Միրտա Լեգրան
Միրտա Լեգրան իսպ.՝ Mirtha Legrand | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1927[1] (97 տարեկան) |
Ծննդավայր | Villa Cañas, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2] |
Քաղաքացիություն | Արգենտինա և Իսպանիա |
Կրոն | կաթոլիկություն[3][4] |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Daniel Tinayre? |
Երեխա(ներ) | Marcela Tinayre? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոզա Մարիա Խուանա Մարտինես Սուարես (իսպ.՝ Rosa María Juana Martínez Suárez, բեմական անունը՝ Մարտա Լեգրան, փետրվարի 23, 1927[1], Villa Cañas, Խեներալ Լոպես, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2]), արգենտինացի դերասան և հեռուստահաղորդավարուհի։ Կինոյում կարիերան սկսել է 13- ամյա զույգ քրոջ՝ Սիլվիա Լեգրանի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա դերասանուհին իր զույգ քրոջ հետ ծնվել է 1927 թվականին Վիլլա Կանաս փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Արգենտինայի արևելքում։ 1934 թվականին հորից բաժանվելուց հետո, նրաք մոր հետ տեղափոխվում են Ռոսարիո, լավագույն կրթություն ստանալու նպատակով։ Բացի ընդհանուր կրթությունից, երեխաները ընդունվում են թատերական ստուդիա քաղաքային թատրոնում։ 1939 թվականին աղջիկներին առաջարկեցին «Նինիի դաստիարակությունը» ֆիլմում դերեր։ Հաջողությունները շարունակվում էին, և արդեն հաջորդ տարի քույրերը նկարահանվել էին երկու կինոնկարներում։ Արգենտինայի հեղինակավոր Lumiton կինոստուդիան հինգ տարով պայմանագիր է կնքում նրանց հետ։ Այդ շամանակաշրջանում աղջիկները միասին նկարահանվել են 10 ֆիլմում։ Մյուս այլ «մենակատար» աշխատանքների շարքում լայնորեն հայտնի է «Սաֆո, մեկ կրքի պատմություն» (անգլ., Safo, historia de una pasión, 1943) ֆիլմը։ 1945 թվականին Լեգրանը ստացավ Սիլվեր, Սիլվեր Կոնդոր մրցանակը «Փոքրիկ լեդի Պերեսը» ֆիլմի դերի համար (անգլ., La pequeña señora de Pérez, 1944):
1945 թվականին Միրտան ծանոթանում է ֆրանսիական ծագում ունեցող ռեժիսոր Դանիել Տինայրեի հետ և հաջորդ տարի ամուսնանում նրա հետ։ Ամուսնու հետ ամուսնությունը թույլ է տալիս նրան ավելի շատ նկարահանվել։ Նրա ֆիլմերից հայտնի են՝ «Ֆանտազիայի վաճառողուհի» (իսպ.՝ La vendedora de fantasías, 1950 год), «Սերը չի մահանում» (իսպ.՝ El amor nunca muere, 1955 год), որտեղ Լեգրանը աշխատել է այնպիսի աստեղրի հետ, ինչիպիսիք են Տիտա Մերելյոն և Ժուլի Մարենոն։
1957 թվականից սկսած նա իրեն փորձում է հեռուսատատեսության ոլորտում։ 1960-ականների վերջին նրա համար կազմակերպեցին «Ճաշ աստղերի հետ» (իսպ.՝ Almorzando con las estrellas), որոնցից յուրաքանչյուր հաղորդման հրաշալի ճաշի ժամանակ Միրտա Լեգրանին հարցազրույցներ է վերցնում հայտնի քաղաքական գործիչներից, դերասաններից, գործարարներց։ Հաղորդումները մեծ արդյունք գրանցեցին և հետագայում անվանափոխվեց «Ճաշ Միրտա Լեգրանի հետ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ https://elcomercio.pe/tvmas/farandula/mirtha-legrand-abusos-iglesia-existio-siempre-noticia-553356
- ↑ https://www.lanacion.com.ar/2168365-el-tenso-cruce-jimena-baron-mirtha-legrand
- ↑ Mirtha Legrand recibió el doctorado Honoris Causa: humor, recuerdos, emoción y un apoyo explícito a la universidad pública argentina (իսպ.) — 2024.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրտա Լեգրան» հոդվածին։ |
|