Մոնտաժ (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Մոնտաժ (ֆրանս․ montage — վերհանում, տեղակայում, հավաքում, monter - բարձրացնել), պատրաստի դետալներից կառույցների, կոնստրուկցիաների, տեխնոլոգիական սարքավորումների, ագրեգատների, մեքենաների, սարքերի և դրանց հանգույցների հավաքում և տեղակայում։
- Մոնտաժի շինարարական կոնստրուկցիաների՝ գործարանային արտադրության հավաքովի կոնստրուկտիվ տարրերից և դետալներից շենքերի և կառույցների կառուցման հիմնական պրոցես։ Կատարվում է շինարարական մոնտաժային կռունկների և մոնտաժային հարմարանքների օգնությամբ։ Մոնտաժը բաղկացած է հաջորդաբար կատարվող մի շարք գործողություններից (մոնտաժվող տարրերի միացում մոնտաժային միջոցների աշխատանքային մարմիններին, վերհանում, տեղափոխում, ուղղում, նախագծային դիրքում տարրերի կողմնորոշում և տեղակայում)։ Մոնտաժի արդյունավետությունը զգալիորեն բարձրանում է բլոկային մոնտաժի կիրառման շնորհիվ (տես Հավաքովի կոնստրուկցիաներ)։ Հեռանկարային է ծավաչային բչոկներից բնակելի շենքերի մոնտաժը։
- Մոնտաժը տեխնոլոգիական սարքավորումների՝ նոր արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման և գործող ձեռնարկությունների վերակառուցման պրոցեսում կատարվող մոնտաժային աշխատանքներ։ Մոնտաժը ներառնում է նախագծային դիրքում տեխնոլոգիական սարքավորման տեղակայումը և ամրացումը, վերահսկման ու ավտոմատիկայի միջոցների, ինչպես նաև հումքի, ջրի, գոլորշու, սեղմված օդի, էլեկտրաէներգիայի մատուցումն ապահովող հաղորդակցումների միացումը տեխնոլոգիական սարքավորմանը, վերջինիս բերումը շահագործման վիճակի, արտադրական մնացուկների հեռացումը։
- Մոնտաժը ռադիոէլեկտրոնային սարքավորման՝ առանձին էլեկտրա և ռադիոտարրերից (ԷՌՏ), էլեկարամեկուսացնող դետալներից, կրող կոնստրուկցիաներից և միացնող էլեկտրական լարերից (ԷԼ) սարքավորման հավաքման պրոցես։ Որպես կրող կոնստրուկցիաներ օգտագործում են դրոշմահարթակները և շասսիները։ Դրոշմահարթակների կիրառումը հնարավորություն ընձեռեց ավտոմատացնելու ԷՌՏ-ի միջև միացումների նախագծումը և ԷԼ֊ի միջոցով ԷՌՏ-ի միացման տեխնոլոգիական պրոցեսը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 15)։ |