Յոթ միլիարդի օր
Յոթ միլիարդի օրը ընդունված է համարել 2011 թվականը։ Այն պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից, որպես խորհրդանշական օր, երբ աշխարհի բնակչությունը կհասնի յոթ միլիարդի[1]։ Նյու-Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց գլխավոր քարտուղար Պան Քի Մունը խոսել է աշխարհի բնակչության թվի և սպասվելիք խնդիրների մասին։ Միաժամանակ ներկայացնելով ՄԱԲՀ-ի նոր ծրագիրը «Յոթ միլիարդ գործողություններ» անվանմամբ[2], որը «յոթ միլիարդ բնակչություն ունեցող աշխարհում կստեղծի գլոբալ իրազեկություն հնարավորությունների և մարտահրավերների մասին», ինչպես նաև կոգեշնչի անհատներին և կազմակերպություններին խնդիրների լուծման հետ կապված միջոցառումների իրականացմանը[3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվ | Տարի | Հաջորդ միլիարդի անցման ժամանակահատվածը | |
---|---|---|---|
1 միլիարդ | 1804 | –– | |
2 միլիարդ | 1927 | 23 | |
3 միլիարդ | 1960 | 33 | |
4 միլիարդ | 1974 | 14 | |
5 միլիարդ | 1987 | 13 | |
6 միլիարդ | 1999 | 12 | |
7 միլիարդ | 2011 | 12 | |
8 միլիարդ | 2022 | 11 | |
Աշխարհի բնակչության թվի փոփոխությունը, ըստ ՄԱԲՀ-ի |
1987 թվականի հուլիսի 11-ին աշխարհի բնակչությունը հասավ հինգ միլիարդի[4], իսկ արդեն 1999 թվականի հոկտեմբերի 12-ին՝ վեց միլիարդի[5]։ ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի մամլո խոսնակ Օմար Հարզեդինը վիճարկեց վեց միլիարդի տարեթիվը, իսկ մի քանի տարի անց արդեն ՄԱԲՀ-ը վերանայեց ունեցած տվյալները և նշեց, որ իրականում այն դիտվել է 1998 թվականին[6]։
Ամսաթվի ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող վարչությունների, խորհրդանշական ամսաթիվը՝ 2011 թվականի հոկտեմբերի 31-ը, ընտրվել է 5 ամյա ժամանակաջրջանում հավաքագրված տվյալների հիման վրա։ Հաշվարկները հիմնված են եղել վերջին մարդահամարների, հարցումների, կենսական եւ բնակչության ռեգիստրների վրա, որոնք ամեն տարի հրատարակվել են։
Աշխարհի բնակչության յոթ միլիարդի հատման ամսաթիվը կարող է ունենալ մինչև 12 ամսվա սխալի հնարավորություն, հատկապես որոշ զարգացող երկրներում։ Ելնելով 1% սխալի հավանականությունից, ապա ամսաթիվը կարող է լինել ինչպես 2011 թվականի մարտի 20-ը, այնպես էլ 2012 թվականի ապրիլի 12-ը[7]։
Յոթ միլիրարդերորդ մարդը
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մամլո քարտուղար Օմար Հարզեդինը ասել է. «Չկա որևիցե մի եղանակ, որով ՄԱԿ-ը կամ որևէ այլ կազմակերպություն կարողանա որոշել, թե որտեղ և որ րոպեին կծնվի յոթ միլիարդերորդ երեխան», և ՄԱԿ-ը իր կողմից չի տալու դրան պաշտոնական կարգավիճակ[6]։ Այնուամենայնիվ, որոշ կազմակերպությունների կողմից մի քանի նորածիններ ներկայացվեցին որպես յոթ միլիարդերորդ մարդ։
Յոթ միլիարդի օրը «Միջազգային պլան« կազմակերպությունը խորհրդանշորեն յոթ միլիարդերորդ մարդուն ընդունեց Հնդկաստանի Ուտար Փրեդեշ նահանգում ծնված Նարգիզ Կումարին[8]։ Աղջկա ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ևս մեկ անգամ դատապարտվի սելեկտիվ աբորտները, որը Հնդկաստանում բավականին տարածված է։ Այս աղջիկը 0-6 տարեկանների 1000 տղա երեխաների հարաբերակցությամբ, կազմում էր 914-երորդը, իսկ Ուտար Փրեդեշում՝ 889-երորդը[9]։
Ընտրված այլ երեխաների շարքում ընդգրկվել են Դանիկա Մայ Կամաչոն (Մանիլա)[10], Վատալաջ Մութումայը (Շրի Լանկա)[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Population Prospects, the 2008 Revision Frequently Asked Questions Population Division of the Department of Economic and Social Affairs of the United Nations Secretariat updated November 10, 2010. Retrieved January 26, 2011
- ↑ "Day of 7 Billion". UNFPA. Retrieved October 16, 2011.
- ↑ "About 7 Billion Actions". 7 Billion Actions. Archived from the original on October 24, 2011. Retrieved October 16, 2011.
- ↑ "And Baby Makes Five Billion:U.N. Hails a Yugoslav Infant". New York Times. July 12, 1987. Retrieved October 16, 2011. Jump up ^
- ↑ Lederer, Edith (October 12, 1999). "World Population hits 6 Billion". The Washington Post. Retrieved October 16, 2011.
- ↑ 6,0 6,1 Cosmic Log – 7 billion people? How do they know?
- ↑ How do we know that the world population reaches 7 billion on October 31, 2011?
- ↑ "India welcomes 'world's seven billionth baby'". BBC News. October 31, 2011. Retrieved October 31, 2011.
- ↑ "Baby 7 Billion: Countdown begins for a girl in India". Reuters NewsAlert. October 14, 2011. Archived from the original on October 19, 2011. Retrieved October 16, 2011.
- ↑ Coleman, Jasmine (2011-10-31). "World's 'seven billionth baby' is born". London: The Guardian. Retrieved 2011-10-31.
- ↑ "Seven billionth child born in SL | Caption Story". Dailymirror.lk. 2011-10-31. Retrieved 2012-10-05.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 7 Billion Actions homepage Արխիվացված 2011-10-26 Wayback Machine