Մինի ֆուտբոլ
Մինի ֆուտբոլ | |
---|---|
Տեսակ | ֆուտբոլ |
Այլ անուններ | Ֆուտզալ |
Մարմին | ՖԻՖԱ և ԱՄՖ |
Ծագման երկիր | Ուրուգվայ |
Ստեղծվել է | 1930 |
Թիմ փոքր | 12 |
Աշխարհի առաջնություն | այո |
Օլիմպիական խաղեր | ոչ |
Պարօլիմպիկ խաղեր | ոչ |
Տարբերվում է | minifootball? |
Futsal Վիքիպահեստում |
Մինի ֆուտբոլը կամ ֆուտզալը ֆուտբոլի տեսակ է, որը խաղում են ավելի փոքր դաշտում և հիմնականում փակ տարածության մեջ։
Մինի ֆուտբոլը խաղում են երկու թիմերի միջև, յուրաքանչյուրը հինգ խաղացող, որոնցից մեկը դարպասապահն է։ Փոխարինումներն անսահմանափակ են։ Ի տարբերություն այլ՝ փակ տարածությունում խաղացվող ֆուտբոլի տեսակների, մինի ֆուտբոլը խաղում են կոշտ դաշտում, որը սահմանազատված է գծերով, և պատերը կամ պատնեշները չեն օգտագործվում։ Մինի ֆուտբոլը խաղում են նաև ավելի փոքր գնդակով, քան սովորական ֆուտբոլինը[1]։ Մինի ֆուտբոլում խաղացողներն աչքի են ընկնում կարճ փոխանցումների և կարճ տարածությունում մանևրելու արվեստով[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինի ֆուտբոլ թարգմանվում է փոքր ֆուտբոլ, քանի որ մինի ֆուտբոլ խաղում են ավելի փոքր դաշտում, նաև անվանում են Ֆուտզալ, ինչը գալիս է իսպաներեն fútbol sala or fútbol de salón և պորտուգալերեն futebol de salão բառերից։ Այս տերմինը բառացի թարգմանվում է փակ տարածության ֆուտբոլ, սակայն ժամանակակից թարգմանությամբ նշում են դահլիճի ֆուտբոլ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինի ֆուտբոլ սկսեցին խաղալ 1930 թվականից, երբ Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի ուսուցիչ Խուան Կառլոս Կարիանին առաջարկեց խաղալ փակօթյա ֆուտբոլ։ Նոր սպորտաձևով սկզբնական շրջանում խաղում էին բասկետբոլի դաշտերում[3], իսկ կանոնները թողարկվեցին 1933 թվականին։ Այս սպորտաձևը դարձավ ճանաչված, երբ Ուրուգվայը հաղթեց 1930 թվականի աշխարհի առաջնությունում և ոսկե մեդալակիր դարձավ 1924 և 1928 թվականների Ամառային օլիմպիական խաղերում։
Կարիանին կանոնների գիրքը գրելիս որոշ բաներ վերցրել է ֆուտբոլի կանոններից (գնդակին կարելի է դիպչել մարմնի ցանկացած մասով բացի ձեռքից), ինչպես նաև բասկետբոլից (խաղին մասնակցում է հինգ խաղացող և խաղի տևողությունը 40 րոպե), ջրագնդակից (դարպասապահին առնչվող կանոններ) և հանդբոլից (դարպասի և դաշտի չափսեր)։ Արդյունքում ստացվել է դինամիկ, հետաքրքիր, ակտիվ և ճանաչված սպորտաձև։
Սպորտը արագորեն տարածվեց Լատինական Ամերիկայում` ունենալով մեծաթիվ երկրպագուներ։ Այն հեշտությամբ կարող էր խաղալ ցանկացած ոք, ամենուրեք և եղանակի ցանկացած պայմանում։
Սակայն կանոնները տարբեր տեղերում տարբեր էին։ 1956 թվականին կանոնները թարմացերց բրազիլացի Հաբիբ Մֆուզը և Լուիս Գոնսագա դե Օլիվեյրա ՖերնանդեսըԼ Նրանց կանոնների գիրքը հաստատվեց միջազգային մակարդակով։
1965 թվականին ստեղծվեց Հարավային Ամերիկայի մինի ֆուտբոլի կոնֆեդերացիան, որի մեջ մտան Ուրուգվայը, Պարագվայը, Պերուն, Արգենտինան և Բրազիլիան։
Կարճ ժամանակ հետո սկսվեցին անցկացվել առաջնություններ, որը հետաքրքրություն առաջացրեց մեդիա ոլորտում։ Հատկապես լրագրող Խոսե Անտոնիո Ինգլեսը սկսեց օգտագործել ֆուտզալ տերմինը, որը հետագայում դարձավ սպորտաձևի անվանումներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Comparison between FUTSAL and SOCCER». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
- ↑ «How will English football develop?». BBC News. 2007 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ http://www.futsal.com/index.php/history-of-futsal-