Միչիկո
Միչիկո ճապ.՝ 上皇后美智子 | |
Կրթություն՝ | Sacred Heart School? (1953) և University of the Sacred Heart? (1957) |
---|---|
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ, ազնվական, բանաստեղծուհի և մանկագիր |
Դավանանք | սինտոիզմ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | The University of Tokyo Hospital, Hongō, Բունքյո, Տոկիո, Ճապոնիա[2] |
Դինաստիա | Ճապոնիայի կայսերական տուն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ի ծնե անուն | ճապ.՝ 正田美智子[1] |
Հայր | Hidesaburō Shōda? |
Մայր | Fumiko Shōda? |
Ամուսին | Ակիհիտո |
Զավակներ | Նարուհիտո, արքայազն Ակիսինո և Սայակո Կուրոդա |
Պարգևներ | |
Կայսրուհի Միչիկո (ճապ.՝ 皇后美智子 Կո Գո Միչիկո) հոկտեմբերի 20, 1934, The University of Tokyo Hospital, Hongō, Բունքյո, Տոկիո, Ճապոնիա[2], ի ծնե Միչիկո Սիոդա (ճապ.՝ 正田 美智子 Սիո Դա Միչիկո), Ճապոնիայի կայսրուհի՝ 1989 թվականի հունվարի 7-ից, ներկայիս Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միչիկո Սիոդան ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 20-ին, 07.43-ին (JST)՝ Տոկիոյում ապրող ինտելիգենտ ընտանիքում։ Նրա հայրը՝ Հիդեսաբուրո Սիոդան, խոշոր ալրաղացման ընկերության նախագահն է։ Միչիկոյի ընտանիքից երկու հոգի արժանացել է բարձրագույն ակադեմիական պարգևի՝ «Մշակույթի բնագավառում ցուցաբերած արժանիքների համար» շքանշանի, որով կայսրը պարգևատրում էր բացառիկ գիտնականների։
Թագաժառանգ արքայազն Ակիհիտոյի հետ ծանոթացել է թենիսի հրապարակում։ Ամուսնությունը կայացել է 1959 թվականի ապրիլի 10-ին։ Դրանով խախտվեց բազմադարյա ավանդույթը, ըստ որի կայսերական ընտանիքի անդամը պետք է կին ընտրեր բացառպես ազնվական ծագումով ընտանիքներից։ Չնայած դրան, արքայազնի ընտրությունը ընդունեցին կայսերական արքունիքի խորհրդի բոլոր անդամները։
Չնայած նրան, որ Ակիհիտոն և Միչիկոն պարտավոր էին մասնակցել շատ պաշտոնական միջոցառումների՝ նրանք ինքնուրույն դաստիարակեցին երեք երեխաներին՝ որդիներ Նարուհիտոյին ու Ակիսինոյին և դուստր Սայակոյին։
Հիրոհիտոյի մահից հետո, Միչիկոն՝ որպես Ակիհիտոյի կին, ստացավ Ճապոնիայի կայսրուհու կոչումը։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միչիկոն սիրում է նվագել դաշնամուր և տավիղ, նաև հետաքրքրված է կարուձևով։ Բացի այդ, նա հետաքրքրվում է գրականությամբ ու ծաղիկներով։ Նա հիանալի անգլերեն թարգամանելով Միչիո Մադոյի բանաստեղծությունները՝ դրանք հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում և շուտով Մադոն դարձավ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանկարժեք թագի շքանշան
- Փղի շքանշան (Դանիա)
- Սուրբ Օլաֆի շքանշանի մեծ խաչ (Նորվեգիա)
- Վիտաուտաս Մեծի շքանշան մեծ խաչ (Լիտիվիա, 2007 թվականի մայիսի 22)[11]
- Բարեկամության շքանշանի 1-ին աստիճան (Ղազախստան, 2008)[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.gettyimages.com/detail/news-photo/prince-akihitos-fiancee-and-family-tokyo-japan-miss-michiko-news-photo/517758300
- ↑ 2,0 2,1 2,2 歴代皇后125代総覧 (яп.) — P. 423.
- ↑ http://prawo.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP20020440666
- ↑ https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_10542/imfname_251156.pdf
- ↑ http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- ↑ 6,0 6,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ 7,0 7,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Boletín oficial del Estado (իսպ.) — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1972. — Iss. 17. — P. 1047. — ISSN 0212-033X
- ↑ http://grybauskaite1.lrp.lt/lt/prezidento_veikla/apdovanojimai/apdovanojimai_256.html
- ↑ Мадо — лауреат премии Андерсена
- ↑ Декрет Президента Литвы от 22 мая 2007 года № 1K-974 Информация на официальном сайте Президента Литвы Արխիվացված 2009-09-16 Wayback Machine(լիտվ.)
- ↑ Указ Президента Республики Казахстан от 30 мая 2008 года № 605
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչիկո» հոդվածին։ |
|