Միխայիլ Ֆրիդման
Միխայիլ Ֆրիդման ռուս.՝ Михаил Маратович Фридман | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և Իսրայել |
Կրթություն | Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1986) |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, բանկիր, ճարտարագետ և ռուսաստանցի օլիգարխ |
Անդամություն | first Civic Chamber of the Russian Federation? |
Կայք | mikhailfridmansite.com |
Mikhail Maratovich Fridman Վիքիպահեստում |
Միխայիլ Մարատովիչ Ֆրիդման (անգլ.՝ Михаи́л Мара́тович Фри́дман, ապրիլի 21, 1964[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ձեռնարկատեր, միլիարդատեր, խորհրդային մետաղագործական արտադրության ինժեներ։ «Alfa Group» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդ խորհրդի նախագահ էր, «VimpelCom Ltd»-ի դիտորդ խորհրդի անդամ[2], Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության խորհրդի անդամ, Ռուսաստանի հրեական վեհաժողովի բյուրոյի նախագահության անդամ, Ռուսաստանի հանրային պալատի և արտաքին հարաբերությունների անդամ[3]։
Համարվում է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գործարարներից մեկ։ 2020 թվականին «Ֆորբս» ամսագիրը Միխայիլ Ֆրիդմանին 13 միլիարդ դոլար կարողությամբ դասել է Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի ցուցակի 8-րդ հորիզոնականում[4]։ 2019 թվականին «Թայմս» անգլիական օրաթերթը Ֆրիդմանին հայտարարել է ամենահարուստ լոնդոնցին՝ 15 միլիարդ դոլար կարողությամբ[5]։
Ըստ «Կոմերսանտ» թերթի վարկածի՝ 2020 թվականի արդյունքներով Ֆրիդմանն ընդգրկվել է արտասահմանյան լրատվամիջոցներում հիշատակումների գծով ռուսաստանցի գործարարների և թոփ-մենեջերների լավագույն տասնյակում[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ինժեներների ընտանիքում։ Հայրը ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր՝ օդագնացության ոլորտում։
1986 թվականին Ֆրիդմանը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը[6]։ Ըստ «Profile» ամսագրի՝ ուսանողական տարիներին՝ երրորդ կուրսում, Ֆրիդմանը կազմակերպել է ոչ պաշտոնական երիտասարդական ակումբ, որտեղ անցկացվել են դիսկոտեկներ[7]։ Լրատվամիջոցները հրապարակել են Ֆրիդմանի մրցակիցների հայտարարությունները, որ այդ ժամանակ նա շանտաժով է զբաղվել, չնայած Ֆրիդմանն ինքը հերքել է դա[8]։
1986-1988 թվականներին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, որպես մետալուրգիական ինժեներ աշխատել է «Էլեկտրոստալ» գործարանում։ Այդ ընթացքում նա սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
1988 թվականին նա հիմնադրել է «Կուրյեր» կոոպերատիվը, որը մասնագիտացել էր պատուհանների լվացման մեջ։ Հետագայում ստեղծել և ղեկավարել է «Ալֆա-Ֆոտո» ընկերությունը, որը զբաղվել է լուսանկարչական նյութերի, համակարգիչների և պատճենահանման սարքավորումների վաճառքով[9]։
1989 թվականին հիմնադրել է «Ալֆա-Էկո» խորհրդաշվեյցարական համատեղ ձեռնարկությունը, որը զբաղվել է նավթի և մետաղագործական արտադրանքի արտահանմամբ։ Այդ ձեռնարկության հիման վրա հետագայում ստեղծվել է «Ալֆա գրուպ» ընկերությունը։ 1991 թվականին նա գլխավորել է «Ալֆա բանկի» տնօրենների խորհուրդը[10]։
1997 թվականին դարձել է Տյումենի նավթային ընկերության 40% բաժնեմասի համասեփականատեր։ 2003 թվականին Տյումենի նավթային ընկերության բաժնետերերը ընկերությունը միավորել են բրիտանական «BP»-ի հետ և ստեղծել «TNK-BP» ընկերությունը[10]։
Ֆրիդմանը «Ռուսական առաջին ալիք»-ի տնօրենների խորհրդի անդամ էր։
2013 թվականին Ֆրիդմանը գործընկերների հետ վաճառել է իր բաժնեմասի 25%-ը, ինչը նրան դարձրել է Ռուսաստանի և ԱՊՀ ամենահարուստ գործարարներից մեկ[11]։
2016 թվականի մայիսին նա հայտարարել է, որ մտադիր է իր ողջ կարողությունը ծախսել՝ բարեգործություններ անելով։ Ֆրիդմանը մտադիր չէ իր երեխաներին ներգրավել «Alfa Group»-ի կառավարման մեջ, հույս ունենալով, որ նրանք իրենց կարիերայի միջոցով ինքնուրույն կհասնեն հաջողությունների։ Ըստ «Բլումբերգ» լրատվական ընկերության՝ Միխայիլ Ֆրիդմանի 19-ամյա որդին՝ Ալեքսանդրը, բնակարան է վարձակալել Մոսկվայի ծայրամասում և մետրոյով աշխատանքի գնացել[12]։
2016 թվականի ամռանը «ZED» կորպորացիայի ղեկավար, կ իսպանացի ձեռնարկատեր Խավիեր Պերես Դոլսետը, որը մասնագիտացել է բջջային հավելվածների մշակման գործում, դիմել է իսպանական դատարան և պահանջել՝ քրեական գործ հարուցել ռուս գործընկերների նկատմամբ, որոնք կապված են «VimpelCom Ltd» ընկերության հետ։ Ըստ Պերես Դոլսետի՝ նրանք յուրացրել են համատեղ ընկերության կապիտալը և սնանկացրել նրա գլխամասային ձեռնարկությունը։ Ինչպես պնդել է Ֆրիդմանի փաստաբանը՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Դոլսետն ինքն է ապօրինաբար ընկերությունից գումար հանել օֆշոր։ «El Confidencial» թերթը մի շարք հոդվածներ է հրատարակել «ZED» կորպորացիայի սնանկանալու պատմությանան մասին, որում Միխայիլ Ֆրիդմանը մեղադրվել է իսպանացի գործընկերոջը սնանկացնելու և ընկերությանն ապօրինի տիրանալուն մասին[13][14][15]։
2016 թվականին Միխայիլ Ֆրիդմանը, Հերման Խանը և Պյոտր Ավենը Լոնդոնի դատարանում շահել են մի գործ՝ Դոնալդ Թրամփի դոսյեի հրապարակման կապակցությամբ[16][17][18]։ Դրանում ասվում է, որ «Ալֆա բանկ»-ի բաժնետերերը ոչ պաշտոնապես կերպով խորհուրդ են տվել Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հետևում է թիվ QB-2018-006349 գործից՝ 2020 թվականի օգոստոսի 7-ի համար դատավորը հանձնարարել է շտկել զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև Ֆրիդմանին և Ավենին վճարել է 18.000 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում[19][20]։
2018 թվականի հունվարին Միխայիլ Ֆրիդմանը ներառվել Է ԱՄՆ ֆինանսների նախարարության «Կրեմլյան ցուցակ»-ում[21]։
Միխայիլ Ֆրիդմանն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն[22][23]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի հունվարին հիմնադրել է Ռուսաստանի հրեական կոնգրեսը և դարձել դրա փոխնախագահն ու մշակույթի հանձնաժողովի ղեկավարը[24]։ Նշանակալի աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանում և Եվրոպայում հրեական կազմակերպություններին, մեծ ներդրում ունի եվրոպահրեական հիմնադրամի, ոչ կառավարական կազմակերպության գործունեության մեջ, որը նպաստում է եվրոպահրեականության զարգացմանը և Եվրոպայում հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի գաղափարների առաջխաղացմանը։
1995-1998 թվականներին Ռուսաստանի հանրային հեռուստատեսության տնօրենների խորհրդի անդամ էր։
Աջակցել է «Կյանքի ուղի» բարեգործական հիմնադրամին, որն օգնություն է ցուցաբերում ծանր հիվանդ երեխաներին։
2007 թվականին Հերման Խանի, Սթեն Պոլովեցի, Ալեքսանդր Նաստերի և Փիթեր Ավենի հետ հիմնադրել է «Genesis Philanthropy Group» բարեգործական ընկերությունը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել կապերը ամբողջ աշխարհի ռուսախոս հրեաների միջև[25][26]։
2016 թվականի սեպտեմբերին Հերման Խանի հետ աջակցել է Բաբի Յառ բնավայրի Հոլոքոստին նվիրված հուշահամալիրի ստեղծման նախաձեռնությանը[27]։
2011 թվականին հիմնադրել է «Alfa Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը, որը ֆինանսավորվում է «Alfa Bank»-ի կողմից, իր հայրենի Լվով քաղաքում։ 2014 թվականին նա սկսել է էլեկտրոնային երաժշտության փառատոն, որն անցկացվել է Նիժնի Նովգորոդ քաղաքի մոտակայքում՝ Վոլգա գետի ափին[28]։
Կարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Ֆրիդմանի կարողությունը գնահատվել է 13,5 միլիարդ դոլար (2007 թվականի սկզբին ռուս գործարարների շրջանում կարողության չափով 6-րդ տեղը)[29]։
2012 թվականին նա աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 57-րդ տեղը՝ 13,4 միլիարդ դոլար կարողությամբ[30]։
2015 թվականին «Ֆորբս» ամսագրի ամերիկյան տարբերակը Ֆրիդմանի կարողությունը գնահատել 14,6 միլիարդ դոլար (աշխարհում 68-րդը)<[31]։
Նույն թվականին «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակ, որտեղ Ֆրիդմանը զբաղեցրել է 2-րդ տեղը[32]։
2016 թվականին «Ֆորբս» ամսագրի ամենահարուստ ռուս գործարարների վարկանիշում զբաղեցրել է 2-րդ տեղը։
2012 և 2017 թվականներին նույն ամսագրի կողմից նա ընտրվել է «Ռուսաստանի տարվա գործարար»[33][34]։
«Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում Միխայիլ Ֆրիդմանին 15,5 միլիարդ դոլար կարողությամբ դասել է 11-րդ տեղը[35]։
Ցուցանիշ | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 |
Կարողություն ($ միլիարդ) | 10,4 | 12,6 | 20,8 | 6,3 | 12,7 | 15,1 | 13,4 | 16,5 | 17,6 | 14,6 | 13,3 | 14,4 | 15,1 | 15,0 | 13,0 | 15,5[35] |
Տեղ (աշխարհում) | 45 | 20 | 71 | 42 | 43 | 57 | 41 | 47 | 68 | 63 | 75 | 93 | 79 | 128[36] | ||
Տեղ (Ռուսաստանում) | 6 | 6 | 7 | 4 | 3 | 7 | 6 | 2 | 2 | 2 | 2 | 7 | 8 | 7 | 8 | 11[35] |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնալուծվել է[37]։ Ունի 3 դուստր և 1 որդի։ Նախկին կինը՝ Օլգա Ֆրիդմանը, Իրկուտսկից է, սովորել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտում՝ Ֆրիդմանի կուրսում, 2000 թվականին ավարտել է Փարիզի դիզայնի դասընթացները։
2000 թվականի առաջին կեսին Ֆրիդմանի ծնողները մշտապես տեղափոխվել են Քյոլն։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր՝ 1996 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի նախընտրական արշավը ակտիվ կազմակերպելու և իրականացնելու համար[38]
- 5-րդ ազգային մրցանակաբախշության (2010) հաղթող՝ «Տարվա տնօրեն» անվանակարգում[39]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Состав Бюро Правления Российского Союза Промышленников и Предпринимателей
- ↑ «Mikhail Fridman | MT Profile | The Moscow Times». web.archive.org. 2016 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Mikhail Fridman profile on forbes
- ↑ 5,0 5,1 Лига выдающихся бизнесменов-2021 // Коммерсантъ.
- ↑ «Выпускник МИСиС стал «Бизнесменом года» по версии журнала Forbes». misis.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Михаил Фридман: «К окончанию вуза у меня были хорошие связи в Москве»». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Бизнесмен года 2006: Михаил Фридман». GQ Россия (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Ю.Апель. Алексей Кузьмичев и сырьевая «Альфа»
- ↑ 10,0 10,1 «Топ-10 богачей мира, имеющих бизнес в Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Фридман Михаил Маратович». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Son of Russian Billionaire Is Renting a $500-a-Month Apartment». Bloomberg.com. 2020 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Quién es Fridman, el magnate 'ruso' con socios españoles investigado por el FBI» (իսպաներեն). El Confidencial. 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «La Policía detiene a la mano derecha del millonario ruso vinculado a Putin y Trump» (իսպաներեն). El Confidencial. 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «ING está siendo investigado por un caso de blanqueo relacionado con Fridman» (իսպաներեն). El Confidencial. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Porter, Tom (2017 թ․ մայիսի 27). «Russian Bankers Sue BuzzFeed Over Publication of Unverified Trump Dossier». Newsweek. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Gerstein, Josh (2017 թ․ մայիսի 26). «Russian bank owners sue BuzzFeed over Trump dossier publication». Politico. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Mikhail Fridman, Petr Aven, and German Khan v. Buzzfeed, Inc. - Summons and Complaint» (PDF). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին – via Politico.
- ↑ Smith, Geoffrey (2017 թ․ հունվարի 11). «Here's Why Russian Intelligence Bombshell on Donald Trump Might Be Believable». Fortune. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Sommer, Allison Kaplan (2017 թ․ հունվարի 11). «Controversial Dossier on Trump Alleges That Russia Targets Jewish-American Businessmen». Haaretz. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Пять неожиданных лиц в "кремлевском досье"». BBC Русская служба (անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Альфа-банк назвал провокацией билборды с Гиви и Моторолой в Киеве». РБК. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Альфа-Банк (2018 թ․ ապրիլի 27). «Список лиц под контролем либо значительным влиянием которых находится кредитная организация Альфа-Банк» (PDF).
- ↑ Структура Российского еврейского конгресса Արխիվացված 2017-02-24 Wayback Machine.
- ↑ «Ceremony Marking the Cooperation between Yad Vashem and the Genesis Philanthrophy Group | www.yadvashem.org». 12-june-2009.html (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ Herszenhorn, David M. (2012 թ․ հունիսի 26). «Russians Join Israel to Start Jewish Prize of $1 Million (Published 2012)». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Babyn Yar
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Alfa-Bank to continue organizing Alfa Jazz Fest in Lviv». Interfax-Ukraine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Михаил Фридман : Член совета директоров LetterOne Holdings, председатель наблюдательного совета «Альфа-Групп» // Forbes. — Дата обращения: 06.02.2021.
- ↑ Российские миллиардеры в мировом рейтинге Forbes — 2012 // Forbes, 7 марта 2012.
- ↑ «Mikhail Fridman» (անգլերեն). Forbes — США. 2015 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Михаил Фридман». Forbes — Россия. 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Бизнесмен года: по каким правилам Михаил Фридман строит бизнес | Миллиардеры». Forbes.ru (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Новая территория. Михаил Фридман — бизнесмен года по версии Forbes». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 «200 богатейших российских бизнесменов. Рейтинг Forbes». Forbes Россия. 2021 թ․ ապրիլի 22. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Mikhail Fridman. REAL TIME NET WORTH». Forbes. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Справка Михаил Фридман Արխիվացված 2021-07-18 Wayback Machine в рейтинге Forbes за 2010 год.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 25 июля 1996 года № 396-рп «О поощрении активных участников организации и проведения выборной кампании президента Российской Федерации в 1996 году»
- ↑ Объявлены имена победителей Национальной премии «Директор года» 2010 Արխիվացված 2015-07-31 Wayback Machine // 01.12.2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն, լուսանկար
- Որոնք էին Ռուսաստանի ամենահարուստ քաղաքացիները 25 տարեկանում Արխիվացված 2012-06-19 Wayback Machine
- Մարդ«Ալֆա»-ից Արխիվացված 2010-03-13 Wayback Machine // Ելենա Բերեզանսկայա, Forbes. 01/2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ֆրիդման» հոդվածին։ |
|