Jump to content

Միկրոմինիատյուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկրոմինիատյուրա. ջութակ նվագող մորեխ

Միկրոմինիատյուրա (միկրոարվեստ, մանրարվեստ, միկրոքանդակագործություն, մանրաքանդակագործություն), կերպարվեստի ուղղություն, որում, որպես կանոն, աշխատանքներն ստեղծվում են մանրադիտակի ներքո։ Միկրոմինիատյուրան (միկրոարվեստը) տարածական արվեստի տեսակ է, որն սկզբնավորվել է 20-րդ դարի վերջերին։ Այս տեսակի ստեղծագործություններն ուղղված են միկրոտիեզերքի վիրտուալ իրականության ստեղծմանը. դրանք չունեն գործնական կիրառություն, այլ զուտ դեկորատիվ բնույթ են կրում, և դրանց ստեղծման ու ցուցադրման համար կիրառվում են օպտիկական սարքեր[1]։

Միկրոմինիատյուրան համարվում է կերպարվեստի տեսակ այնքանով, որքանով իրականությունը համարում է մարդկային աշխարհի կազմավորման աղբյուր։ Սակայն այստեղ նույն այդ իրականությունը դիտվում է անհատի հոգեկան աշխարհի հետ փոխազդեցության մեջ։ Ուստի արվեստի այս տեսակի համար հիմք է հանդիսանում ոչ միայն առարկայական աշխարհը, այլև մտքերի, զգացմունքների, տրամադրությունների մարմնավորումը։ Քանի որ միկրոմինիատյուրան չունի գործնական կիրառություն, ուստի այն դասվում է գեղեցիկ արվեստների շարքը և զուտ դեկորատիվ բնույթ է կրում։

Մինիատյուրիզացիան գիտա-տեխնիկական առաջընթացի հիմնական ցուցանիշներից մեկն է և հատկանշական է արդյունաբերության այնպիսի ոլորտի համար, ինչպիսին էլեկտրոնիկան է։ Միկրոսխեմաների գյուտի և ներդրման շնորհիվ էլեկտրոնային սարքավորումների միկրոէլեմենտների խտության աստիճանն աճեց հազարավոր անգամներ։

Փոքրի մեջ մեծն ու անվերջությունը տեսնելու ունակությունը մարդու մեջ դրսևորվել է ոչ միայն փիլիսոփայական, գիտական և տեխնիկական փորձում։ Դեռևս երկու հազար տարի առաջ արվեստն արդեն ընդգրկում էր մինիատյուրիզացիայի վարպետության օրինակներ։ Փոքր ձևերի կիրառությունը ոչ միայն չի խոչընդոտում մտքի փոխանցմանը, այլև ձևավորում է լրացուցիչ իմաստ՝ ուշադրությունը հրավիրելով առօրյայում մարդու համար աննկատելի փոքր դետալների միկրոտիեզերքի խորությանը։

Ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Определение из диссертации Станислава Коненко "Художественная микроминиатюра как средство построения микрокосма культуры"».
  2. «Маленькие экспонаты большого художника | COPAH.info». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]