Աշխատել է Վիեննայում, սկզբում որպես եկեղեցեական երգեհոնահար, ապա՝ պալատական կապելմայստեր։ Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է (հրատարակվել է մոտ 500), այդ թվում ավելի քան 70 մեսսա, մի քանի ռեքվիեմ, 11 օրատորիա, 18 օպերա, գործիքային երկեր (սիմֆոնիա, 7 սյուիտ նվագախմբի համար) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։