Jump to content

Յարուգայի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարուգայի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Խորվաթիաում
Յարուգայի հիդրոէլեկտրակայան
Յարուգայի տեղագրություն - Խորվաթիայի ՀԷԿ

Յարուգայի հիդրոէլեկտրակայան, հիդրոէլեկտրակայան Շիբենիկ Կնին օկրուգում գտնվող Կրկա գետի վրա, Դալմաթիա, Խորվաթիա։

Յարուգան աշխարհի ամենահին էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունն է։ Դրա ներկայիս տեղագրության վայրը թվագրված է 1903 թվականին[1][2], երբ այն տեղափոխվել է 1895 թվականին կառուցված մոտակա նախկին Յարուգա էլեկտրակայանից[3][4]։

Յարուգա 2 էլեկտրակայանը Կրկա ազգային պարկի կենտրոնում

Ամենահին Յարուգա էլեկտրակայանը Խորվաթիայում առաջին փոխարինող ընթացքի էներգիայի համակարգն էր։ Այն նախատեսված էր Շիբենիկում փողոցային լուսավորության հզորացման համար, դարձնելով Շիբենիկը փոխարինող ընթացքի բազմափուլ համակարգով սնուցվող փողոցային լույսերով առաջին քաղաքն աշխարհում։

1893 թվականին Շիբենիկի քաղաքապետ Անտե Շուպուկը և ինչ-որ Վյաչեսլավ Մեյչսեր բիզնես սկսեցին և լիցենզիա ստացան Կրկա գետի ջրերը օգտագործելու համար, իսկ 1894 թվականին նրանք ստացան քաղաքային գույքի վրա էլեկտրալարեր տեղադրելու թույլտվություն` փողոցները էլեկտրաէներգիայով լուսավորելու նպատակով։ Յարուգայի շինարարությունը սկսվել է 1894 թվականին և տևել է 16 ամիս[5]։

Երկու գեներատորները (42 Հց, 550 կՎտ յուրաքանչյուրը) և տրանսֆորմատորները արտադրվել և տեղադրվել են հունգարական Ganz ընկերության կողմից։ ՀԷԿ-ից Շիբենիկ քաղաքին փոխանցման գիծը փայտե աշտարակների վրա 11 կմ էր, իսկ քաղաքային բաշխիչ ցանցը` 3000Վտ/110Վ ներառյալ վեց Էլեկտրական ենթակայանները[5][6]։ Յարուգայի սկզբնական համակարգը 340 փողոցային լույսերին և մի քանի էլեկտրաֆիկացված տներին էլեկտրական հոսանք է մատակարարել Շիբենիկում։

Խորվաթական փոստը այս կայանի հիշատակին 1995 թվականինփոստային նամականիշ է տպագրել[5]։ Խորվաթիայի ազգային էլեկտրական ընկերությունը (HEP) նշում է այդ նույն իրադարձությունը և ամսաթիվը որպես ընկերության հիմնում և նշում է այդ օրը[6][7]։

Առաջին Յարուգայի համակարգը կառուցումից երեք տարի անց ներկայիս վայրում սկսվեց Յարուգայի երկրորդ ՀԷԿ-ի կառուցումը։ Այն ավարտվել է 1903 թվականին, երբ նրա հզորությունը 6 ՄՎտ էր[6]։

Շինարարության ժամանակից սկսած, ներկայիս Յարուգան վերանորոգվել է 1916, 1937, 1970, 1995 և 2008 թվականներին, սակայն գործարանի հիմնական հայեցակետը պահպանվել է։ 1936 թվականին տեղադրվել է երկրորդ գեներատորը, որը հզորությունը բարձրացրել է մինչև 5,6 ՄՎտ[6]։

Ջրահավաք ավազան և հզորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին տուրբին Յարուգայի ՀԷԿ-ից:

Կրկին գետը բարձրանում է Կնին քաղաքի մոտ գտնվող Տոպոլյե ջրվեժի տրավերտինային պատնեշի տակ։ Կրկայի գետի ընդհանուր երկարությունը, աղբյուրից մինչև վերջը Ադրիատիկ ծովի ափին, Սկրադին քաղաքի մոտ, 56 կմ է։ Ընդհանուր Կրկայի ջրահավաք ավազանը կազմում է 2427 քառ. կմ, որից 142 քառ. կմ ընդգրկված է Կրկայի ազգային պարկում։

Իր ընթացքի ժամանակ Կրկան մի շարք կարևոր վտակներ է ստանում։ Դրանցից գլխավորներն են` Կրչիչը, Կոսովչիկան, Օրաշնիկան, Բուտիշնիկան, Միլյական, Չիկոլան, Գոդուչան և Ռիվինա Յարուգան։ Յարուգայի հիդրոէլեկտրակայանը Կրկայի ջրահավաք ավազանում հինգ հիդրոէլեկտրակայաններից վերջինն է, իր ակունքից մինչև ծով։ Այն օգտագործում է մոտ 26 մետր ծավալուն հատված, որը Կրկա ազգային պարկի ջրվեժի մոտ 45 մետր բնականորեն հավաքված հատվածի մի մասն է կազմում։ Visovačko jezero լիճը հոսանքն ի վեր գտնվող ջրվեժն է, իսկ հոսանքն ի վար գտնվում են Կրկան և Prokljansko jezero լիճը, որոնք կրում են ծովախորշի ազդեցությունը։

Սա ընդհանուր տիպից տարբերվող գործարան է, առանց ջրի կարգավորման հնարավորության։ Ընդհանուր հաստատված հզորությունը 5.4 ՄՎտ է, իսկ միջին տարեկան արտադրողականությունը՝ 35 ԳՎտժ[2]։ Այն փոքր էլեկտրակայան է՝ ըստ հզորության և տարեկան արտադրանքի։ Իսկ ամենակարևոր կիրառումը Կրկա ազգային պարկին տրվող էլեկտրականությունն է։

Կրկա գետի ջրահավաք ավազանի ՀԷԿ-երը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրկա ազգային պարկից եկող ջրի մուտքը Յարուգայի ՀԷԿ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  2. 2,0 2,1 «HE na Krki - Krka River Hydro Power Plants». Hydroelectric Power Plants in Croatia. HEP. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  3. Marko Delimar; Josip Moser; Aleksandar Szabo (2007 թ․ օգոստոսի 3). «First AC Power Systems in Croatia». 2007 IEEE Conference on the History of Electric Power Schedule/Program. IEEE. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
    Marko Delimar; Josip Moser; Aleksandar Szabo (August 2007). «First AC Power Systems in Croatia». Croatian Scientific Bibliography - Bibliographic record number: 342396.
  4. Marko Delimar; Aleksandar Szabo; Luka Lugarić (September 2007). «First Integrated Electric Power System in Croatia». Croatian Scientific Bibliography - Bibliographic record number: 305497.
  5. 5,0 5,1 5,2 «HP: Marka br: 153 100 GODINA OD GRADNJE HIDROELEKTRANE» (Croatian). Croatian Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 «HEP Proizvodnja - history» (Croatian). HEP. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «HEP - history». HEP. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]