկերն է դառնում Ֆրանսիայի չեմպիոն Ժերոմ Բլանշարը։ Գեղասահքի նրա մակարդակը նախագծի ավարտին մոտ սկսում է բավականին լավանալ և Յուլիան սկսում է կատարել ավելիբարդ հնարքներ։ Մակայն մարզումների ժամանակ Յուլիան ձգում է որովայնի ստորին մկանները և չի կարողանում շարունակել մասնակցությունը նախագծում՝ գեղեցիկ հրաժեշտ տալով հանդիսականներին։ Շոուի գալա-համերգին Յուլիա Սավիչևա-Ժերոմ Բլանշար զույգը արժանանում է Ալլա Պուգաչովայի հատուկ մրցանակին։

2009 թվականի մարտի 5-ին վարձույթ է դուրս գալիս «Առաջին սեր» ֆիլմը՝ Սավիչևայի հետ գլխավոր դերում։

2009 թվականի գարնանը երգչուհին սկսոմւ է մասնակցել «Պարեր աստղերի հետ» նոր պարային նախագծին։ Դրանք պարեր են մանրահատակի վրա և Յուլիան, քանի որ ամբողջ մանկությունը զբաղվել էր պարերով, հաջող ելույթներ է ունենում և առաջին իսկ ծրագրերից զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2009 թվականի հունիսին Սավիչևան, իր պարընկեր Եվգենի Պապունաիշվիլու հետ, հաղթանակ են տանում «Պարեր աստղերի հետ» նախագծում։

Դեկտեմբերին «Goodbye, սեր» («Goodbye, любовь») սինգլը, գրված Սավիչևայի կողմից, արժանանում է «Տարվա երգ 2009» մրցանակին։

2010 թվականի փետրվարի վերջին, «Т9» խմբի հետ համատեղ, տեղի է ունենում «Նավեր» երգի տեսահոլովակի ներկայացումը։ Ըստ որոշ գնահատականների, հոլովակը հանդիսանում է լավագույնը Սավիչևայի երաժշտական կարիերայի ընթացքում։

2010 թվականի մայիսի վերջին երգչուհին հանդիսատեսին է ներկայացնում «Մոսկվա-Վլադիվոստոկ» («Москва-Владивосток») նոոր տրեկը, որի հեղինակներն են հանդիսանում Մաքսիմ Ֆադեևը և Օլգա Սերյաբկինան։ Այդ երգը տարբերվում է Յուլիայի նախորդ երգերից նոր, մեր ժամանակներում հանրահայտ, «էլեկտրոնային» հնչողությամբ։

Շուտով «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգը հայտնվում է էկրաններին, որպես հոլովակ, որը օգնում է նրան դառնալու 2010 թվական ամռան ռուսական հիթը և, որպես արդյունք, զբաղեցնում է առաջատար դիրքեր երկրի հիթ-շքերթներում։

2010 թվականի նոյեմբերին Սավիչևան ներկայացնում է իր նոր աշխատանքը՝ «Ասա ինձ, ինչ է սերը» («Скажи мне, что такое любовь») անվանումով։ Տրեկը շարունակում է երգչուհու արվեստում պարային ուղղվածությունը և դառնում է «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգի յուրօրինակ զարգացումը։

2011-2013 թվականներ. «Սրտի բաբախյուն» ալբոմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարին երկրի երաժշտական հեռուստաալիքներում հայտնվում է Յուլիայի հոլովակը «Ասա ինձ, ինչ է սերը» երգի հիման վրա։ Հոլովակի նկարահանումները զբաղեցնում են չորս օր և դառնում են ոչ միայն ամենամասշտաբայինը և երկարատևը, այլ նաև, ամենաանկեղծը երգչուհու կարիերայում։ Քանի որ երգչուհին խաղում է պրոֆեսիոնալ պարուհու, հատուկ նկարահանումների համար նա ստիպված էր զբաղվել պարուսույցի հետ։ Մարտին, ռեփեռ Ջիգանի հետ, թողարկում են «Բաց թող» («Отпусти») սինգլը, որը համապատասխանում է երկրպագուների և ունկնդիրների ճաշակին, իսկ մարտի 20-ին, ELLO ալիքում, կայանում է հոլովակի պրեմիերան։ Հոլովակը հանրաճանաչություն է ձեռք բերում համացանցում, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այն հավաքում է մեկ միլիոն դիտում Youtube-ում և դառնում է Ռուսաստանի երաժշտական տեսագրությունների առաջատարը։ Յուլիայի և Ջիգանի համատեղ աշխատանքը արդյունք է տալիս։ Չորս շաբաթ երգը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը «Ռուսկոյե Ռադիո»-ի երկրի գլխավոր հիթ-շքերթներում, երգիչները դառնում են «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի դափնեկիրներ, որը կայանում է նոյեմբերի 26-ին, Կրեմլում։ 2012 թվականի մարտին կայանում է «Յուլիա» («Юлия») նոր երգի պրեմիերան, իսկ հունիսին թողարկվում է այդ երգի հոլովակը։ Իոսիֆ Կոբզոնի հետ միասին ձայնագրում է «Անհավասար ամուսնություն» ֆիլմի սաունդտրեկը։

2012 թվականին Սավիչևան մասնակցություն է ունենում «Ռոսիա» հեռուստաալիքի «Երգչախմբերի մարտ» նախագծում, աշխատելով Վոլգոգրադի թիմի հետ[7]։

2013 թվականին Սավիչևան մասնակցություն է ունենում «Առաջին Ալիք»-ի «Մեկը մեկի» («Один в один») նախագծում։ 2013 թվականի մայիսի 26-ի եզրափակիչում զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջնությունը զիջելով Ալեքսեյ Չումակովին։

2014-2015 թվականներ. «Անձնական…» ալբոմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 1-ին կայանում է Սավիչևայի նոր սինգլի պրեմիերան՝ «Հարսնացուն» («Невеста») անվանումով, իսկ հոլովակի պրեմիերան՝ մայիսի 14-ին։

2014 թվականի սեպտեմբերի 16-ին կայանում է «Սիրել այլևս ոչնչով» («Любить больше нечем») երգի պրեմիերան, որը Յուլիան ձայնագրում է ռեփեր Ջիգանի հետ համատեղ։ Հոլովակը թողարկվում է սեպտեմբերի 26-ին։ Նոյեմբերի 4-ին Սավիչոան ներկայացնում է «Անձնական…» («Личное…») անվանումով նոր ստուդիական ալբոմը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 23-ին Յուլիա Սավիչևան ամուսնանում է երգահան Ալեքսանդր Արշավինի հետ, ում հետ նրան կապում են երկար տարիների հարաբերություններ[8]։

  • Առաջին կազմը, ով ձայնակցել է Սավիչևային, եղել են «Total» խմբի երաժիշտները։ Երրորդ կազմում եղել են թմբկահար Միխայիլ Կոզոդաևը («Шашки», «7Б», «Амели», «Червона Рута», «Аризона», «Фарс», «Алкоголь», «Йод» խմբեր), ստեղնաշարային Ալեքսանդր Սումբաևը (Ժաննա Ագուզարովա, «Фиеста», «Чичерина» խմբեր) և բաս-կիթառահար Անդրեյ Լեբեդև («БухтаРадости» խումբ)։ 2008-2009 թվականներին Սավիչևայի հետ նվագում էին «Xudoznik» խմբի երաժիշտները։ Ըստ 2014 թվականի վերջի դրությամբ, Յուլիայի մոտ փոխվել են հինգ կազմ։ Դա բացատրվում է բավականին խիտ շրջագայությունների գրաֆիկով և խմբի անդամների բնական հոգնածությամբ։ 2009 թվականից մինչ այժմ Սավիչևայի խմբում աշխատում են Ալեքսանդր Գորյաչիխը (կիթառ), Մաքսիմ Գվոզդևը (բաս-կիթառ), Յուրի Կոնդրաշովը (հարվածային գործիքներ
  • 2007 թվականին նա միակն էր հրավիրված ներկայացնելքու իր հայրենիքը Ճապոնիայում տեղի ունեցող Ռուսական մշակույթի օրերին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր (Высоко) (2005 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բարձր (Высоко) (4:54)
  2. Նավեր (Корабли) (4:09) korablijon
  3. Բաց թող ինձ (Отпусти меня) (3:26)
  4. Կանգ (Стоп) (3:45)
  5. Հաջողություն, իմ սեր (Прощай, моя любовь) (4:43)
  6. Առայժմ (Пока) (3:40)
  7. Ամեն ինչ քեզ համար (Всё для тебя) (3:38)
  8. Վազել, թռչել (Бежать, лететь) (4:12)
  9. Ներիր սիրո համար (Прости за любовь) (4:07)
  10. Ես քեզ հետ եմ (Я с тобой) (3:53)
  11. Believe me (2:45)

Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (2005 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (3:07)
  2. Կանգ (Стоп [Live]) (3:49)
  3. Բաց թող ինձ (Отпусти меня [Live]) (4:32)
  4. Ես քեզ հետ եմ (Я с тобой [Live]) (4:51)
  5. Վազել, թռչել (Бежать, лететь [Live]) (3:54)
  6. Առայժմ (Пока [Live]) (5:46)
  7. Նավեր (Корабли [Live]) (6:33)
  8. Բարձր (Высоко [Live]) (5:02)
  9. Հաջողություն, իմ սեր (Прощай, моя любовь [Live]) (5:15)
  10. Ամեն ինչ քեզ համար (Всё для тебя [Live]) (4:24)
  11. Ներիր սիրո համար (Прости за любовь [Live]) (6:43)
  12. Believe me [Live] (3:31)

Մագնիտ (Магнит) (2006 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ողջույն (Привет) (3:35)
  2. Բաց թող (Отпусти) (3:45)
  3. Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (3:09)
  4. Բարև, ես եմ (Здравствуй, это я) (3:20)
  5. Թեթև (Лёгкие) (4:03)
  6. Քիչ է (Мало) (3:57)
  7. Խաղող (Виноград) (3:42)
  8. Ինչպե՞ս են քո գործերը (Как твои дела?) (3:24)
  9. Ես ույում եմ քո աչքերի մեջ (Я хочу в твои глаза) (4:15)
  10. Յոթերորդ երկինք (Седьмое небо) (3:48)
  11. Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (NeoMaster remix) (2:59)
  12. Թեթև (Лёгкие) (Navigator remix) (4:17)
  13. Յոթերորդ երկինք (Седьмое небо) (Andrei Harchenko remake) (3:52)

Օրիգամի (Оригами) (2008 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սեր-Մոսկվա (Любовь-Москва) (3:23)
  2. Աստղերից բարձր (Выше звезд) (3:26)
  3. Ոչ մի կերպ (Никак) (3:49)
  4. Ատոմային պայթյուն (Ядерный взрыв) (3:57)
  5. Երկարատև ձմեռ (Долгая зима) (3:38)
  6. Կես (Половинка) (2:53)
  7. Դա ճակատագիր է (Это судьба) (զուգերգ Ա. Մակարսկու հետ) (3:32)
  8. Հաջորդ օրը (Послезавтра) (3:34)
  9. Ինչ-որ մեկը հորինել է սերը (Кто-то придумал любовь) (3:17)
  10. Մոխիր (Пепел) (3:52)
  11. Ոչ մի կերպ (Никак) (Alex Astero remix) (3:09)

Առաջին սեր (Первая любовь) (2009 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Իմ երաժշտություն (Музыка моя) (3:36)
  2. Պարիր ինձ հետ (Танцуй со мной) (2:40)
  3. Կիտրված սիրտ (Разбитое сердце) (4:37)
  4. Մեկ ճակատագրով (Одной судьбой) (4:05)
  5. Այդ ձայնը (Этот голос) (4:24)
  6. Մի զիջիր (Не отставай) (2:09)
  7. Երաժշտությունը գիշերում (Музыка в ночи) (4:01)
  8. Կլուծվեմ քո մեջ (Растворюсь в тебе) (3:43)
  9. Դե, խաղա (Давай! играй!) (3:12)
  10. Շնորհավոր տարեդարձդ (С днём рождения!) (3:47)

Սրտի բաբախյուն (Сердцебиение) (2012 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մոսկվա-Վլադիվոստոկ (Москва-Владивосток) (3:43)
  2. Ես այնպես եմ քեզ սպասում (Я так тебя жду) (4:39)
  3. Յուլիա (Юлия) (3:25)
  4. Սրտի բաբախյուն (Сердцебиение) (3:29)
  5. Մթնշաղ (Сумерки) (2:53)
  6. Ողջույն, իմ սեր (Привет, любовь моя) (3:31)
  7. Բաց թող (Отпусти) (Ջիգանի հետ միասին) (3:21)
  8. Ասա ինձ, ինչ է սերը (Скажи мне, что такое любовь) (3:48)
  9. Goodbye, Սեր (Goodbye, Любовь) (3:33)
  10. Նաստյա (Настя) (4:12)
  11. Ես քեզ հետ եմ (DJ Feel-ի հետ միասին) (3:49)
  12. Մի հեռացիր (Не уходи) (3:59)
  13. Նավեր (Корабли) (T9-ի հետ միասին) (4:25)
  14. Աստղ (Звезда) (feat. Մաքսիմ Ֆադեև, Սերեբրո) (5:38)
  15. Մոսկվա-Վլադիվոստոկ (Москва-Владивосток) (Harisma REMIX) (3:40)
  16. Սրտի բաբախյուն (Сердцебиение) (Hacker & Moriss REMIX) (8:44)

Անձնական… (Личное…) (2014 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Դու իմ ներշնչանք (Моё ты вдохновение) (1:23)
  2. Քամելիաներ (Камелии) (5:31)
  3. Ի՞նչ է սերը (Что есть любовь?) (1:38)
  4. Սպիտակ ինքնաթիռ (Белый самолёт) (3:34)
  5. Նստած եմ բաց դռան առջև (Сижу у распахнутой двери) (0:50)
  6. Փարոսներ (Маяки) (3:40)
  7. Մենք ապրած հույսերի ստվերներն ենք (Мы - тени прожитых надежд) (1:04)
  8. Ռոմանս կնոջ մասին (Романс о женщине) (4:46)
  9. Արթնացիր և երգիր (Проснись и пой) (1:57)
  10. Մեծ քաղաքի կրակները (Огни большого города) (3:23)
  11. Իսկ պատուհանից այն կողմ մրրիկ է (А за окном кружит метель) (1:04)
  12. Հալվիր ինչպես ձյունը (Тай как снег) (4:00)
  13. Պատրաստվում եմ կատարել առաջին քայլը (Готовлюсь сделать первый шаг) (1:06)
  1. Believe me (2:47)
  2. Believe me (playback) (2:46)
  3. Believe me (DJ mix) (4:56)
  4. Believe me (radio mix) (4:31)
  5. Believe me (trance mix) (6:10)
  6. Հարսնացու (Невеста) (3:27)
  7. Ներիր (Прости) (4:27)

Տեսագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Հոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2003 «Բարձր» Մաքսիմ Օսադչի, Մաքսիմ Ֆադեև «Բարձր»
2004 «Ներիր սիրո համար»
2005 «Կանգ» Մաքսիմ Ռոժկով
«Եթե սրտում ապրում է սերը» Վլադ Օպելյանց «Մագնիտ»
2006 «Ողջույն» Մաքսիմ Ռոժկով
2007 «Мало»
«Դա ճակատագիր է» (Անտոն Մակարսկու հետ համատեղ) Մհեր Մկրտչյան «Օրիգամի»
2008 «Ձմեռ» Ալեքսեյ Անդրիանով
2010 «Նավեր (Т9-ի հետ համատեղ)» Եվգենի Կուրիցին «Սրտի բաբախյուն»
«Մոսկվա-Վլադիվոստոկ» Յուրի Կուրոխտին
2011 «Ասա ինձ, ինչ է սերը»
«Բաց թող» (Ջիգանի հետ համատեղ) Աշոտ Գևորգյան
«Սրտի բաբախյուն» Մաքսիմ Ֆադեև
2012 «Յուլիա»
2013 «Ես այնպես եմ քեզ սպասում»
2014 «Հարսնացու» Եվգենի Կուրիցին ТВА
«Սիրել այլևս ոչնչով» (Ջիգանի հետ համատեղ) Ստեպան Սիբիրյակով
2015 «Ներիր» Ստանիսլավ Մորոզով

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Հիթ-շքերթ[6] Ալբոմ
Russian Airplay Chart|RUS Moscow Airplay Top 100 St.Petersburg Airplay Top 100 Kiev Airplay Top 100 Latvia[9] Տարեկան ընդհանուր
2004 «Բարձր» 1 2 7 2 5 3 «Բարձր»
«Ներիր սիրո համար» 3 6 - - 11 35
«Believe Me» 9 - - - 20 47
«Նավեր» 3 182 - - - 54
2005 «Կանգ» 6 - - - - 84
«Եթե սրտում ապրում է սերը» 1 2 1 1 5 13(2005)/74(2006) «Մագնիտ»
«Ինչպե՞ս են քո գործերը» 1 2 - - 10 11
2006 «Ողջույն» 1 1 - - 21 4
«Քիչ է» 63 - - - - -
2007 «Թեթև» 21 51 - - 17 148
«Ոչ մի կերպ» 3 6 - - 14 31 «Օրիգամի»
«Սեր-Մոսկվա» 63 - - - 8 -
2008 «Ձմեռ» 18 29 - - 27 155
«Կես» 44 74 99 30 10 150
«Նաստյա» 81 - - 43 - - «Սրտի բաբախյուն»
2009 «Goodbye Սեր» 8 5 8 - - 48
«Նավեր» (Feat T9) 145 - - - - -
2010 «Մոսկվա-Վլադիվոստոկ» 1 3 2 1 2 9
«Ասա ինձ, ինչ է սերը» 55 92 82 27 10 182
2011 «Բաց թող» (Feat Ջիգան) 8 13 16 6 8 15
«Սրտի բաբախյուն» 64 137 - 11 11 -
2012 «Յուլիա» 9 32 14 9 - 27
2013 «Ես այնպես եմ քեզ սպասւմ» 62 92 99 93 - -
2014 «Հարսնացու» 26 26 34 44 - - «TBA»
«Սիրել այլևս ոչնչով» (Feat Ջիգան) 9 15 10 - - -

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակ Անվանակագված աշխատանք Անվանակարգում Արդյունք
2003 Ոսկե Գրամոֆոն Բարձր Հաղթանակ
2004 Ոսկե Գրամոֆոն Ներիր սիրո համար Հաղթանակ
2005 Ոսկե Գրամոֆոն Եթե սրտում ապրում է սերը Հաղթանակ
2006 MTV Russia Music Awards Յուլիա Սավիչևա Լավագույն կատարողուհի Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն Ինչպե՞ս են քո գործերը Հաղթանակ
Նոր երգեր գլխավորի մասին Ողջույն Տարվա լավագույն երգ Հաղթանակ
2007 Մուզ-ТВ մրցանակ Յուլիա Սավիչևա Լավագույն կատարողուհի Առաջադրված
Պոպովի մրցանակ Եթե սրտում ապրում է սերը Ռոդիոհիթ- կատարողուհի Հաղթանակ
Պոպվի մրցանակ Եթե սրտում ապրում է սերը, Ինչպես են քո գործերը, Ողջույն Ռոդիոֆավորիտ - կատարողուհի Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն Ոչ մի կերպ Հաղթանակ
2008 Ոսկե Գրամոֆոն Ղազախստանում Ձմեռ Հաղթանակ
2009 Herbal Essences Young Icons Յուլիա Սավիչևա և Դմիտրի Բուրուկին (Առաջին սեր) Տարվա դուետ կամ «Անձրևի համբույր» Հաղթանակ
Beauty Cinema Awards Կոտրված սիրտ(Առաջին սեր) Լավագույն երգ Հաղթանակ
Տարվա երգ Goodbye, սեր Հաղթանակ
2010 Տարվա երգ Մոսկվա-Վլադիվոստոկ Հաղթանակ
2011 Զոլոտոյ Գրամոֆոն Ուկրաինայում Մոսկվա-Վլադիվոստոկ Հաղթանակ
Fashion People Awards Ջիգան և Յուլիա Սավիչևա Fashion դուետ Հաղթանակ
Ոսկե Գրամոֆոն Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) Հաղթանակ
Տարվա երգ Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) Հաղթանակ
Կարմիր աստղ Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) Լավագույն երգ Հաղթանակ
2011 OE Video Music Awards Յուլիա Սավիչևա Best Female Performance Առաջադրված
2012 Մուզ-ТВ մրցանակ Բաց թող (Ջիգանի հետ համատեղ) Լավագույն դուետ Առաջադրված
2012 Կարմիր աստղ Յուլիա Լավագույն երգ Հաղթանակ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009 թվական - Առաջին սեր - Տանյա
  • 2013 թվական - Ինչպես բռնել Հուր-թռչունի փետուրը - Ելենա Գեղեցկուհի (ձայնավորում)
  • 2015 թվական - Հորթուկ Դոլին չար էր և վաղ մահացավ - Մաշա (գլխավոր դեր)

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013 թվական - Էպիկ - Մերի Քաթրին (Ամանդա Սեյֆրիդ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Юля Савичева в гостях у Леры Кудрявцевой |Лера Кудрявцева - неофициальный сайт. Фото, видео, статьи, новости о Лере. Организация выступлений». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. Линда - Сделай Так ՅուԹյուբում
  4. «Юлия Савичева» (ռուսերեն). Мой компас. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Основные параметры ротации трека на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «ТопХит.ru - данные о чартах». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «САВИЧЕВА Юлия Станиславовна» (ռուսերեն). «Лица Зауралья» - persona.kurganobl.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  8. Татьяна Зимняя. (23 октября 2014). «Юлия Савичева вышла замуж за свою первую любовь» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Latvian Airplay Top 50, 2011.11.06
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Սավիչևա» հոդվածին։