Միրայն ապագայից
Միրայն ապագայից ճապ.՝ 未来のミライ | |
---|---|
Տեսակ | անիմե ֆիլմ |
Ժանր | դրամա և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին |
Թեմա | ճանապարհորդություն ժամանակով և ընտանիք |
Գործողության վայր | Ճապոնիա |
Ռեժիսոր | Մամոռու Հոսոդա |
Սցենարիստ | Մամոռու Հոսոդա |
Երաժշտություն | Մասակացու Թակագի |
Երկիր | Ճապոնիա |
Լեզու | ճապոներեն |
Ընկերություն | Chizu? |
Դիստրիբյուտոր | Tōhō, Mozinet[1], Նեթֆլիքս, Wild Bunch և Anime Limited? |
Տևողություն | 100 րոպե |
Թվական | հուլիսի 20, 2018, սեպտեմբերի 6, 2018[1], դեկտեմբերի 26, 2018, մայիսի 16, 2018, նոյեմբերի 30, 2018[2] և դեկտեմբերի 21, 2018[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[3] և Annecy Cristal for a Feature Film? |
Պարգևներ | |
MPAA վարկանիշ | PG |
Շահույթ | 28 756 961 $[4], 812 794 $[4] և 23 683 483 $[4] |
mirai-no-mirai.jp(ճապոներեն) և gkids.com/films/mirai/(անգլ.) |
«Միրայն ապագայից», ճապոնական անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորն է Մամոր Խոսոդը։ Ստեղծվել է Յուրի Սիկոսոյի նույնանուն հեքիաթի մոտիվներով։ Պրեմիերան կայացել է Ճապոնիայում՝ 2018 թվականի հուլիսի 20–ին։ Ռուսական վարձույթում ֆիլմը ցուցադրվել է 2019 թվականի հունվարի 31–ին։ Ինչպես հայտնել է Մամորը, սցենարի գաղափարը իր մոտ հղացել է այն ժամանակ, երբ ինքը հետևում էր իր ընտանիքին[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուն անունով 4-ամյա տղան նորածին քրոջ ծնվելու պատճառով սթրես է ապրում։ Եվ նա նույնիսկ ընդունակ չէ անուն տալ իր զգացողություններին՝ խանդ, նախանձություն, վիրավորվածություն։ Կունն իրեն զգում էր դժբախտ և լքված։ Եվ իր կյանքի այդ անսովոր փուլում, ծառի ճյուղերի տակ, պատկերացնում էր ընտանեկան այգի, որտեղ ինքը հանդիպում է իր քրոջը, արդեն աշակերտուհի՝ Միրայն ապագայից (նա ծնվել է 3966 թվականի վերջին, այդ ժամանակ ֆանտաստիկ աշխարհում 3983 թվականն էր)։ Փոքրիկ Կունը հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, աճող ընտանիքի կյանքի փոքր դրվագները տեղափոխվում են առեղծվածային ճանապարհորդության ժամանակներ, հանդիպումներ և հրաժեշտներ։ Հիմա Կունը պետք է կողմնորոշվի իր զգացմունքների և ձգտումների մեջ և հասկանա, թե ինչ է նշանակում ապրել ընտանիքի հետ։ Սա ոչ հասարակ խնդիր է չորսամյա տղայի համար, բայց սա միայն սկիզբն է…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերում | Ճապոնական դուբլյաժ | Ռուսական դուբլյաժ
(«Ցուցադրող») |
---|---|---|
Կուն | Մոկա Կամիսիրաիսի | Օլգա Շորոխովա |
Միրայ | Հարու Կուրոկի | Յուլիա Գորոխովա |
հայրիկ | Գեն Հոսինո | Իվան Կալինին |
մայրիկ | Կումիկո Ասո | Անաստասիա Ժարկովա |
խորհրդավոր տղան | Միցուո Յոսիխարա | Անտոն Սավենկով |
տատիկ | Յոսիկո Միյադզակի | Օլգա Սիրինա |
պապիկ | Կոդզի Յակուսյո | Ալեքսանդր Նոսկով |
երիտասարդ | Մասախար Փուկույամա | Իվան Ժարկով |
ռոբոտ | Մացունոդզյո Կանդա | Կիրիլլ Թուրանսկի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.oscars.org/news/91st-oscarsr-nominations-announced
- ↑ 4,0 4,1 4,2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Summer Wars' Hosoda Reveals Mirai no Mirai Film's Story, Staff, July Date in Teaser». Anime News Network (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт аниме(ճապոներեն)