Մուստաֆա Ռեշիդ փաշա
Արտաքին տեսք
Մուստաֆա Ռեշիդ փաշա (թուրքերեն՝ Koca Mustafa Reşid Paşa, 13 մարտի 1800, Կոստանդնուպոլիս — 17 դեկտեմբերի 1858), օսմանյան դիվանագետ և պետական գործիչ, Թանզիմաթի շրջանի սոցիալ-քաղաքական բարեփոխումների գլխավոր կազմակերպիչներից։
Երկու անգամ կատարել է Փարիզում և Լոնդոնում դեսպանի պարտականությունները, աջակցել է Եգիպտական հարցի բարեհաջող լուծմանը, եղել է Ադրիանապոլիսի նահանգապետ, արտաքին գործերի նախարար և վեց անգամ Մեծ վեզիր։ Նրա կառավարչական ունակություններն ընդունում էին ինչպես համախոհները, այնպես էլ հակառակորդները։ Ռեշիդ փաշայի ծառայողական աճը նպաստել է երկու այլ բարեփոխիչների ծառայողական աճին, որոնք էին՝ Ֆուադ փաշան և Մեհմեդ Էմին Ալի փաշան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ William L. Cleveland. «A History of the Modern Middle East», Westview Press, 2004, ISBN 0-8133-4048-9, p. 82.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |