Միխայիլ Դրույան
Միխայիլ Դրույան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1921[1] |
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ |
Մահացել է | հուլիսի 7, 2010[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կինոօպերատոր, մուլտիպլիկատոր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Միխայիլ Դրույան (ռուս.՝ Михаи́л Заха́рович Друя́н, հոկտեմբերի 17, 1921[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - հուլիսի 7, 2010[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս-խորհրդային օպերատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Նկարահանել է ավելի քան երեք հարյուր ֆիլմ, որոնցից շատերը դարձել են դասական մուլտիպլիկացիայի օրինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 17-ին, Խարկովում։ Լինելով միայնակ, առանց գոյության որևէ միջոցի դեռահաս` տեղափոխվում է Մոսկվա։ Անապաստան էր[2]։ 1932 թվականից աշխատել է որպես օպերատորի օգնական «Վոենտեխֆիլմ» ստուդիայի մուլտիպլիկացիայի բաժնում։ Նրա առաջին նկատելի աշխատանքը եղել են մուլտիպլիկացիոն լուսագրերը Գրիգորի Ալեքսանդրովի «Ուրախ երեխաներ» երաժշտական կոմեդիայում։
1936 թվականին ընտրվելով ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի կողմից գլխավորած հանձնաժողովի կողմից` դառնում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի օպերատոր։ 1941 թվականին որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, կռվում Հատուկ նշանակության մոտոհրաձգային առանձին ջոկատի կազմում։ 1945 թվականի դեկտեմբերին զորացրվելով` վերադառնում է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։ 1975 թվականին պարգևատրվել է ՌՍՖՍՀ-ի Մշակույթի վաստակավոր գործիչ կոչումով։ 1996 թվականին կաթված ստանալուց հետո չի կարողացել շարունակել աշխատանքը և ստիպված էր թողնել մուլտիպլիկացիան։ Մահացել է 2000 թվականի հուլիսի 12-ին։ Թաղված է Մոսկվայի Դանսկոյ գերեզմանատան առաջին մասում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 – Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (ռեժիսոր` Միխայիլ Ցխենովսկի)
- 1951 – Անտառային ճանապարհորդներ (ռեժիսոր` Մստիսլավ Պաշչենկո)
- 1952 – Բարձր սար (ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ)
- 1952 – Ալվան ծաղիկ (ռեժիսոր` Լև Ատամանով)
- 1952 – Շագանակ (ռեժիսոր` Միխայիլ Ցեխանովսկի)
- 1954 – Ոսկե այծքաղ (ռեժիսոր` Լև Ատամանով)
- 1955 – Կախարդված տղան (ռեժիսորներ` Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա, Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1955 – Արտասովոր խաղ (ռեժիսորներ` Մստիսլավ Պաշչենկո, Բորիս Դյոժկին)
- 1955 – Փոստատար ձնեմարդը (ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ)
- 1957 – Վերլիոկա (ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժենկո-Բլոցկայա)
- 1957 – Ձյունե թագուհին (մուլտֆիլմ, 1957) (ռեժիսոր` Լև Ատամանով)
- 1959 – Բուրատինոյի արկածները (ռեժիսորներ` Իվան Իվանով-Վանո, Դմիտրի Բաբիչենկո)
- 1950 – Շուտով անձրև կլինի (ռեժիսոր` Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1960 – Արքայական նապաստակներ (ռեժիսոր` Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1962 – Երկու հեքիաթ (ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ)
- 1963 – Վազի՛ր, առվակ (ռեժիսոր` Պյոտր Նոսով)
- 1964 – Մատնաչափիկը (ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ)
- 1964 – Ձկնորս կատուն (ռեժիսոր` Վլադիմիր Պոլկովնիկով)
- 1964 – Քաջ դերձակը (ռեժիսորներ` Զինաիդա Բումբերգ, Վալենտինա Բրումբերգ)
- 1965 – Վովան անդրսարյան թագավորությունում (ռեժիսոր` Բորիս Ստեպանցև)
- 1966 – Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից (ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ)
- 1967 – Շոգեքարշը Ռոմաշկովոյից (ռեժիսոր` Վ․ Դ․ Դեկտյարով)
- 1967 – Փղիկը (ռեժիսոր` Էֆիմ Գամբուրգ)
- 1967 – Լրտեսական կրքեր (ռեժիսոր` Էֆիմ Գամբուրգ)
- 1968 – Մանչուկն ու Կառլսոնը (ռեժիսոր` Բորիս Ստեփանցև)
- 1969 – Բալերինան նավի վրա (ռեժիսոր` Լև Ատամանով)
- 1969-1995 – Ուրախ կարուսել (տարբեր հրատարակություններ)
- 1970 – Կառլսոնը վերադարձել է (ռեժիսոր` Բորիս Ստեփանցև)
- 1970 – Անտառային ժամանակագրություն (ռեժիսոր` Պյոտր Նոսով)
- 1971 – Վերնատնակ (ռեժիսոր` Լեոնիդ Ամալրիկ)
- 1971 – Երեք բանան (ռեժիսոր` Միխայիլ Բոտով)
- 1971 – Պիոների ջութակը (ռեժիսոր` Բորիս Ստեփանցև)
- 1972 – Վինի Թուխը և հոգսերի օրը (ռեժիսոր` Գենադի Սոկոլսկի, Ֆյոդոր Խիտրուկ)
- 1972 – Կոլյան, Օլյան և Արքիմեդը (ռեժիսոր` Յուրի Պրիտկով)
- 1973 – Բրեմենյան երաժիշտների հետքերով (ռեժիսոր` Վասիլի Լիվանով)
- 1973 – Մարդուկ-ջարդուկը (ռեժիսոր` Բորիս Ստեփանցև)
- 1973 – Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը (ռեժիսոր` Ինեսա Կովալենսկայա)
- 1974 – Պոնին վազում է շրջանով (ռեժիսոր` Լև Ատամանով)
- 1974 – Կոսկա նապաստակը և աղբյուրը
- 1975 – Կոնֆետի թղթիկ (ռեժիսոր` Եֆիմ Գամբուրգ)
- 1976 – Երկնագույն շնիկը (ռեժիսոր` Եֆիմ Գամբուրգ)
- 1976 – Անագե տոկուն զինվորիկը (ռեժիսոր` Լև Միլչին)
- 1976-1982 – Գավ անունով կատվիկը (ռեժիսորներ` Լև Ատամանով, Լեոնիդ Շվարցման, Մայա Միրոշկինա)
- 1977 – Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ (ռեժիսոր` Լև Միլչին)
- 1977 – Հրաձգարան (ռեժիսոր` Անատոլի Պետրով)
- 1978 – Գողություն ըստ... (ռեժիսոր` Եֆիմ Գամբուրգ)
- 1978 – Խոմայի արկածները (ռեժիսոր` Հարի Բարդին)
- 1978 – Ընձուղտը և ակնոցը (ռեժիսոր` Գալինա Բարինովա)
- 1979 – Որսորդը (ռեժիսոր` Էդուարդ Նազարով)
- 1981 – Իվաշկան պիոներների պալատից (ռեժիսոր` Գենադի Սոկոլսկի)
- 1981 – Կոշկավոր շունը (ռեժիսոր` Եֆիմ Գամբուրգ)
- 1981 – Խալիֆ արագիլը (ռեժիսոր` Վալերի Ուգարով)
- 1982 – Կար-չկար մի շուն (ռեժիսոր` Էդուարդ Նազարով)
- 1982 – Պարադոքսներ ռոքի ոճով (ռեժիսոր` Եֆիմ Գամբուրգ)
- 1983 – Մրջյունի ճանապարհորդությունը (ռեժիսոր` Էդուարդ Նազարով)
- 1983 – Ստախոսների ամրոցը (ռեժիսոր` Գենադի Սոկոլսկի)
- 1983 – Վիշտը դժբախտություն չէ (ռեժիսոր` Իվան Աքսենչուկ)
- 1986 – Հերակլեսն Ադմետոսի մոտ (ռեժիսոր` Անատոլի Պետրով)
- 1989 – Ընկերուհին (ռեժիսոր` Ելենա Գավրիլկո)
- 1996 — Պալիֆեմը, Աքիդը և Գալատեան (ռեժիսոր` Անատոլի Պետրով)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 245-246.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Михаил Друян на сайте animator.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Михаил Друян — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Друян, Михаил Захарович в базе данных Аниматор.ру
- Михаил Друян (1911—2000) (անգլ.) Internet Movie Database կայքում
- 17 октября 2001 г. Сегодня легендарному оператору Михаилу Друяну исполнилось бы 90 лет
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 2010 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կինոօպերատորներ
- Ռուս կինոօպերատորներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուս մուլտիպլիկատորներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ