Jump to content

Մոքվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մոքվի
վրաց.՝ მოქვი, աբխ.՝ Мықә
ԵրկիրՎրաստան Վրաստան/Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ԵրկրամասԱբխազիայի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՕչամչիրայի շրջան
Բարձր. ծովի մակ-ից130 մ
Բնակչություն939 մարդ (2011)
Ժամային գոտիUTC 3
Մոքվի (Վրաստան)##
Մոքվի (Վրաստան)
Մոքվի (Աբխազիա)##
Մոքվի (Աբխազիա)

Մոքվի (վրաց.՝ მოქვი, աբխ.՝ Мықә), գյուղ դե յուրե Վրաստանի Օչամչիրայի շրջանում, դե ֆակտո՝ Աբխազիայի Հանրապետությունում՝ շրջկենտրոն Օչամչիրայից 17 կմ հեռու։ Վերջինիս հետ կապված է ավտոմայրուղով։

Աշխարհագրորեն բնակավայրը տեղակայված է Մոքվի գետի ավազանում։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 130 մետր։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Մոքվիի բնակչությունը կազմում է 939 մարդ[1]։

Պատմական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հիմնական տեսարժան վայրը համարվում է Մոքվիի մայր տաճարը, որը կառուցվել է 10–րդ դարում Աբխազիայի թագավոր Լևոն III-ի կողմից։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տաճարի ներքին պատերը Ալեքսիոս Կոմնենոսի և Դավիթ Շինարարի օրոք զարդարվել են որմնանկարներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Очамчырский район 2011». www.ethno-kavkaz.narod.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.(ռուս.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոքվի» հոդվածին։