Մինարեթ Յիվլի
Ալադդին մզկիթ թուրքերեն՝ Yivli Minare | |
---|---|
Տեսակ | Մինարե |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Անթալիա |
Տեղագրություն | Անթալիա |
Հիմնվել է | 1230 |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետություն | |
Ոճ | Սելջուկյան ճարտարապետություն |
Բարձրություն | 38 մ |
Ալադդին Մզկիթ կամ Մինարեթ Յիվլի, որը հաճախ նաև անվանվում է Ուլու Մզկիթ (թուրքերեն՝ Ulu Cami, "Grand Mosque"), գտնվում է Անթալիայում։ Այն հանդիսանում է պատմական մզկիթ, որը կառուցվել է Իկոնիայի սուլթան Ալադդին Քեյղուբադի կողմից։ Մի մասն է կազմում քյուլլիյեի (külliye) (կառույցների համալիր), որը ներառում է իր մեջ՝ Գըյասեդդին Քեյհյուսրև Մեդրեսեն, Սելջուկ և Դերվիշների կացարանները, և Զինկիրիրանի և Նիգար Հաթունի դամբարանները։ Մզկիթը գտնվում է Քալեիչիում (հին քաղաքային կենտրոնում), Հանրապետության փողոցի երկայնքով, Կալեխափիի հրապարակի կողքին։ Մզկիթի մինարեթը զարդարված է մուգ կապույտ սալիկներով[1], հանդիսանում է քաղաքի կողմնորոշիչը ու խորհրդանիշը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթը առաջին անգամ կառուցվել է 1230 թվականին[1] և 1373 թվականին երկրորդ անգամ ամբողջովին վերանորոգվել է։ Մինարեթի բարձրությունը կազմում է՝ 38 մ, ունի քարե հիմք, ութ ռելեֆային հատվածներ[1] և 90 աստիճաններ բարձրանալու համար։
Առաջին կառույցը (1230 թվական) կառուցվել է մոտավորապես 1225-1227 թվականներին, Իկոնիայի սուլթան Ալա ադ-Դին Քեյղուբադի (1220-1237 թվականներ) կողմից[2]։ 14-րդ դարում բնօրինակ մզկիթը քանդվեց և 1373 թվականին բյուզանդական եկեղեցու հիմքի վրա կառուցվեց նոր մզկիթ` Համիդդիների կողմից[3]։ Այն իր վեց գմբեթներով հանդիսանում է Անատոլիայի հնագույն բազմագմբեթավոր կառուցներից մեկը։
Այսօր շենքում գտնվում է՝ Անթալիա էթնոգրաֆիկ թանգարանը, որում պահպանվում են՝ հագուստներ, խոհանոցային պարագաներ, ասեղնագործություններ, նկարահյուս գործվածքներ և ձեռագործություններ, գուլպաներ, պարկեր, զարդեր և քոչվորական վրաններ։ Այն բացվել է 1974 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսե մինարեթը գտնվում է մզկիթից արևելք, չորս ու կես մետր հեռավորության վրա։ Բարձրությունը կազմում է 38 մ։ Մինարեթի հատակին կարելի է տեսնել Մուհամմադի խոսքերը, որոնք գրված են փիրուզագույն և կապույտ գույներով։ Մինարեթի մուտքը գտնվում է հյուսիսային կողմում։ 90 աստիճաններով պարուրաձեւ սանդուղքի, որոնք լուսավորվում են մինարեթի պատերի մեջ արված անցքերի միջոցով, հնարավոր է բարձրանալ մինարեթի պատշգամբ։ Ըստ ամենայնի, սկզբնապես աստիճաների թիվը եղել է 99, որոնցից յուրաքանչյուրը հիշեցնում էր Ալլահի 99 անունները մուեդզին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մզկիթի արտաքին տեսք
-
Մզկիթի պատկերը ներսից
-
Նիգար Հաթունի դամբարան
-
Նիգար Հաթունի թյուրբե
-
Մինարեթ Յիվլի
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bloom, Jonathan; Blair, Sheila, eds. (2009). «Architecture». Grove Encyclopedia of Islamic Art & Architecture. Vol. Vol. 1. Oxford University Press.
{{cite encyclopedia}}
:|volume=
has extra text (օգնություն) - Crane, H. (1993). «Notes on Saldjūq Architectural Patronage in Thirteenth Century Anatolia». Journal of the Economic and Social History of the Orient. No. 1. Vol. 36.
{{cite journal}}
:|volume=
has extra text (օգնություն) - Hillenbrand, Robert (1994). Islamic Architecture: Form, Function, and Meaning. Columbia University Press.163
- Ring, Trudy; Watson, Noelle; Schellinger, Paul, eds. (1995). Southern Europe: International Dictionary of Historic Places. Vol. Vol.3. Fitzroy Dearborn Publishers.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Yivli Minaret Complex». Archnet. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին.
- Pictures of the mosque Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ring, Watson, էջ 38
- ↑ Crane, 1993, էջ 8
- ↑ Bloom, Blair, էջ 142