Jump to content

Մուսա Դեմբելե (ֆրանսիացի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա Դեմբելե
ֆր.՝ Moussa Dembélé
Անձնական տվյալներ
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Մալի
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1996(1996-07-12)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Պոնտուազ
Հասակ 183 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սելտիկ
Համար 10
Պատանեկան կարիերա
2002-2004 Ֆրանսիա Սերժի Կլոս
2004-2012 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2012-2014 Անգլիա Ֆուլհեմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Անգլիա Ֆուլհեմ 56 (15)
2016-այժմ Շոտլանդիա Սելտիկ 42 (21)
Ազգային հավաքական
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 14 (4)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 3 (0)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 3 (1)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 10 (5)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 4 (0)
2016-այժմ Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 10 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի:

Մուսա Դեմբելե (ֆր.՝ Moussa Dembélé, հուլիսի 12, 1996(1996-07-12)[1], Պոնտուազ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Սելտիկ» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսա Դեմբելեն «Ֆուլհեմ» ակումբի կազմում
Մուսա Դեմբելեն «Սելտիկ» ակումբի կազմում

Մուսա Դեմբելեն Պարի Սեն-Ժերմեն և անգլիական Ֆուլհեմ ակումբի սան է։ 2013 թվականի նոյեմբերի 30-ին Վեստ Հեմ Յունայթեդ ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարեց իր նորամուտը Պրեմիեր լիգայում, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Կիրանա Ռիչարդսոնի հետ[2]։ Այդ խաղի վերջում Մուսա Դեմբելեն ստացել է վնասվածք։ 2014 թվականի օգոստոսի 28-ին Դերբի Կաունտի ակումբի դեմ խաղի ժամանակ՝ Լիգայի գավաթի շրջանակներում Դեմբելեն ձևակերպել է դուբլ, խփելով իր առաջին գոլը Ֆուլհեմ ակումբի կազմում[3]։ Սեպտեմբերի 13-ին Բլաքբըրն Ռովերս ակումբի դեմ խաղում Դեմբելեն խփել է իր առաջին գոլը Ֆուլհեմ ակումբի առաջնությունում[4]։

2016 թվականի հունիսի 28-ին Դեմբելեն տեղափոխվել է շոտլանդական Սելտիկ ակումբ, ստորագրելով 4 տարվա պայմանագիր։ Հուլիսի 12-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ջիբլարթարական Լինկոլն Ռեդ Իմպս ակումբի դեմ խաղի ժամանակ Դեմբելեն կատարել է իր նորամուտը Սելտիկ ակումբի կազմում[5]։ Օգոստոսի 3-ին որակավորման փուլում՝ ղազախական Աստանա ակումբ դեմ խաղի ժամանակ Դեմբելեն խփել է իր առաջին գոլը Սելտիկ ակումբի կազմում, գրավելով մրցակցի դարպասը տուգանայինից[6]։ Օգոստոսի 7-ին Հարտ օֆ Միդլոտիան ակումբի դեմ խաղի ժամանակ Դեմբելեն կատարել է իր նորամուտը շոտլանդական Պրեմիերշիպում[7]։ Սեպտեմբերի 10-ին Ռեյնջերս ակումբի դեմ խաղի ժամանակ Դեմբելեն ձևակերպել է Հեթ-տրիկ[8]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի Դեմբելեն Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Հունաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշրջանում նա մասնակցել է Ուկրաինայի[9], Հունաստանի[10], Ավստրիայի[11] և Իսպանիայի հավաքականների դեմ խաղերին[12]։ Հունաստանի և Ուկրաինայի հավաքականների դեմ խաղերում Դեմբելեն խփել է երկու գոլ։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 2-ի տվյալներով

Ելույթներ Լիգա Գավաթ[13] Եվրագավաթ Այլ[14] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Ֆուլհեմ Չեմպիոնշիպ 2013-2014 2 0 1 0 0 0 0 0 3 0
2014-2015 11 0 4 2 0 0 0 0 15 2
2015-2016 43 15 3 2 0 0 0 0 46 17
Ընդհանուր 56 15 8 4 0 0 0 0 64 19
Շոտլանդիա Սելտիկ Պրեմիերշիպ 2016-2017 29 17 8 10 12 5 0 0 49 32
2017-2018 8 4 1 2 5 1 0 0 14 7
Ընդհանուր 37 21 9 12 17 6 0 0 63 39
Ամբողջ կարիերա 93 36 17 16 17 6 0 0 127 58

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Вест Хэм Юнайтед VS. Фулхэм 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—11—30.
  3. «Фулхэм VS. Дерби Каунти 2:5» (ռուսերեն). soccerway.com. 2014—10—28.
  4. «Фулхэм VS. Блэкберн Роверс 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—09—13.
  5. «Линкольн Ред Импс VS. Селтик 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016—07—12.
  6. «Селтик VS. Астана 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016—08—03.
  7. «Харт оф Мидлотиан VS. Селтик 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016—08—07.
  8. «Селтик VS. Рейнджерс 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2016—09—10.
  9. «Украина (до 19) VS. Франция (до 19) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—09.
  10. «Франция (до 19) VS. Греция (до 19) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—12.
  11. «Австрия (до 19) VS. Франция (до 19) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—06.
  12. «Франция (до 19) VS. Испания (до 19) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—16.
  13. Ազգային գավաթներ, Լիգայի գավաթներ և Սուպերգավաթներ։
  14. Այլ պաշտոնական խաղեր

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Դեմբելե (ֆրանսիացի)» հոդվածին։