Jump to content

Յուլիանա Մատանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիանա Մատանովիչ
խորվ.՝ Julijana Matanović
Ծնվել էապրիլի 6, 1959(1959-04-06) (65 տարեկան)
ԾննդավայրԳրադաչաց, Տուզլա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ
Մասնագիտությունվիպասան
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Խորվաթիա
ԿրթությունUniversity of Osijek? և Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետ
ԱշխատավայրԶագրեբի համալսարան
Պարգևներ
ԱմուսինPavao Pavličić?

Յուլիանա Մատանովիչ (խորվ.՝ Julijana Matanović, ապրիլի 6, 1959(1959-04-06), Գրադաչաց, Տուզլա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), խորվաթ գրող և գիտնական[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու․ Մատանովիչը ծնվել է 1959 թվականին, սկզբում սովորել է Ջուրջենովաց դպրոցում, իսկ հետո՝ Նաշիցայի ավագ դպրոցում։ Վերջինս ավարտելուց հետո ընդունվել է Յոսիպ Յուրայ Շտրոսմայերի անվան համալսարան, որն ավարտել է 1982 թվականին՝ ստանալով հարավսլավական լեզուների և գրականության դիպլոմ[4]։ 1998 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Զագրեբի համալսարանում 20-րդ դարի խորվաթական գրականության պատմական վեպի թեմայով (խորվ.՝ Povijesni roman u hrvatskoj književnosti XX. stoljeća)[3]։ 2009 թվականին «Ցիկլոպ» մրցանակ է ստացել «Լավագույն արձակ ստեղծագործություն» անվանակարգում «Ով է վախենում գրական հերոսից» ժողովածուի համար[5]։

ЕՆրա աշխատանքները թարգմանվել են ուկրաիներեն, գերմաներեն, հունգարերեն, սերբերեն, բուլղարերեն, մակեդոներեն և սլովեներեն լեզուներով։

Մատանովիչը մի շարք գիտական մենագրությունների հեղինակ է, որոնց թվում են՝ «Կասկածների չորս չափումներ» (խորվ.՝ «Četiri dimenzije sumnje»), 1989; «Մաներիզմ և բարոկկո» (խորվ.՝ «Manirizam i barok»), 1991; «Բարոկկոն ժամանակակից տեսանկյունից» (խորվ.՝ Barok iz suvremenosti gledat), 1992; «Իվան Գունդուլիչ» (խորվ.՝ «Ivan Gundulić»),1993; «Եզակի թիվ առաջին դեմք» (խորվ.՝ «Prvo lice jednine»),1997; «Լավ սովորություններ» (խորվ.՝ «Lijepi običaji»), 2000։

Իր գրական և գրական-քննադատական գործունեության համար, բացի «Ցիկլոպ» մրցանակից (2009), նշված է «Հարավսլավիայի կոմունիստական երիտասարդության միության յոթ քարտուղարներ» (1989), «Իոսիֆ և Իվան Կոզարաց» (1997) և «Յուլիա Բենեշիչ» (2003) մրցանակներով։

Ընտրված մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Knjižnice grada Zagreba - Hrvatski centar za dječju knjigu - Nagrada "Anto Gardaš"
  2. «Julijana Matanović otvorila dušu: Napokon progovorila o teškom putu prema majčinstvu». direktno.hr (խորվաթերեն). 2018 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  3. 3,0 3,1 «Matanović, Julijana | Hrvatska enciklopedija». www.enciklopedija.hr. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  4. «Юлиана Матанович» (PDF).
  5. Фудерер, Т.О. Граматичні трансформації при художньому перекладі прози з хорватської мови на українську.