Միսիսոգա
Բնակավայր | ||
---|---|---|
Միսիսոգա | ||
անգլ.՝ City of Mississauga | ||
Երկիր | Կանադա | |
Համայնք | Պիլ | |
Հիմնադրված է | 1968 թ. | |
Մակերես | 292 400 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 161 մետր | |
Բնակչություն | ▼717 961 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 905 - 289 | |
Պաշտոնական կայք | mississauga.ca(անգլ.) | |
| ||
Միսիսոգա (անգլ.՝ Mississauga /ˌmɪ.sɪˈsɔːɡə/[2][3]), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Բնակչությունը՝ ▼717 961 մարդ (2021)[1]։ Մեծությամբ վեցերորդ քաղաքն է Կանադայում։ Գտնվում է Փիլ շրջանում՝ Մեծ Տորոնտոյի կազմում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը անգլերեն է փոխառնվել ֆրանսերեն Mississague բառից[2]։ Միսիսոգի տեղանունն առաջացել է բնիկ հնդկացիների միսիսոգների էթնոնիմից։ Misi-zaagiing նշանակում է «Նրանք, ովքեր ապրում են Մեծ գետի ափին»[2]։ Գետն անվանում էին Misswezahging՝ «Բազում գետաբերաններով գետը»[4]։ Խոսակցական լեզվում քաղաքի անունը Սոգա (անգլ.՝ Sauga /ˈsɒ.ɡə/) է[5][6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսիսոգի բնակչությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում կրկնապատկվել է։ Քաղաքը Կանադայում աճում էր ամենաարագ տեմպերով (1986 և 1991 թվականների մարդահամարների համեմատությունից պարզ է դառնում, որ բնակչությունն ավելացել է 89 500-ով, 1991 և 1996 թվականներին՝ 80 994-ով. աճը կազմել է 17,5 %)։
2001-2006 թվականներին բնակչության թվաքանակն աճել է 9,1 %-ով։ 713,4 հազար մարդկանցից (2011 թվականի մարդահամար) եվրոպական ծագում ունեին 45,8 %-ը, (իտալական՝ 46 հազար, լեհական՝ 44 հազար, պորտուգալական՝ 35 հազար)։ Բազմաթիվ գաղթականներ էին եկել Ասիայից. 311 հազար՝ 43,9 % (հնդկաստանցիներ՝ 107 հազար, չինացիներ՝ 60,7 հազար, ֆիլիպինցիներ՝ 42,5 հազար, պակիստանցիներ՝ 27 հազար, արաբներ՝ 25 հազար)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին կազմակերպվեց միջազգային ճարտարապետա-ծրագրավորական մրցույթ՝ 50-հարկանի Absolute World համատիրություն-աշտարակների կառուցման համար, որոնք, կառուցվելով 2010-2012 թվականներին, դարձան քաղաքի խորհրդանիշները։ 1978 թվականից քաղաքը պետությունից գումար չի վերցնում։ Քաղաքում կա 7 հիմնական խճուղի, որոնք կապում են Կանադայի և ԱՄՆ-ի կարևոր օբյեկտները, որոնց թվում է Փիրսոնի միջազգային օդանավակայանը (Toronto Pearson International Airport): Միսիսոգը հայտնի է նաև որպես Կանադայի ամենախոշոր կորպորատիվ և ֆինանսական կենտրոններից մեկը՝ մի շարք միջազգային կազմակերպությունների մասնաճուղային գրասենյակերով (Մայքրոսոֆթ, ՊեպսիԿո, Ջեներալ էլեկտրիկ, Walmart, այդ թվում նաև Fortune 500 ցուցակի այլ կազմակերպություններ)։
Աշխարհարգրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսիոնգը զբաղեցնում է 288,42կմ2 տարածք[7] և 13 կմ2 Օնտարիո լճի ափին։
-
Միսիսոգի քարտեզը՝ մերձակայքն ու տրանսպորտային միջանցքները ներառյալ
-
Խյուրոնտարիո փողոցի տեսքը՝ հարևան Դանդաս փողոցից
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կանադայի մարդահամար (2021)
- ↑ 2,0 2,1 2,2 «Mississauga - Wiktionary» (անգլերեն). en.wiktionary.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «the definition of Mississauga». Dictionary.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Статья|автор=Clifford Niganobe|заглавие=The Mississaugas – Origins|ссылка=http://www.mississaugi.com/pdf/Mississaugas.pdf|язык=англ.|издание=|тип=Статья|год=|месяц=|число=|том=|номер=|страницы=|issn=|archiveurl=https://web.archive.org/web/20160923014131/http://www.mississaugi.com/pdf/Mississaugas.pdf|archivedate=2016-09-23(չաշխատող հղում)
- ↑ Cite web|url=https://en.wiktionary.org/wiki/Sauga|title=Sauga(չաշխատող հղում) - Wiktionary|publisher=en.wiktionary.org|lang=en|accessdate=2017-11-17
- ↑ cite web|url=https://www.urbandictionary.com/define.php?term=Sauga|title=Urban(չաշխատող հղում) Dictionary: Sauga|publisher=Urban Dictionary|lang=en|accessdate=2017-11-17
- ↑ «Community Profile, City of Mississauga». Statistics Canada, 2006 Census of Population. 2007 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիսոգա» հոդվածին։ |
|