Միջուկային քիմիա
Արտաքին տեսք
Միջուկային քիմիա, ժամանակակից գիտության մեջ նույնացվում է ռադիոքիմիա տերմինի հետ։ Միջուկային քիմիային երբեմն վերագրում են նաև միջուկային ռեակցիաների հետևանքով ստացված նյութերի ուսումնասիրման և քիմիական հետազոտություններում միջուկային ֆիզիկայի եղանակների կիրառման հետ կապված մի շարք պրոբլեմներ։ 20-րդ դ․ 60-ական թվականներին միջուկային քիմիայի առարկա դարձավ նաև ատոմների ու մոլեկուլների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքի և ատոմների միջուկների կամ տարրական մասնիկների փոխարկումների կապի ուսումնասիրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 605)։ |