Մորզեի այբուբեն (կոդ), նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ սիմվոլներ, որոնք կարող են վերածվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների, ինչպիսին են գիծը և կետը[1]։ Մեկ միավոր ժամանակահատվածի համար ընդունված է վերցնել մեկ կետի ազդանշանի տևողությունը։ Մեկ գծի ազդանշանի տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը։ Կոդում նշանների միջև ընդհատման տևողությունը հավասար է մեկ կետի ազդանշանի տևողությանը, բառում տառերի միջև ընդհատման տևողությունը հավասար է երեք կետերի ազդանշանների տևողությանը, իսկ բառերի միջև` յոթ կետերի ազդանշանների տևողությանը[2]։ Այս այբուբենի անունը դրվել է ի պատիվ ամերիկացի նկարիչ և գյուտարար Սեմյուել Մորզեի։ Տառերի կոդավորման համակարգը ստեղծվել էր Մորզեի գործընկերոջ՝ Ալֆրեդ Վեյլեմի կողմից, ինչը Մորզեն չէր ընդունում, որպես փաստ՝ փորձելով սեփականացնել նաև հեռագրի գյուտը։ 1848 թվականին Վեյլեմի/Մորզեի այբուբենը կատարելագործեց ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեի կողմից, որն օգտագործվում է առ այսօր։
Ժամանակակից հեռագրային այբուբենը էապես տարբերվում է Մորզեի առաջարկած այբուբենից, չնայած մասնագետների կարծիքով այդ այբուբենի հեղինակը հենց Մորզեի գործընկեր Ալֆրեդ Վեյլեմն է։ Մորզեի այբուբենի սկզբանական աղյուսակը զգալիորեն տարբերում է այն կոդերից, որոնք օգտագործվում են այժմ սիրողական ասպարեզում։ Մորզեի կոդում կիրառելի էին երեք հիմնական տևողության տիպեր նաև որոշ սիմվոլներ ունենում էին ընդհատումներ հենց կոդերի ներսում։ Մորզեի կոդավորման սկզբունքն է համարվում այն, որ հաճախ օգտագործվող նշանները ունեն ավելի պարզ կետերի և գծերի համակցություններ, ինչը այս այբուբենին տալիս է ավելի ամփոփ տեսք։
↑Скляр Б. Цифровая связь. Теоретические основы и практическое применение. Пер. с англ. — М.: Издательский дом «Вильямс», 2003, 1104 с., С. 39. ISBN 978-5-8459-0497-3