Jump to content

Յակուտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային տարազով յակուտ կին

Յակուտներ հին ինքնանվանումը՝ УРАНХАЙДАР Ուրանխայ ուրանհայ, ինքնանվանումը՝ յակուտերեն․Сахалар Саха -- Սախա, Սախալար - Յակուտներ, մոնղոլոիդ ազգություն, Ռուսատանի Դաշնության Սախա-Յակուտիայի Հանրապետության հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում, Մագադանի, Սախալինի և Ամուրի մարզերում, Սախա-Յակուտիայում, Ռուսաստանի Հյուսիս-արևելքում։ Ամբողջ աշխարհում ընդհանուր թիվը՝ 820000 հազար մարդ (2020)։ Խոսում են ոչ միայն յակուտերեն, ռուսերեն, երբեմն նույնիսկ այլ լեզուներով։ Սախա Յակուտները պատկանում են Հյուսիսային Արևելյան Մոնղոլոիդ ռասային, արկտիկական և տունգուսային տունգուսոիդ բայկալոիդ բայկալական և միջին տիպերին։

Բաժանվում են մի շարք տեղական խմբերի։ Ըստ հնագիտական և ազգագրական տվյալների, Յակուտները ձևավորվել են բայկալի շրջանի մոնղոլական տունգուսա-մանչժուրական ցեղերի վերաբնակիչների կողմից հյուսիսի տունգուսա-մանչժուրական ցեղերի ձուլման հետևանքով։ Ենթադրվում է, որ Յակուտների հարավ նախնիների վերջին ալիքը Լենայի միջին ավազան է ներթափանցել 13-14-րդ դարերում։

Յակուտների որոշ խմբեր, օրինակ՝ հյուսիսարևմտյան եղջերվապահները, առաջացել են համեմատաբար ոչ վաղուց, էվենկների հետ միասերման հետևանքով։ Ռուսական պետության կազմի մեջ մտնելը (1720-ական թվականներ) արագացրեց նրանց սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը, որոշ մարդիկ յակուտների ասոցիացնում են խալխա մոնղոլների հետ, դունսյանների, դունգանների ու էվենկների հազվադեպ ճապոնական ազգությունների հետ։

16-17-րդ դարերում Յակուտները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ որսորդությամբ ու ձկնորսությունով, 18-րդ դարից՝ նաև հողագործությամբ։ Որսորդությունը և ձկնորսությունը կատարում էին օժանդակ դեր։ 19-րդ դարի սկզբին Յակուտների մեծ մասի մեջ տարածվեց քրիատոնեություն, որոշ յակուտներ կրոնը տենգրիականությունը ու բուրխանականություն է նաև Աայի կրոնը, և շամանականությունը։ Սախա Յակուտները որոնք ըստ որոշակի մարդկանց ասածի և որոշակի յակուտների ասածի թյուրքախոս թյուրքամոնղոլական ազգություն են, բայց իրականում այսպինի բան չկա՝ քանի որ Սախա Յակուտները ավելի շատ ունեն էվենկամոնղոլական ծագում, քանի որ Սախա Յակուտները ավելի հին ազգություն են քան ցանկացած թյուրքական ազգեր, սախա յակուտերենի լեզվի յակուտական բառերի 20-22% թյուրքական է, մնացած մեծ մասը մոնղոլական, էվենկական մանչժուրական ու ճապոնական բառերը ու չինական բառերը, 4,1% չուկչայական բառերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 114
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուտներ» հոդվածին։