Jump to content

Մուրմիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրմիլո
Հռոմեական գլադիատորի տեսակ Խմբագրել Wikidata
Մուրմիլոյի ժամանակակից վերարտադրություն: Խմբագրել Wikidata
պատմական մասնագիտություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաանձ
 • Կոմբատանտներ
  • Գլադիատորներ Խմբագրել Wikidata
Մուրմիլո, որ հաղթում է թրակիսին, պատկերված է առաջին կամ երկրորդ դարերի հռոմեական տափաշշի վրա

Մուրմիլո (նաև երբեմն գրվում է «միրմիլո» կամ հոգնակի՝ «միրմիլոնես») գլադիատորների տեսակ Հռոմեական կայսերական դարաշրջանում։ Մուրմիլո տեսակի գլադիատորը ձևավորվել է վաղ կայսերական ժամանակաշրջանում՝ փոխարինելու գալլոս տեսակի գլադիատորին, որն անվանվել է Գալիայի մարտիկների անունով (լատին․՝ Gallus): Քանի որ Օգոստոս կայսեր օրոք (մ.թ.ա. 27-ից մինչև մ.թ. 14) Իտալիայում բնակվող գալլերը լավ ինտեգրվել էին հռոմեացիներին, նրանց որպես թշնամի օտարերկրացիներ ներկայացնելն անցանկալի է դարձել և Գալլոս դասի գլադիատորն այդպիսով դուրս է եկել գործածությունից[1]:

Մուրմիլո բառը ծագել է հունարեն μορμύρος (հին հունարեն՝ mormyrus) ձկան տեսակի անվանումից[2]: Մուրմիլլո գլադիատորները կարող էին կրել գալեա տիպի սաղավարտ, որը ներառում էր ձկան պատկերներ[3][4]։

Գլադիատորը կռվում է առյուծի հետ Կոլիզեումում

Հանդերձանք և սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրմիլոյի սպառազինությունում կային.

  • Գլադիուս, հռոմեական թուր՝ 64-81 սմ երկարությամբ և 1,2-1,6 կգ քաշով, ոսկորից պատրաստված բռնակով։
  • Սկուտում, ուղղանկյուն վահան, որը պատրաստված է ուղղահայաց միացված փայտե տախտակներից, փոքրիկ բրոնզե շղթայով, որը պաշտպանում է վահանի բռնակը:
  • Բալտեուս, կաշվե գոտի մետաղական դեկորացիաներով և հավելումներով, որը նման է բռնցքամարտի չեմպիոնների ներկայիս գոտուն,
  • Մանիկա, կաշվից կամ մետաղե թիթեղներից թևերի հատվածային կամ լրիվ պաշտպանիչ: Մանիկանն կարող է օղազրահից լինել։
  • Կասիս կրիստա. մեծ սաղավարտ՝ զարդարված փետուրներով կամ ձիու կոշտ մազերով, սովորաբար պատրաստված էր բրոնզից, նախշազարդ դեմքի երեսկալով: Սովորաբար նման էր հունական բեոտյան լայն տրեզներով սաղավարտի:
  • Օկրեա, բրոնզից, երկաթից կամ այլ մետաղներից պատրաստված սրունքի պաշտպանիչ:
  • Ֆասկիա. ոտքերի վրա հաստ փափուկ ծածկոց, որն օգտագործվել է կոշտուկների և բշտիկների առաջացումը կանխելու համար[5]:
Մուրմիլոյի և սամնիտի միջև.մարտի պատկեր

Մուրմիլոն սովորաբար կռվել է թրակիսի (թրակիացի) կամ հոպլոմախուսի դեմ, որոնց հետ կիսել է որոշ սպառազինության տեսակներ (հատկապես ձեռքի պահպանակները և ամբողջ սաղավարտը և վտանգավոր կարճ սուրը): Մի շարք անտիկ հեղինակներ, այդ թվում՝ Վալերիոս Մաքսիմուսը և Քվինտիլիանուսը, պնդել են, որ նա նաև պարբերաբար կռվել է ռետիարիուսի դեմ։ Դա, անշուշտ, անսովոր զույգ կլիներ՝ խիստ պաշտպանված գլադիատորին հակադրելը արագաշարժ, բայց թեթև սպառազինված գլադիատորին: Այնուամենայնիվ, շատ տեղին կլիներ, որ ռետիարիուսը, որը պատկերում էր ձկնորսին, կռվում էր Մուրմիլոյի դեմ, որը պատկերում էր ձուկ կամ ծովային հրեշ[6]։ Այս մարտական զույգի առկայությունը վիճարկվել է։ Մուրմիլոների պահպանված պատկերներում սովորաբար երևում է, որ նրանք կռվել են թրակիսի կամ հոպլոմախուսի դեմ, այլ ոչ թե ռետիարիուսի[7]: :237–238 n14Այնուամենայնիվ, Channel 4 -ի Time Team-ը Ուելսում հայտնաբերել է դանակի փորագրված բռնակ, որը պատկերում էր ռետիարիուսի և մուրմիլոյի մենամարտը[8]:

Մուրմիլոյի մարտական ոճը հարմար էր ուժեղ ձեռքերով և ուսերով տղամարդկանց՝ վահանի, թրի և ծանր սաղավարտի ծանրությունը կրելու պատճառով: Արդյունքում, մուրմիլոները սովորաբար բարձրահասակ էին և միշտ շատ մկանուտ: [9] Մուրմիլոնի մարտում գոյատևելը թշնամիների դեմ կախված էր իր ուժից և տոկունությունից, որոնք ավելի հարմար էին հարձակվելու համար: Աշտարակաձև վահանը նրան տալիս էր պաշտպանվելու առավելություն, իսկ գլադիուսը նրան հնարավորություն էր տալիսմոտ տարածությունից հարվածել թշնամիներին: Մուրմիլյոներին նաև վարժեցրել էին թշնամիներին հարվածել ոտքերի շուրջ կրվող հաստ փաթաթաներով:

Գլադիատորների այլ տեսակների հետ մուրմիլյոների մարտերի օրինակներ կարելի է տեսնել Պոմպեյի որմնանկարներում: Լավ պահպանված օրինակներից մեկում Մարկուս Ատիլլուս անունով մի մուրմիլո, որին վերագրվում է մեկ մարտ և մեկ հաղթանակ, պատկերված է Լուցիուս Ռեյցիուս Ֆելիքսի պարտված կերպարի վրա կանգնած՝ գլադիատոր, ում վերագրվում է 12 մարտ և 12 հաղթանակ։ Նրա հակառակորդին ցուցադրում են ծնկաչոք, զինաթափված և առանց սաղավարտի։ Որմնանկարի մակագրությունում գրված է, որ Ֆելիքսը ողջ է մնացել մենամարտում և ստացել է ազատություն[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiedemann, Thomas (11 March 2002) [1992]. «Gladiators and Roman Identity». Emperors and Gladiators. London: Routledge. էջ 41. ISBN 9781134990405. Վերցված է 13 October 2024-ին. «During the first century BC [...] Samnites and at any rate those Gauls inhabiting Italy [...] were part of the process of Italian integration. By the time of Augustus, it had become inappropriate for them to be perceived as outsiders; and the Samnis turns into a secutor, while the Gallus becomes a murmillo
  2. «mirmillo». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015.  - "presumably so called in Latin because of the image of a fish on the gladiator's helmet."
  3. Travis, Hilary; Travis, John (15 December 2014). «Gladiator Helmets». Roman Helmets. Stroud, Gloucestershire: Amberley Publishing Limited. ISBN 9781445638478. Վերցված է 13 October 2024-ին. «Whereas the Thracian helmet was provided with a crest, that of the Murmillo had a very large three-dimensional dorsal fin, presumably to represent a fish [...]. [...] Another example [...] is more elaborate, [...] decorated with an all-over silver-and-gold two-toned pattern to give the appearance from a distance of shimmering fish scales [...].»
  4. Harvey, Brian K. (3 June 2015) [2004]. «The Games: The Amphitheater: 121. Lycus, Murmillo». Roman Lives: Ancient Roman Life as Illustrated by Latin Inscriptions. Focus Classical Sources (corrected ed.). Indianapolis, Indiana: Hackett Publishing. էջ 151. ISBN 9781585109753. Վերցված է 13 October 2024-ին. «The murmillo acquired his name from the type of helmet he wore: a Gallic helmet with a fish-shaped crest.»
  5. «Murmillo Gladiator | Murmillo». www.warriorsandlegends.com. Վերցված է 2024-12-20-ին.
  6. Perkins, Coren, Sue, Giles. «Supersizers Eat». dailymotion. Վերցված է 26 November 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Futrell, Alison (2006). The Roman Games: A Sourcebook. Oxford: Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-1568-1.
  8. «Time Team». Channel 4. 11 April 2008. Վերցված է 15 May 2017-ին.
  9. «Gladiators: Back from were the Dead». DailyMotion. Վերցված է 25 March 2017-ին.
  10. Futrell, Alison (2006). The Roman Games: A Sourcebook. Oxford: Wiley-Blackwell. ISBN 978-1-4051-1568-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրմիլո» հոդվածին։