Միխայիլ Բրիժինսկի
Միխայիլ Բրիժինսկի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1951 |
Ծննդավայր | Նովիե Տուրդակի, Կոչկուրովսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 2020 (69 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն և էրզյաներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մորդովիայի պետական համալսարան (1973) |
Միխայիլ Իվանովիչ Բրիժինսկի (էրզ.՝ Михаил Иванович Брыжинский , հոկտեմբերի 6, 1951, Նովիե Տուրդակի, Կոչկուրովսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2020), խորհրդային մորդովացի բանաստեղծ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1990), Մորդովիայի Հանրապետության ժողովրդական գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ուսուցիչներ Իվան Սերգեևիչ Բրիժինսկու և Նադեժդա Անդրեևնա Ֆատկինի ընտանիքում։ Ավարտել է Նովոտուրդակովսկի միջնակարգ դպրոցը և Մորդովական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ Բանակում ծառայելուց հետո` 1977 թվականին, աշխատանքի է անցել հայրենի գյուղում` որպես մայրենի լեզվի և գրականության ուսուցիչ։
Իր առաջին վիպակը` «Պոլովտ»-ը («Ահազանգ»), որը նվիրված էր մոնղոլ թաթարների լծի դեմ ռուսների և մորդովների մղած պայքարին, լույս է տեսել 1983 թվականին։ 1986 թվականին նա ռուսերեն հրատարակում է «Հանուն իրենց եղբայրների» վիպակը, որտեղ պատմում է Ստեպան Ռազինի ապստամբության և Ալյոնա Արզամասկայայի կյանքի մասին, 1988 թվականին լույս է տեսնում «Խոնարհվիր ակոսին» վեպը, որը պատմում է գյուղական կյանքի մասին։ 1991 թվականին մորդովերեն հրատարակում է «Эрямодо надобия» («Դեղորայք կյանքից»), պատմվածքների ժողովածուն, որտեղ ընդգրկված են երեք պատմվածք, «Զակու- ուն» տրիպտիխը և «Пингень гайть» («Դարաշրջանների ղողանջը») էսսեն, որը լույս է տեսել 2004 թվականին։ Էսսեում Բրիժինսկին պատմում է մորդովական ժողովրդի ծագման մասին, գիտական տեսանկյունից հիմնավորելով և գիտական ապացույցներով ամրապնդելով այն։ 2008 թվականին նա հրատարակում է «Кирдажт» («Հասակակիցներ») ազգագրական վիպակը, որտեղ գեղարվեստական ձևով ներկայացնում է մորդովական ժողովրդի պատմությունը և պատանուց տղամարդու ձեռնադրման ծեսի արարողոոթյունը[1], ցուցադրում է մարդու բնավորության և աշխարհայացքի ձևավորման հանգամանքները, շրջակա միջավայրի գոյության պայմաններին ամբողջական հարմարվողականության շրջանում[2]։ Բրիժինսկին հայտնի է նաև որպես «Ռուս-էրզյան դպրոցական բառարանի» (2015)[3] հեղինակ, ինչպես նաև կնոջ Նադեժդա Նիկիֆորովնայի հետ հրատարակած մորդովական գրականության քրեստոմատիայի դասագրքի հեղինակ[4]։
1990 թվականից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։
ՌՍՖՍՀ ընդհանուր կրթության պատվավոր աշխատող է։ Մորդովիայի հանրապետության պետական մրցանակի դափնեկիր է (2004): Մորդովիայի հանրապետության ժողովրդական գրող (2014)[5]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Яркий прозаик, знаток фольклора, педагог Արխիվացված 2018-12-01 Wayback Machine(ռուս.)
- ↑ МИФОЛОГИЧЕСКИЕ ОБРАЗЫ И МОТИВЫ В ПОВЕСТИ «КИРДАЖТ» («РОВЕСНИКИ») М. БРЫЖИНСКОГО(ռուս.)
- ↑ Русско-эрзянский школьный словарь Արխիվացված 2018-04-18 Wayback Machine(ռուս.)
- ↑ «Певец любви». Андрей Иванович Брыжинский(ռուս.)
- ↑ В музее А. И. Полежаева — филиале Мемориального музея военного и трудового подвига 1941—1945 гг. состоится Творческий вечер и откроется выставка «Звон эпохи» Արխիվացված 2018-12-01 Wayback Machine(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Библиотека мордовской литературы. Михаил Иванович Брыжинский Արխիվացված 2018-12-01 Wayback Machine(ռուս.)
|