Յանկա Բրիլ
Յանկա Բրիլ բելառուս․՝ Янка Брыль | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22 (օգոստոսի 4), 1917 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | հուլիսի 25, 2006 (88 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Գերեզման | Q20962841? |
Գրական անուն | І. Асцюк, Ів. Асцюк, Сымон Бобрык, Пятрусь Дубавец, Рыгор Іванавіч Лапцік, Я. Лупаты, Ілюк Прышчэпа, Я. Пчала և Іван Сведка |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, ԽՍՀՄ և Բելառուս |
Ժանրեր | պատմվածք, վիպակ և պոեզիա |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Բելառուսիայի գրողների միություն և Բելառուսական ՊԵՆ կենտրոն |
Աշխատավայր | Ազատության դրոշ, Q118291929?, Q6482122?, Վոժիկ, Երիտասարդություն, Պոլմիա և Բեռալռուս |
Պարգևներ | |
Janka Bryĺ Վիքիպահեստում |
Յանկա Բրիլ (Իվան Անտոնովիչ Բրիլ, բելառուս․՝ Іван Антонавіч Брыль, հուլիսի 22 (օգոստոսի 4), 1917, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 25, 2006, Մինսկ, Բելառուս), բելառուս գրող։ Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1981)։ Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952)։ Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1945)։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994)[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանկա Բրիլը ծնվել է 1917 թվականին Օդեսայում, երկաթուղայինի ընտանիքում։ 1922 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է նրանց հայրենի Արևմտյան Բելառուս։ 1931 թվականին ավարտել է լեհական յոթնամյա դպրոց, ընդունվել գիմնազիա, սակայն չի կարողացել ուսումը շարունակել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ինքնուս կրթություն է ստացել։ 1938 թվականին բանաստեղծություններ և լրագրական հոդվածներ է հրատարակել վիլնյուս-բելառուսյան «Шлях моладзі» («Երիտասարդության ուղին») ամսագրում։
1939 թվականին զորակոչվել է լեհական բանակ, ծառայել ծովային հետևակում։ 1939 թվականի սեպտեմբերին Գդինյա քաղաղքի մոտ գերեվարվել է գերմանացիների կողմից, 1941 թվականի աշնանը փախել է և հասել հայրենիք, միացել խորհրդային պարտիզաններին։ 1942 թվականի հոկտեմբերին եղել է Ժուկովի անվան պարտիզանական ջոկատում, 1944 թվականի հուլիսից՝ «Կոմսոմոլեց» պարտիզանական-հետախուզական ջոկատի անդամ, «Сцяг свабоды» («Ազատության դրոշ», Մինսկի ընդհատակյա շրջկոմի օրգանը) թերթի և «Партызанскае жыгала» («Պարտիզանական խայթոց») երգիծական թռուցիկի խմբագիրը։ 1944 թվականի սեպտեմբերին ապրել է Մինսկում, աշխատել «Раздавім фашысцкую гадзіну» թերթ-պլակատի խմբագրությունում, «Вожык» («Ոզնի»), «Маладосць» («Երիտասարդություն»), «Полымя» («Բոց») ամսագրերում, Բելառուսի ԽՍՀ պետական հրատարակչությունում։
1945 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1966-1971 թվականներին եղել է Բելառուսի ԽՍՀ գրողների միության վարչության քարտուղարը։ Երկու անգամ ընտրվել է Բելառուսի Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1967, 1980-1985)։ «ԽՍՀՄ - Կանադա» (1967-1990) Բելառուսի ընկերության մասնաճյուղի նախագահ։
Մահացել է 2006 թվականի հուլիսի 25-ին, Մինսկում։ Թաղված է Կոլոդիշ ավանի գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին հրատարակվել է «Պատմվածքներ» ժողովածուն, այնուհետև լույս են տեսել մի շարք արձակ գործեր, պատմվածքների ու ակնարկների ժողովածուներ, վիպակներ, վեպեր, ինչպես նաև գրքեր երեխաների համար[3]։
- «Լորենին ու թխկին», 1949
- «Կանաչ դպրոց», 1951
- «Պայծառ առավոտ», 1954
- «Հասունության սկիզբը», 1957
- «Մի բուռ արևի ճառագայթ», 1968
- «Առաջին ձյուն», 1977
- «Ընտանիքում», 1976
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիլը թարգմանություններ է կատարել ռուսերենից, ուկրաիներենից, լեհերենից։ Նրա թարգմանությամբ բելառուսերեն հրատարակվել են Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Պավել Բաժովի ստեղծագործությունները։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1967, 1977)
- Հայրենական պատերազմում II աստիճանի շքանշան (1985)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1987)
- «Պատվո նշան» շքանշան (1955)
- Պարգևատրվել է խորհրդային և լեհական մեդալներով
- Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952)
- Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակ (1982)
- Յակուբ Կոլասի անվան գրական մրցանակ (1963)
- Վ. Պետշակի անվան մրցանակ լեհական գրականության թարգմանության և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար
- Բելառուսի ԽՍՀ ժողովրդական գրող (1981)
- Ֆրանցիսկ Սկորինա մեդալ (1996)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինսկի փողոցներից մեկը կոչվում է Յանկա Բրիլի անունով[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Калеснік, Ул. А. Янка Брыль : Нарыс жыцця і творчасці / Ул. А. Калеснік. - Мінск : Народная асвета, 1990. - 255 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Брыль Янка // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Янка Брыль // Беларускія пісьменнікі (1917-1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. - Мінск : Мастацкая літаратура, 1994. - С. 65-67.
- ↑ Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
- ↑ Вулица.бай - Улица Янки Брыля
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանկա Բրիլ» հոդվածին։ |
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 2006 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բելառուս գրողներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Բելառուս մանկագիրներ
- Բելառուս արձակագիրներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Խորհրդային մանկագիրներ
- Բելառուս թարգմանիչներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ