Jump to content

Միջազգային Կանաչ խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջազգային Կանաչ խաչ
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա[1]
Հիմնադրված1992 թվական
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
ՏարածաշրջանԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո
ՂեկավարՄիխայիլ Սերգեևիչ Գորբաչով
ՀիմնադիրՄիխայիլ Գորբաչով
Կայքgcint.org

Միջազգային Կանաչ խաչ Այս  տերմինն ունի նաև այլ իմաստներ։Տես՝ Կանաչ Խաչ։

Միջազգային Կանաչ խաչ , միջազգային բնապահպանական կազմակերպություն, որը հիմնադրվել է Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի կողմից, 1993 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող համաժողովից հետո[2]։ Միջազգային Կանաչ խաչի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, իսկ մասնաճյուղերը գտնվում են 27 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ճապոնիայում, Պակիստանում։ Միջազգային Կանաչ խաչի նախագահ՝ Մ.Ս. Գորբաչով[3]։

1990 թվականի  հունվարին, Մոսկվայում շրջակա միջավայրի և զարգացման համաշխարհային ֆորումին ուղղված կոչի ժամանակ, Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը քննարկման դրեց Միջազգային Կարմիր խաչի նման կազմակերպություն ստեղծելու գաղափարը, միայն այս նոր կազմակերպությունը պետք է զբաղվի բնապահպանական խնդիրներով, և ոչ՝ բժշկական։ Նման կազմակերպության ստեղծումը կարագացնի այն բնապահպանական խնդիրների լուծումը, որոնք դուրս են գալիս ազգային սահմաններից[3]։ Արագացնելով այս գաղափարը՝ Միխայիլ Գորբաչովը Ռիո դե Ժանեյրոյում կայացած համաժողովում (1992 թ. հունիս) հայտարարեց նման կազմակերպության ստեղծման մասին։ Միևնույն ժամանակ, Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ Ռոլանդ Վիեդերխերը հիմնադրել է «Կանաչ խաչի աշխարհ» բնապահպանական կազմակերպությունը։ Այս երկու կազմակերպություններն էլ միաձուլվել են 1993 թվականին և կազմել միջազգային Կանաչ խաչ[3].:

Միջազգային Կանաչ խաչը պաշտոնապես հիմնադրվել է Կիոտոյում, 1993 թվականի ապրիլի 18-ին։ Միխայիլ Գորբաչովի հրավերով շատ հայտնի անձինք են միացել տնօրենների նրա խորհրդին և պատվավոր խորհրդին[3]։

Ազգային կազմակերպությունների առաջին շարքը 1994 թվականի գարնանը պաշտոնապես միացավ միջազգային Կանաչ խաչին՝ Հաագայում։ Դրանք ներառում են Ճապոնիայի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի Կանաչ խաչը։

Կազմակերպության նպատակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային Կանաչ խաչի նպատակներն են՝ միջոցներ ձեռնարկել ուղղված մոլորակի կայուն և անվտանգ ապագայի ապահովմանը, խթանել պատասխանատվության զգացումը շրջակա միջավայրի վրա քաղաքակրթության ազդեցության հետևանքների համար[4]։

Կանաչ խաչի գործունեության ոլորտները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բնապահպանական խնդրիների արդյունքում առաջացող հակամարտությունների կանխարգելում և լուծում[4]
  • Ռազմական գործողությունների և բախումների,  շրջակա միջավայրի տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելը[4]
  • Իրավական և էթիկական նորմերի մշակում, որոնք ապագայում կդառնան պետության, բիզնեսի և հասարակության գործողությունների հիմքը և շարժառիթը` էկոլոգիապես անվտանգ աշխարհ ստեղծելու համար[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. Сайт отделения зелёного креста, в США. Страница «О нас» Արխիվացված 2008-01-21 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Международный сайт зелёного креста, страница «История»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Сайт международного зелёного креста. Страница о миссии и деятельности организации». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]