Յան Մարթել
Յան Մարթել անգլ.՝ Yann Martel | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1963[1][2][3][…] (61 տարեկան) |
Ծննդավայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Թրենթի համալսարան և Trinity College School? |
Ազդվել է | Ալֆոնս Դոդե |
Երկեր | Պիի կյանքը |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, արձակագիր և վիպասան |
Ծնողներ | հայր՝ Émile Martel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական գրական ընկերություն[6] |
Ստորագրություն | |
Yann Martel Վիքիպահեստում |
Յան Մարթել (անգլ.՝ Yann Martel, հունիսի 25, 1963[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[4]), կանադացի գրող, կարճ պատմվածքների («Seven Stories») և «Ես ինքս» («Self») վեպի հեղինակ։ Երկու գրքերն էլ հրապարակվել են տարբեր երկրներում և արժանացել քննադատների հավանությանը[8], բայց չեն ունեցել այնպիսի հաջողություն, ինչպիսին ունեցել է նրա «Պիի կյանքը» («Life of Pi») վեպը, որը արժանացել է 2002 թվականի Բուքերյան մրցանակին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադացի դիվանագետների[9] որդի Յան Մարթելը ծնվել է 1963 թվականին Իսպանիայի Սալամանկա քաղաքում։ Մանկության տարիներին ուղեկցել է ծնողներին Եվրոպա, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկա[10] ուղևորությունների ժամանակ։ Նա եղել է Ալյասկայում, Բրիտանական Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Ֆրանսիայում և Մեքսիկայում։ Ավելի ուշ, արդեն հասուն տարիքում, ճանապարհորդություն է կատարել դեպի Իրան, Թուրքիա և Հնդկաստան։ Կանադայի Թրենթ համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն[10]։ Փոխել է բազմաթիվ մասնագիտություններ, որից հետո 27 տարեկանում սկսել է գրել[10]։ Սկզբից իր ժամանակը բաժանել է յոգայի պարապմունքների, գրելու և բանակում որպես պահեստային ծառայելու միջև։
Հիմա Մարթելը բնակվում է Կանադայի Սասկատուն քաղաքում[10] իր կնոջ՝ Էլիս Կուիպերսի հետ (որը նույնպես գրող է), որի հետ ծանոթացել է Անգլիայի Չելտնեմ քաղաքում գրական փառատոնի ժամանակ[11][12]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 «Յոթ պատմություն»
- 1993 «Ռոկամատիոն Հելսինկիից»
- 1996 «Ես ինքս»
- 2001 «Պիի կյանքը»
- 2004 «We Ate the Children Last»
- 2010« Բեատրիչե և Վերգիլիոս»
- 2012 «101 Letters to a Prime Minister: The Complete Letters to Stephen Harper» (2012)
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11555808X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Man Booker Prize 2002 — Booker Prize.
- ↑ 6,0 6,1 Թագավորական գրական ընկերություն — 1820.
- ↑ L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ Пресс-конференция Янна Мартела для российских журналистов Արխիվացված 2013-01-13 Wayback Machine (сентябрь 2003, Москва)
- ↑ Робинзонада с тигром или религиозная притча? Արխիվացված 2012-12-30 Wayback Machine — интервью с Янном Мартелом
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Статья в «The Canadian Encyclopedia» Արխիվացված 2013-03-18 Wayback Machine (անգլ.)
- ↑ Статья в «The Guardian» (անգլ.)
- ↑ Статья в «The Sydney Morning Herald» (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Մարթել» հոդվածին։ |
|