Միքայել Անկեր
Միքայել Անկեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 9, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորնհոլմ, Բորնհոլմ, Դանիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1927[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սկագեն, Hjørring County, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | The Lifeboat is Taken through the Dunes?, Christmas Day 1900?, Art Judges?, Portrait of my wife? և Will He Round the Point?? |
Ուսուցիչ | C.V. Nielsen?[4] |
Աշակերտներ | Աննա Անկեր և Walter Schwartz? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Skagen Painters? |
Ամուսին | Աննա Անկեր |
Զավակներ | Հելգա Անկեր |
Michael Ancher Վիքիպահեստում |
Միքայել Անկեր (դան․՝ Michael Ancher, հունիսի 9, 1849[1][2][3][…], Բորնհոլմ, Բորնհոլմ, Դանիա - սեպտեմբերի 19, 1927[1][2][3][…], Սկագեն, Hjørring County, Դանիա), դանիացի հայտնի նկարիչ, դանիական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, Սկագենի նկարիչների գաղութի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրային գործակալ Յնա Միքայելի Անկերի և Էլեն Էլիզավետ Մունկի տղան է։ Ծնվել է Բորնհոլմ կղզում գտնվող Ռուտսկեր գյուղում։ 1871-75 թվականներին սովորել է Կոպենհագենի կերպարվեստի ակադեմիայում, զբաղվել է նկարչությամբ Պեդեր Սեվերին Կրյոիերի արվեստանոցում։
Որպես նկարիչ առաջին անգամ ելույթ է ունեցել 1874 թվականին և միանգամից ճամբորդություն է ձեռնարկել դեպի Փարիզ, որտեղ ուսումը շարունակել է Պիեռ Պյուվի դը Շավանի մոտ։ Անկերը Սկագեն է վերադարձել 1874 թվականին և միացել է այդ ժամանակ ձևավորվող նկարիչների գաղութին։ 1880 թվականին նա ամուսնացել է բնիկ Սկագենցի, նորաթուխ նկարչուհի Աննա Անկերի հետ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկերը հայտնի է տեղացի ձկնորսների նկարներով և դիմանկարներով։ Նրա ստեղծագործության հիմնական մոտիվներից մեկը եղել է մարդու և տաղի միջև ընթացող պայքարը։ Անկերի աշխատանքների մեծ մասում պատկերված են Յուտլանդիայի ձկնորսների դրամատիկ և վտանգավոր տեսարանները։ Նրա աշխատանքները իրենցից ներկայացնում են իրականության ռեալիստական նկարագրությունը, դրանք միևնույն ժամանակ հոյակապ նկարներ են, հիմնված հերոսական թեմատիկայի վրա։ Մեծ ձևաչափով և բազմակերպար նկարներում նա զուգակցել է պատմական նկարների դասական հորինվածքային սկզբունքները ռեալիզմի հետ։
Ձկնորսական տեսարաններով հայտնի նկարներ՝
- «Կանցնի՞ նա արդյոք հրվանդանը» («դան․՝ Vil han klare pynten?» 1880)
- «Չորս ձկնորսները Սկագենում գտնվող ափի նավակում» («դան․՝ Fire fiskere ved en båd på Skagens strand», 1890),
- «Ամառային օրը ծովում» («Sommerdag påhavet», 1894),
- «Սկագենում ափին գտնվող ձկնորսները․ ձկան բաժանում» («դան․՝ Fiskere på Skagens Strand. Fangsten fordeles», մոտ 1875),
Անկերը ուշադրություն չէ դարձրել գյուղական կյանքին, նա ավելի շատ նկարել է գյուղացիներին, բերելով նրանց կերպարին ռոմանտիզմի էլեմենտներ, դանիական ազգային կոլորիտ և բանաստեղծականություն։
- «Խորտակվողը» («դան․՝ Den druknede», 1895),
- «Ֆրյու Կրյոերը անցնում է Քրիստաֆորի տան մոտով» («անգլ.՝ Fru Krøyer går forbi Kristoffers hus», 1892),
- «Ձկնորսի կինը» («դան․՝ Fiskerkone», մոտ․ 1920)
Անկերի շատ նկարներում նաև պատկերված են մարդիկ հասարակության բարձր խավից
- «Նախաճաշի հետ» («դան․՝ Ved frokostbordet», 1888)
- «Ամառային օր ծովափին» («դան․՝ Sommerdag ved stranden», 1895-1896),
- «Դերասանների նախաճաշը» («դան․՝ Skuespillerfrokost», 1902)
Աննա և Միքայել Անկերները պատկերված են Դանիական կրոնի 1000 թղտադրամանոցի վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ ծննդյան օրը 1900
-
Մկրտություն, 1880
-
Լողափի տաեսարան
-
Կարող աղջիկը
-
Նավով երկու ձկնորսը
-
Կարմիր նավը ծովից դուրս գալու ճանապարհին
-
Կնոջս դիմանկարը․ Աննա Անկեր
-
Աննա Անկերը վերադառնալով դաշտից
-
Ադրիան Սքոթեսի անավարտ դիմանկարը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Michael Peter Ancher (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Michael Ancher (դան.)
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=133&wsektion=uddannelse