Մ 12 ճանապարհ (Հայաստան)
Մ 12 ճանապարհ Մ12 | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Երկարություն | 28,5 կմ |
Մ 12 ճանապարհ (M 12), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։
Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։
Մ 12 ճանապարհը ունի 28.5 կմ երկարություն։ Այն սկսվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքից և շարունակվում դեպի ՀՀ - Արցախ պայմանական սահման[1]։
2023թ. մարտի 30-ից Տեղից ճանապարհը փակ է երթևեկության համար։ Միաժամանակ հայկական կողմում շահագործման է հանձնվել նորակառույց ճանապարհ՝ դրանով իսկ փոխելով երթուղին։ Նոր ճանապարհը Տեղից թեքվում է հարավ և Կոռնիձորով անցնում մինչև Ադրբեջանի սահման, որտեղից սկսվում է Լաչինի միջանցքը դեպի Ստեփանակերտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին: Արխիվացված 2016-07-16 Wayback Machine
- ↑ «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։