Մոր ձեռքերը
Մոր ձեռքերը | |
---|---|
Մոր ձեռքերը հուշարձան Մասաչուսեթսում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
«Մոր ձեռքերը» հուշարձան, խաչքար-հուշարձան ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը կանգնեցվել է 2014 թվականի մայիսին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի մոտ։ Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսել է իրագործվել 2011 թվականից։ Այնուհետև նրանց են միացել Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները[1][2]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Դանիել Վարուժան Հեճինյան
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բրոնզից և գրանիտից և ըստ քանդակագործի քարը և բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը։ Հուշարձանի վերևի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր։ Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքևում։ Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը։ Հուշաքարի վրա գրված է.