Երաժշտական ակուստիկական ուսումնասիրությունների համար նախատեսված սարք։ Բաղկացած է ծայրերում 2 շեմիկներ ունեցող ռեզոնատորային երկարավուն փայտյա արկղից, վերին հնչերեսին ձգված մեկ լարից և շարժական հենակից։ Հայտնի է Պյութագորասի ժամանակներից (մ․թ․ա․ VI դ․)։
Հարմարանք դաշնամուրի մեջ, որի միջոցով մուրճիկը հարվածում է մեկ հնչյունի լարախմբի 2 - 3 լարերից միայն մեկին (ժամանակակից դաշնամուրներում մոնոխորդին համապատասխանում է ձախ ոտնակը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 715)։